Արջաորս

1. Կանաչով նշված արտահայտությունները բացատրեք:
Բոցն աստծու ոտներն էրում է-Աստծո ոտերն այրել:
Բայց անտերը գլխի է ընկել-կռահել
Իմացել եմ, որ արջը ականջ է դնում, տեսնի շունչ կա, թե չէ-
Ես էլ շունչս փորս գցեցի-մահանալ
Մին էլ ականջ դրավ-ականջ դնել
2. Նարնջագույն բառերի իմաստները գտեք բառարանում կամ Վիքիպեդիայում:
բայաթի-ողբ
դրուստ-ուղիղ
օքմին-մի մարդ
մերուն-գոճեմայր
լուլ-գինով
չախմախ-հրահան
3. Եթե դուք լինեիք Ավագի ընկերոջ փոխարեն, նորի՞ց կգնայիք արջին սպանելու: Պատասխանը հիմնավորեք:
Ես չէի գնա, որովհետև չի կարելի սպանել կենդանիներին:
4. Ի՞նչ եք կարծում արջը սատկե՞ց: Ինչո՞ւ եք այդպես կարծում:
Ես կարծում եմ այո, որովհետև նա վիրավոր էր և գնում էր գետի մոտ ջուր խմելու։
5. Ո՞րն էր պատմվածքի ամենալարված պահը:
Իմ կարծիքով ամենալարված պահն այս պահն էր՝
«Մին էլ տեսա շունը կլանչելով գալիս է։ Եկավ հասավ։ «Ա՛լաբաշ, օգնի, ասի, ինձ կերավ…»։ Հա՛յ քեզ մատաղ, շո՜ւն, որ հասավ մեջքին տվավ էլի, ոնց որ մի գնդակ ըլի։ Ամա ի՜նչ, էն շունը թե նրա մեջքին տված, թե էն լեռ քարափին»։
6. Ի՞նչ սովորեցիք այս պատմվածքից:
Սովորեցի, որ պետք չէ կենդանիներին սպանել:

Իմ կարծիքը

Պատմվածքը հետաքրքիր էր, այն սովորեցրեց չվնասել բնությանը և չսպանել կենդանիներին։ Ամենալարված մասն այս մասն էր՝
«Մին էլ տեսա շունը կլանչելով գալիս է։ Եկավ հասավ։ «Ա՛լաբաշ, օգնի, ասի, ինձ կերավ…»։ Հա՛յ քեզ մատաղ, շո՜ւն, որ հասավ մեջքին տվավ էլի, ոնց որ մի գնդակ ըլի։ Ամա ի՜նչ, էն շունը թե նրա մեջքին տված, թե էն լեռ քարափին»։

1-8

1.  Գտնել նախադասության ենթակաները և ընդգծել:

  • Ծերունին մտավ լքված խրճիթը:
  • Կարինեն սիրում էր ճամփորդել:
  • Հավաքված կանանցից մի քանիսն մաքրում էին ձավարը:
  • Զորավարը հոգատար հայր էր:

2. Ընդգծեք նախադասությունների ենթական և ստորոգյալը:

  • Դրսում մարդիկ աղմկում էին:
  • Անհանգիսըտ տղան չէր գտնում իր տեղը:
  • Լուսաբացին արևը պայծառ շողում էր:
  • Քամու թևերը տարան տերևներին:
  • Մայրիկը համբուրեց իր սիրելի որդուն:

3. Բայերը դարձրեք նախադասություների ստորոգյալ:

Ասել, հիշելաշխատելհիանալ, գնել, կառուցել, հանգստանալ, մտածել

  • Այսօր բոլորս հանգստացանք բակում և մեծ ոգևորությամբ օգնել ենք միմյանց:
  • Անցյալ տարի նա հիշեց  Հավայան կղզիներում և թարմացած վերադարձել է աշխատանքի:
  • -Խոստանում եմ, որ եթե օգնես, ես նոր պայուսակ կգնեմ քեզ համար:
  • Ուսանողը երկար մտածեց ու վերջում վստահ պատասխանեց:
  • Ասեց  իմ կարծիքը, եթե այն հաշվի առնող լինի:
  • Անցորդները կանգնում էին ու հիանում այդ ասնովոր տեսարանով:
  • Վարպետ Օնիկն իր տունը կառուցեց մեկ տարվա ընթացքում, իսկ կտուրը կապել էր հաջորդ տարի:
  • Նստել էր պատշմբում և աշխատում էր իր մանկության օրերը:

4. Հտևյալը  բայերով նախադասություններ կազմեք այնպես, որ դրանք լինեն ստորոգյալ:

Քշել, արթնացնել, մաքրել, հեռանալ, տաքանալ, լուսավորել:՞

5. Նախադասություններին ավելացրեք ինչպիսի՞ և ինչպե՞ս հարցերին պատասխանող բառեր:

  • Թշնամին պարտվեց-Ռուսասատանին:
  • Խանութպանը ժպտում էր-բոլորին:
  • Հյուրերը հեռացան-տնից:
  • Ուսուցչուհին խոսեց-աշակեռտի վրա:
  • Անտառը մթնեց-և չղչիկները արթնացան:

6. Նախադասություններին ավելացրեք երբ և որտեղ հարցին պատասխանող բառեր:

  • Մարդիկ հավաքվեցին-անկողինը:
  • Վարպետները աշխատում էին-առավոտից մինչև գիշեր:
  • Նրանք հանդիպեցին-ընկերներին:
  • Աշակերտները փախան-դասից:

7. Ուշադրություն դարձրեք, թե ինչ թվով է դրված ստորոգյալը և ենթական համաձայնեցրեք նրա հետ:

  • Երեխա հեռանում էին իրենց ուսուցչուհուց: հա
  • Առավոտյան բոլոր թռչուն արթնանում էին արևի շողերի հետ: ոչ
  • Մոտակա այգի արդեն կանաչում էին:հա
  • Կարեն բարձրացավ տան կտուրը:ոչ
  • Հեռավոր երկրներից վերադարձել էին զինվոր:հա

8. Ընդգծված բայերը դարձրեք նախադասության ստորոգյա, դուրս գրեք՝ նշելով դեմքը, թիվը, ժամանակը։

  • Նրանք փնտրեցին վարդագույն շենքեր ունեցող երազային այդ քաղաքը:
  • Տնից հեռանալիս Վարդուհին մեկ անգամ ևս ստուգեցին ամեն ինչ:
  • Շատպելու պատճառով Կարինեն ընկավ և քիչ էր մնում վնասեր ոտքը:
  • Հիմա մարդկանց համոզելու համար նա լուրջ փաստարկներ փնտրեց:
  • Նա սիրեց միայն դաշտերում աճող բազմագույն ծաղիկներ և միշտ դրանք էր գնում:
  • Հանկարծ կուրացուցիչ լույս հորդեց պատուհանից:
  • Ծաղիկները բացեց իրենց հրաշք թերթիկները հիացնում էին բոլորին:
  • Վաղը նա կմտնի դասարան և զարմացած հարցրեց:
  • Նա ծրագրել է, որ անպայման առավոտյան վաղ մեկնելու ենք:

Ճամփորդություն դեպի Գյումրի (նախագիծ)

Գյումրի

Շիրակի մարզկենտրոնը Գյումրի քաղաքն է: Այն Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքն է: Գյումրին ընկած է ՀՀ պետական սահմանից ոչ հեռու, Շիրակի արգավանդ դաշտի կենտրոնական տափարակ տեղամասում, Ախուրյանի վտակ Գյումրի գետի ափին:
Գյումրի բնակավայրը գրավոր աղբյուրներում հիշատակվում է հնագույն ժամանակներից` Կումայրի, ապա Գյումրի անունով: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո այն վերանվանվել է Ալեքսանդրապոլ, խորհրդային ժամանակներում կոչվել է Լենինական:
Մինչև Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին, Գյումրին եղել է մի աննշան գյուղ: Նրա տնտեսական նշանակությունը կտրուկ աճել է, երբ այստեղ, ռուս-թուրքական սահմանագլխին հիմնվել է ռուսական բազմամարդ կայազոր, կառուցվել է Ալեքսանդրապոլի բերդը, ստեղծվել են զինվորական ավաններ` քաղաքի թաղամասեր, որոնք հայտնի են դառնում Կազաչի պոստ և Պոլիգոններ անուններով: Ալեքսանդրապոլի տնտեսական կյանքը և բնակչության արտադրական զբաղմունքը սկսում են հարմարվել զինվորական կայազորի տնտեսական պահանջներին: Արագ թափով զարգանում է արհեստագործությունը:
Քաղաքի զարգացմանը նոր խթան է հաղորդում Թբիլիսի-Գյումրի-Կարս և Գյումրի-Երևան-Նախիջևան երկաթուղու և Գյումրի երկաթուղային դեպոյի կառուցումը: 1914թ. արդեն Գյումրիի բնակչությունը գերազանցում էր 30 հազ. մարդուց, այսինքն` այնքան էր, ինչքան Երևանի բնակչությունը, իսկ զինվորական կայազորի հետ միասին` ավելի շատ:
Խորհրդային իշխանության հաստատումով և Կարսի մարզը Թուրքիային անցնելով Գյումրին կրկին հայտնվեց պետական սահմանի վրա: Սակայն այդ հանգամանքը քաղաքի զարգացումը ոչ թե խթանող, այլ խոչընդոտող գործոն դարձավ:
Այդուհանդերձ քաղաքը զարգանում էր: 1980-ական թվականների վերջին նրա բնակչությունը հասել էր 230 հազարի: Ստեղծվել էր բազմաճյուղ արդյունաբերություն, որտեղ առաջատար էին տեքստիլ, սննդի և մեքենաշինական ճյուղերը: Գործում էին բարձրագույն ուսումնական հաստատություններ, գիտահետազոտական հիմնարկներ, ակտիվ էր մշակութային կյանքը:
Գյումրիի համար ողբերգական եղավ 1988թ. դեկտեմբերի 7-ը, երբ երկրաշարժը վայրկյանների ընթացքում կործանեց քաղաքի մեծ մասը: Ավերվեցին ու շարքից դուրս եկան քաղաքի գրեթե բոլոր գործարաններն ու ֆաբրիկաները, դադարեց գործելուց քաղաքային տնտեսությունը` տրանսպորտը, ջրամատակարարումն ու էլեկտրամատակարարումը: Եղան մեծաթիվ զոհեր: Տասնյակ հազարավոր ընտանիքներ հեռացան Գյումրիից:
Կազմվեց քաղաքի նոր հատակագիծ, ստեղծվեց շինարարական հզոր բազա, սկսվեց քաղաքի վերականգնումը: Աշխարհի տարբեր երկրներ անմիջականորեն մասնակցում եին վերականգնման աշխատանքներին: Սակայն ԽՍՀՄ-ի փլուզումը անհնար դարձրեց վերականգնման ծրագրի իրականացումը: Այն մնաց անավարտ:

Մարմաշենի վանք

Մարմաշենի միջնադարյան վանքը գտնվում է Շիրակի մարզի Մարմաշեն գյուղից մոտ 2կմ հյուսիս-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին։ Բաղկացած է շինությունների երկու խմբից՝ Մեծ և Փոքր (կամ Վերին)։ Վանքի գլխավոր՝ Կաթողիկե եկեղեցին, ըստ հարավային պատի արձանագրության, կառուցել է իշխան Վահրամ Պահլավունին՝ 988-1029 թթ.-ին։ Սելջուկյան արշավանքներից Մարմաշեն վանքը զգալի ավերվել է։ 1225 թ.-ին Վահրամ Պահլավունու թոռներ Գրիգոր արքեպիսկոպոսը և նրա եղբայր Ղարիբը վերանորոգել են Կաթողիկեն։ Մարմաշենի վանքի Կաթողիկեն հայկական ճարտարապետության Բագրատունիների ժամանակաշրջանի լավագույն կառույցներից է։ Վանքի երկրորդ եկեղեցին Կաթողիկեից հյուսիս է, գրեթե նրան կից, և երջինիս հետ միաժամանակ է կառուցվել։Այն իրենից ներկայացնում է Կաթողիկեի փոքրացված ընդօրինակությունը թե՛ հորինվածքով , թե՛ ճարտարապետական մանրամասներով ու հարդարանքով։ Երրորդ եկեղեցին (XI դ) Կաթողիկեից հարավ է։ Այն, չորս անկյուններում ավանդատներով, կենտրոնագմբեթ կառույց է։  Ծառայել է որպես տապանատուն, այստեղ է թաղված Վահրամ Պահլավունին, որի այժմյան տապանաքարը ստեղծվել է XIX դ.-ում։ Գավթից հարավ-արևմուտք 1954-56 թթ պեղումներից բացվել է վանքի չորրորդ եկեղեցին՝ արտաքուստ կլոր, ներսից չորս փոքրիկ ավանդատներով, քառաբսիդ հորինվածքով։ Համալիրի արևելքում և հարավում գերեզմանատունն է։ Վանքն ունեցել է իր ջրմուղը, որի հատվածները հայտնաբերվել են գավթից արևմուտք։ Փոքր Մարմաշենը կամ Վերին վանքը Մեծից հյուսիս է, բլրակի վրա։ Մարմաշենի վանքը եղել է Հայաստանի կրոնական ու մշակութային նշանավոր կենտրոն, այն հայկական հոգևոր և ճարտարապետության արժեքավոր համալիրներից է։

Յոթ Վերք եկեղեցի

Սուրբ Աստվածածին Մայր Եկեղեցի կամ Սուրբ Յոթ Վերք, եկեղեցի Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Կառուցվել է 1874-1886 թթ., և գտնվում է քաղաքի Կենտրոնական՝ այժմ Վարդանանց, հրապարակում։ Եկեղեցին Շիրակի թեմի առաջնորդանիստն է։ Եկեղեցու պաշտոնական անունը Սուրբ Աստվածածին է, բայց այն տեղացիների մոտ հայտնի է որպես Յոթ Վերք՝ ի պատիվ Մարիամ Աստվածածնի նկարի, որը այստեղ է տեղափոխվել Սուրբ Նշան եկեղեցուց։
Եկեղեցին գործել է անգամ Սովետական Միության տարիներին, երբ Հայաստանում փակվել էին բոլոր եկեղեցիները, բացի երկուսից։ Երկրորդ եկեղեցին Էջմիածնի Մայր Տաճարն էր։ Այդ ժամանակ Սուրբ Յոթ վերք եկեղեցում գործել է միանգամից 3 տարբեր եկեղեցիներ՝ հայ առաքելական, հայ կաթոլիկական որի խորանում և գտնվում է Գյումրու կաթոլիկ եկեղեցուց բերված խաչը՝ Հիսուս Քրիստոսի քանդակով, և ռուս ուղղափառական եկեղեցին։ Եկեղեցին ունի 4 զարդանկար, որոնք պատկերված են գմբեթի տակ՝ 12 մ բարձրության վրա։ Աջ պատին պատկերված է Հիսուս Քրիստոսի պատկերով կոմպոզիցիա, իսկ ձախ պատին՝ Հարության տեսարանը (XVII դար)։ Խորանի կենտրոնում պատկերված է Սուրբ Աստվածածինը Մանկան հետ, որի հեղինակն է Սուրենյանցը։

Design a site like this with WordPress.com
Get started