Շուն ու Կատուն

  1. Մգացրած բառերը դուրս գրեք, բացատրեք և դրանցով նախադասություններ կազմեք։
    ճոն-գլխարկ կարող
    գըդակ-Տղամարդու մորթե գլխարկ, փափախ
    մըտին-ձմերվա մորթի
    կուշտը-Կող
    Բար’ աջողում-Բարի օր
    գդակ-գլխարկ
    կուճին-փոքրիկ
    կացի-սպասել
    մուշտարու-ձեռք բերել կամեցող մարդ
    դիվանբաշուն-Գլխավոր դատավոր
    Ցըրցամ-ցըրցան
  2. Բնության մեջ ի՞նչ հայտնի երևույթի բացատրությունն է թումանյանն այս բալլադով տալիս։ Շուն ու Կատուն վիճում էին որովհետև կատուն խաբում էր շան և չեր տալիս իր գդակը։
  3. Եթե դու լինեիր նան փոխարեն, ինչպե՞ս կվարվեիր։
    Ես եթե շան տեղը լինեի, կգնաի տարբեր մարդանց մոտ և կհարցնեի չի խաբի կատուն։
  4. Բալլադի համար փորձիր ինքդ ավարտ մտածել։
  5. Մտածիր մի պատմություն, որտեղ դու կբացատրես բնության մեջ հայտնի որևէ երևույթ։


Ընթերցարանի մասին առիթ

Փետրվարի 21-ին` ժամը 12:00-12:30-ը, կրթահամալիրի նախակրթարաններում, կրտսեր, միջին, ավագ դպրոցներում հայտարարվում է ընթերցանության ֆլեշմոբ: Սեբաստացի սովորող, դասավանդող, աշխատող, ծնող նշված ժամին կրթահամալիրի ցանկացած վայրում թողնում է բան ու գործ ու  ընթերցում իր սիրելի գիրքը: 

երկրաբանական թանգարան

Մենք ամսի 18-ին գնացել եինք Երկրաբանական Թանգարան այդ տեղ շատ հետաքրքիր քարերկաին և կար լուսնա քարեր կար։ Այդ տեղ շատ հետաքրքիր էր տարբեր հետաքրքիր անուներով քարեր, երբ մենք գնացինք երկրորդ սենյանկ
այդ տեղ մեծ փղի սկիլետ կար այդ փղին գթել էին Հայաստանում։ Մենք նկարվել էինք այդ փղի հետ

մեզ շատ հետաքրքիր էր դա։

Հ․ Թումանյան «Անբախտ վաճառականները»

  1. Բալլադից դուրս գրեք երկրների անունները, համացանցից օգտվեք և գտեք, թե դրանք ներկայումս որ երկրներն են։
    Մըսըր-Եգիպտոս
    Չինումաչին-Չինաստան
    Ֆարս-Իրան
    Հընդըստան-Հնդկաստան
    Արաբըստան-Արաբական Էմիրություն
  2. Բալլադից դուրս գրեք 3 բարդ բառ, դրա բաղադրիչնորեվ նոր բառեր ստացեք։
    Պարտքատեր-պարտք-պարտապան-տեր-տիրակալ
    Սևերես-սև-սևաչյա-երես-աներես
    Թանկագին-թանկթանկարժեք-գին-անգին
  3. Բալլադից դուրս գրեք 5 ածական, հնարավորության դեպքում դրեք համեմատության երեք աստիճաններով։
    թանկագին-ավելի թանկագին, ամենաթանկագին
    առատ-ավելի առատ, ամենաառառատ
    լավ-ավելի լավ, ամենալավ
    վատ-ավելի վատ, ամենավատ
    ուշ-ավելի ուշ, ամենաուշ
  4. Բալլադից դուրս գրեք 6 ել վերջավորություն ունեցող բայեր, դրանք գրեք ուղիղ ձևով։
    տեսել- տեսնել
    կացել- սպասել
    գըրել- գրել
    դըրել- դնել
    տըվել- տալ

Упражнения

  1. Впишите пропущенные буквы. Допишите сказку.
    Жили-были на свете волшебный карандаш и фонарь. Каждый делал то, что умел. Карандаш рисовал и писал сказки, а фонарь освещал ночью комнату, в которой они жили. И вот однажды на луне появился ластик.
    Он посмотрел вниз и упал на землю, он стерал все рисунки и сказки, и однажды карандаш увидел ластика что все стерал все и подошёл карандаш к ластику и объяснил что так нельзя и ластик решил помочь карандашу и фонарю. И они вместе делали красивые сказки и рисунки.
  2. Прочитайте слова и напишите, как они называются. Например: Бегемот — животное; диван — предметы, вещи.
    Бегемот, болезнь, верблюд, гроза, дождь, диван, доброта жадность, инженер, костюм, карандаш, охотник, печаль, посуда, вьюга, радость, писатель, друг, упрямство, актер.
    Впишите слова:
    актер, друг— люди; Бегемот, верблюд— животные; диван предметы, вещи;
    доброта жадность, печаль— чувства, …………………качества человека; ………………… — явления природы.
  3. Прочитайте. Запишите слова в два столбика.
    Музыка, композитор, картина, художник, певец, гнездо, птичка, бабочка, цветок, машина, водитель, учитель, стул, стол, дом, машина, звезда.
    Кто? Что?
  4. Из данных слов составьте предложения.
    а) весенние, первые, цветы, Расцвели;
    б) зелёные, На деревьях, листочки, распустились;
    в) бегают, муравьи, В траве;
    г) проснулись, ежи, В лесу, колючие;
    д) звонкие, Раздаются, птиц, голоса.

Ամենափոքր ընդհանուր բազմապատիկ և ամենամեծ ընդհանուր բաժանարար

Անհրաժեշտության դեպքում թվերը պարզ արտադրիչների
վերլուծելով գտեք նրանց ամենափոքր ընդհանուր բազմապատիկը և գտեք նաև նրանց ամենամեծ ընդհանուր բաժանարարը։

25 և 35=5, 175
18 և 36=18, 36
10 և 50=10, 50
7 և 11=1, 2
4 և 18=1, 77
15 և 60=2, 36
3 և 17=1, 51
4 և 24=4, 24
33 և 11=11, 33
14 և 42=14, 42
19 և 38=19, 38
12 և 28=4, 84
30 և 35=5, 35
56 և 18=2, 504
9 և 7=1, 63

Փիրուզ

Այդ քարերի մեջ հիշատակվում է նաև փիրուզը։ 70-ական թվականների սկզբներին Հյուսիսային Հայաստանի լեռնային անտառներում գտնվեց մի գեղեցիկ երկնագույն միներալ։ Սկզբում կարծեցին, թե հարուստ պղնձահանք են հայտնաբերել, որ կարող է հումքային բազա դառնալ Ալավերդու կոմբինատի համար։ Բայց բազմակողմանի հետազոտությունները հաստատեցին, որ երկրաբանների ձեռքում հայկական փիրուզ է հայտնվել։ Փոխվեց գիտնականների տեսակետը փիրուզի առաջացման մասին։ Այժմ փիրուզ որոնում են ինչպես չորային շրջաններում, այնպես էլ խոնավ վայրերում։

Հայ երկրաբան Արթուր Օհանյանը առաջարկեց փիրուզը նմանակել փիրուզով, ավելի ճիշտ՝ փոշիով, որ ստացվում է մշակելու ժամանակ։ Մեծ ճնշման տակ պնդացած փոշին իր հատկություններով չի տարբերվում իսկական փիրուզից։ Հայկական փիրուզը ծնվում է ոչ միայն ընդերքում, այլև լաբորատորիաներում։

Հ․ Թումանյան «Անբախտ վաճառականները»

Մի օր Չըղջիկն ու Ճայն եկան
Թե՝ ե՛կ դառնանք վաճառական:
Ասին ու խելք խելքի տըվին,
Հավան կացան, պայման դըրին.

Բայց՝ արի տես… որ փող չունեն։
Շատ միտք արին, թե ինչ անեն,
Վերջը եկան Փըշի մոտը,
Ընկան նըրա ձեռն ու ոտը,
Ու մուրհակով,       

Շահով, կարգով,
Փող վեր առան բավականին,
Ինչքան պետք էր իրենց բանին։

Չիղջը մընաց, տընպահ դառավ,
Ճայը բոլոր փողերն առավ,

Առավ, նըստեց նավի միջին,
Հասավ Մըսըր, Չինումաչին,
Ֆարս, Հընդըստան,
Արաբըստան…
Է՛լ թանկագին քիրմանի շալ,

Է՛լ մարգարիտ, զըմրուխտ ու լալ,
Հընդու խուրմա, փըստա, բադամ,
Եվ… ո՜ր մեկի անունը տամ.
Ինչ որ տեսավ, աչքը սիրեց,
Առատ-առատ նավը լըցրեց.

Նավը լըցրեց հազար բարով
Ու ետ` եկած ճանապարհով
Ուրախ-ուրախ տուն էր գալի։
Ճամփին ծովում սարսափելի
Ալեկոծում, մըրրիկ ելավ,

Զարկեց, տարավ ապրանք ու նավ:
Միայն սովդաքյար Ճայը էնօր
Ազատվեցավ մերկ ու տըկլոր։
Ազատվեցավ — փառք իր ասծուն,
Բայց ի՞նչ սըրտով խեղճը գա տուն.

Գա՜ — ի՞նչ ասի պարտքատերին,
Ո՞նց երևա իր ընկերին…
Ընկերն էնտեղ՝ դուռը կըտրած,
Աչքը ճամփին, վիզը ծըռած,
Համրում է օրն օրի վըրա,

Թե՝ մեր Ճայը երբ պիտի գա…
Երկար նայեց,
Ճամփեն պահեց,
Շատ լավ ու վատ երազ տեսավ,
Մինչև պարտքի օրը հասավ,

Ու՝ մուրհակի թուղթը ձեռին,
Փուշը տընկվեց կըտեր ծերին.
— Է՛յ, բարեկամ, ի՞նչ բանի եք.
Էլ չեք ասում, թե պարտք ունեք…
Գործ բըռնեցիք, հորս ողորմի,

Ետ տվեք դե փողըս հիմի։
Թուղթ եք տըվել՝ վախտ իմացեք,
Ամոթ, աբուռ, ահ ունեցեք…
Թալան հո չի՞… մեղք եմ ես էլ…
Ախպե՛ր, էսպես բա՞ն եք տեսել.

Ոսկի տա մարդ իրեն ձեռով,
Չըկարենա առնի զոռո՞վ…
Սրանից հետո դե արի դու
Ու ձեռ մեկնի աղքատ մարդու…
      Գոռգոռում էր ողջ թառակում,

Հայհոյում էր, խայտառակում.
Ամեն մարդ էլ, ով որ լըսում,
Հենց մի բերան էն էր ասում.
— Ա՛յ ամոթ ձեզ, Չըղջիկ ու Ճայ,
Ի՜նչ ենք լըսում. — վա՛յ, վա՛յ, վա՛յ, վա՛յ,

Անուններըդ վաճառական,
Ու էս տեսակ խայտառակ բա՞ն…
Վա՛յ, վա՛յ, վա՛յ, վա՛յ,
Չըղջիկ ու Ճայ…
Չըղջիկն էսպես միշտ լըսելիս

Սիրտը բերնով դուրս էր գալիս։
Բարկանում էր իրեն մըտքում,
Անիծում էր, չըքում, թըքում.
— Ա՛յ քու տունը քանդվի, ա՛ Ճայ,
Ա՛յ դու դառնաս գըրողի փայ,

Էս ի՞նչ բան էր, որ դու արիր,
Գլուխս էս ի՞նչ փորձանք բերիր…
Ու խընդրում էր ամեն անգամ.
— Մի նեղանար, Փուշ բարեկամ,
Շատ ես կացել,

Կա՛ց մի քիչ էլ.
Թուղթ ըստացա երեկ Ճայից,
Թե՝ դուրս եկա Արաբիայից.
Որտեղ որ է՝ շուտով կըգա,
Դեռ մի բան էլ ավել կըտա…

— Ես չեմ ուզում ավելն, ախպեր,
Կանխիկ համրած իմ փողը բեր.
Շահ եք գըրել,
Վախտ եք դըրել.
Ինչ գըրած ա, էն եմ ասում,

Ձեզնից ավել բան չեմ ուզում։
— Չէ՜, աղա Փուշ,
Թե վաղ, թե ուշ,
Փողն իր կարգին, շահն իր կարգին,
Իսկ պատիվըդ… ես իմ հոգին…

Ես հույս ունեմ… ասենք պարտք ենք…
Բայց չէ՞ ախար մենք էլ մարդ ենք…
Չէ՛, քու արածն ով մոռանա,
Իր աստվածն էլ նա կուրանա…

       Խեղճը էսպես լեզու ածավ,

Շատ հույս տըվավ, շատ խոստացավ,
Շատ սուտ ասավ պարտքատերին,
Շատ ըսպասեց իր ընկերին.
Բայց ընկերը չըկա՜, չըկա՜։
— Էս ի՜նչ ցավ էր, աստված վըկա.

Ի՛նչ իմ բանն էր՝ մըտա մեջը,
Որ խայտառակ լինեմ վերջը…
Ի՞նչպես պըրծնեմ էս կըրակից,
Էս ահագին պարտքի տակից.
Էլ ի՞նչ ասեմ,

Ո՞նց ըսպասեմ.
Նա ե՞րբ կըգա, ի՞նչ իմանամ,
Ո՞ր ջուրն ընկնեմ… ո՞ւմ մոտ գընամ…
Շատ միտք առավ,
Դես դեն թըռավ,

Ինչ որ ուներ տանը, հագին,
Ողջ հավաքեց, տըվավ պարտքին,
Ցիփ մերկացավ,
Էլ չըպըրծավ։
Վերջը տեսավ, որ ճար չեղավ,

Թևեր առավ, ինքն էլ փախավ,
Փախավ, կորավ, որ էլ էնպես,
Դատարկ, սընանկ ու սևերես,
Ոչ պատահի պարտքատերին,
Ոչ երևա լույս աշխարհին։

Ոչ պարտքատեր աղա-Փուշին։
Ճայն էլ ծովում,
Ճըչում, ծըվում,
Ջուրն է մըտնում,
Դուրս է պըրծնում,

Թևին տալիս,
Ման է գալիս,
Թե մի գուցե բախտը բանի,
Կորուստն էլ ետ ջըրից հանի։
Իսկ Փուշն, արդեն հույսը հատած,

Ճանկ ու ատամ սուր պատրաստած,
Կողքովն ով որ անց է կենում՝
Քաշում է փեշն ու հարցընում,
Թե չե՞ն տեսել մեկն ու մեկին,
Էն լիրբ Ճային կամ Չըղջիկին.

Ու էն օրից մինչև օրս էլ
Մեկը մեկին դեռ չեն տեսել։

Կոտայքի մարզի տեսարժան վայրեր

Զորավոր եկեղեցի 

Զորավար եկեղեցու կառուցման ժամանակը համարվում է 7-րդ դարի երկրորդ կեսը։ Այն կառուցել է սպարապետ Գրիգոր Ա Մամիկոնյանը, երբ Հայաստանի արաբական խալիֆաթին ենթակա մասի կառավարիչն է եղել (661-685 թվականներ)։

Հովհաննես Ե Դրասխանակերտցին վկայում է, որ Զորավարը կառուցվել է Արուճի տաճարի և պալատի կառուցումից հետո։ Արուճի տաճարի կառուցման թվականներն են համարվում 661-666 թվականները։ Ըստ Վարդան վարդապետի, Արուճի տաճարը ջ Եղվարդի եկեղեցին կառուցվել են Անաստաս կաթողիկոսի (661-667 թվականներ) օրոք՝ նույն Գրիգոր Մամիկոնյանի կողմից[4]։ Քանի որ Արուճի տաճարն ավարտվել է 666 թվականին, իսկ 667 թվականին Անաստաս կաթողիկոսի իշխանության վերջին տարին էր, հետևաբար Զորավար եկեղեցու շինարարության ավարտի ստույգ թիվը 667 թվականն է։

Բջնի

Նախնիների մի մասն այստեղ են հաստատվել 1915-1920 թթ.-ին հին Բայազետի Արծափ գյուղից, Վանից և Պոլսից։

Բջնիի ազգաբնակչության փոփոխությունը.

Design a site like this with WordPress.com
Get started