Խոսքի մասեր․հայերենի խոսքի մասերի դասակարգման իմաստային-իմացաբանական հիմունքը

  1. Տրված կապերով կազմի՛ր նախադասություններ: Ո՞ր հարցին են պատասխանում դրանց հետ գործածվող գոյականները:
    Պես-Իմ մայրիկի պես կարդում եմ գրքեր։
    հետ-Եղբորս հետ դուրս եմ եկել զբոսնելու։
    առանց-Առանց ընկերների դպրոց գնալը հետաքրքիր չէր լինի:
    վրա-Պահարանի վրա դրված է իմ խաղալիքը
    համար-Մայրիկիս համար նվեր պատրաստեցի։
  2. Պարզի՛ր, թե ընդգծված շաղկապներով նախադասության ո՞ր մասերն են կապվում:
    Ուզո՞ւմ եք տեսնել, թե մարդկանց ստեղծած սարքավորումներն ու մեքենաներն ինչպե՛ս են փոխվելու: Նստենք ժամանակի մեր մեքենան, երկու կամ  երեք դար առաջ գնանք: Ահա մեր առջև գեղեցիկ ու լայն մի փողոց է: Փողոցի կողքի թմբերը ծածկված են գույնզգույն ծաղիկներով կամ գորգով: Երկնքում պայծառ ու լուսավոր մի ամպ է թրթռում: Պարզում ենք, որ  դա արհեստկան արև է: Մարդիկ դրանով կարգավորում են Երկրի կլիման, որպեսզի իրենց կյանքը կախված չլինի բնության քմահաճությունից:
    Այս տեքստի մեջ շաղկապները իրար հետ կապում են երկու տարբեր իմաստ ունեցող նախադասություններ։
  3. Տրված վերաբերական բառերով նախադասություններ կազմի՛ր: Ինչպիսի՞ վերաբերմունք են արտահայտում դրանք:
    Թերևս, միգուցե, կարծես, մի՞թե, երևի:
    Թերևս միայն առաջինն եմ ուզում:
    Միգուցե դու ինձ օգնեիր:
    Կարծես սովորել եմ այս վարժությունը:
    Մի՞թե դու ավարտել ես աշխատանքդ։
    Երևի կարմիրների թիմը կհաղթի:
  4. Տրված մակբայները բաժանի՛ր իմաստային չորս խմբերի:
    տեղի մակբայ- հեռու, Դեմ առ դեմ, ամենուր, տեղ-տեղ
    ժամանակի մակբայ-երեկ, օրեցօր, առավոտյան, նախօրոք
    ձևի մակբայ-արագ, բարեկամաբար, լրջորեն
    չափ ու քանակի մակբայ-քիչ,կամաց-կամաց, շատ-շատ, կիսով չափ
  5. Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված ձայնարկություններին ու վերաբերական բառերին և պատասխանի՛ր տրված հարցերին:
    Ի՞նչ են ցույց տալիս՝
    ա) ձայնարկություններն ու վերաբերական բառերը,
    բ) ձայնարկությունները,
    գ) վերաբերական բառերը:
    Ձայնարկությունները ցույց են տալիս բացականչություն, իսկ վերաբերական բառերը՝ իրավիճակը բնութագրող բառ օր․՝ հավանաբար, հաստատ իբր թե և այլն։
    Ա. Երազները հավանաբար կապվում են մարդու արթուն ժամանակվա հոգեկան վիճակի հետ: Ծարավ մարդը երազում հաստատ ջուր կտեսնի: Իբր թե  հասարակ թխկոցն էլ քնած մարդուն կարող է թնդանոթի որոտ թվալ ու համապատասխան երազ առաջացնել: Երազներն իրոք որ հետաքրքիր երևույթ են:
    Բ. Պա՜հ, քնած ժամանակ գիտակցությունը դադարում է գործելուց: Վա՜յ, քնած մարդուն տաք  թեյ կտա՞ն: Ի՜հ, ես ասացի մի կարգին երա՜զ ես տեսել: Ո՜ւխ, ի՜նչ հետաքրքիր երազ եմ տեսել:
  6. Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված կապերին ու շաղկապներին և պատասխանի՛ր, թե ո՛րն է կապերի և շաղկապների՝ որպես կապող բառերի, տարբերությունը:
    1552 թվականի սեպտեմբերյան մի օր իսպանական Սան-Լուկար նավահանգստի մոտ մի նավ երևաց: Մաշված նավիրանն ու կարկատված առագաստները հուշում էին նավի անցած շատ երկար ճանապարհի մասին: Նավը մոտեցավ ափին, կամրջակը գցեցին, և նավից մի մարդ վազեց դեպի ափը: Նա շտապում էր, որ համբուրի հողը: Զարմացած համաքաղաքացիների դիմաց կանգնած էր Սեբաստյան դել Կանոն, որ արշավախմբի հետ վերադառնում էր շուրջերկրյա ճանապարհորդությունից: Երեք տարի առաջ այդ նավահանգստից հինգ նավ էր դուրս եկել՝ 265 մարդուց բաղկացած անձնակազմով, բայց  միայն տասնութ մարդ վերադարձավ: Չվերադարձավ նաև արշավախմբի ղեկավար՝ Ֆերնան Մագելանը, չնայած որ ճանապարհի ամենադժվարին մասով նա էր անցկացրել արշավախումբը:
    Կապ-մասին
    Շախկապ- մոտ, ու, որ, բայց, չնայած որ
  7. Տրված բառերը բաժանի՛ր տասը խոսքի մասերի՝ գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, ձայնարկություն, վերաբերական բառեր:
    Կառուցել, իսկ, երեքական, ես, արագ, հավանաբար, շենք, օ՜ֆ, ոչ ոք, զրուցել, շինարարական, հանելուկ, բոլորը, երրորդ, տեղ-տեղ, մասին, և, փայտաշեն, առավոտյան, որովհետև, գուցե, տաղավար, ո՛չ, խառնել, ջա՜ն, երեք հարյուր երեսուներկու, մեջ, հոյակապ, բացի, հեյ-հե՜յ:
    Գոյական- շենք, հանելուկ, տաղավար
    Ածական- արագ, շինարարական, փայտաշեն, հոյակապ
    Թվական- երեքական, երրորդ, երեք հարյուր երեսուներկու
    Դերանուն- ես, ոչ ոք, բոլորը
    Բայ- կառուցել, զրուցել, խառնել
    Մակբայ- տեղ-տեղ, գուցե
    Կապ- բացի, մասին, մեջ, իսկ
    Շաղկապ- և, ո՛չ, որովհետև
    Ձայնարկություն- օ՜ֆ, ջա՜ն, հեյ-հե՜յ
    Վերաբերական բառեր- հավանաբար, առավոտյան
  8. Նախորդ վարժության բառերը բաժանի՛ր երկու խմբի՝
    ա) որևէ հարցի պատասխանող բառեր
    շենք, հանելուկ, տաղավար, արագ, շինարարական, փայտաշեն, հոյակապ, երեքական, երրորդ, երեք հարյուր երեսուներկու, ես, ոչ ոք, բոլորը, կառուցել, զրուցել, խառնել, հավանաբար, առավոտյան
    բ) բառեր, որոնք հարցի չեն պատասխանում
    տեղ-տեղ, գուցե, բացի, մասին, մեջ, իսկ, օ՜ֆ, ջա՜ն, հեյ-հե՜յ, և, ո՛չ, որովհետև
    Ստացածդ խմբերից յուրաքանչյուրում ո՞ր խոսքի մասերը հավաքվեցին:

Մեխանիկական շարժում: Շարժման հարաբերականություն: Նյութական կետ: Շարժման հետագիծ: Ճանապարհ:

1.Ինչն են անվանում մեխանիկական շարժում:
Մեխանիկիական շարժում են կոչվում ժամանկի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունը այլ մարմինների նկատմամբ։

2.Բերել մեխանիկական շարժման օրինակներ:
Բիլիարդի գնդիկը փոխում է իր դիրքը սեղանի նկատմամբ, խնձորը փոխում է իր դիրքը ծառի նկատմամբ, ձկների դիրքը ջրի նկատմամբ։

3.Որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին:
Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմինների շարժումը, կոչվում է հաշվարկման մարմին։

4.Ինչն են անվանում նյութական կետ:
Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ:

5.Որ դեպքում մարմինը կարելի է համարել նյութական կետ, որ դեպքում՝ ոչ։
Տվյալ պայմաններում նյութական կետ ասելով պետք է հասկանալ, որ միևնույն մարմինը որոշ շարժումների դեպքում կարելի է համարել նյութական կետ, իսկ որոշ շարժումների դեպքում` ոչ:

6.Ինչով է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:
Մարմնի հետագիծը այն գիծն է, որով շարժվել է մարմինը, իսկ մարմնի անցած ճանապարհը որոշակի ժամանակամիջոցում անցած հետագծի երկարությունն է:

Приставки ПРЕ и ПРИ

Упражнение 1. Вставьте недостающие орфограммы. Объясните написание приставок.

Обманчивый лес

Однажды, охотясь в густом лeсу, король Генрих напал на след прeкрасной гoрной козы и, приследуя ее, отстал от своей охотничьей свиты на большое растояние.

Раздраженные запахом зверя, его собаки так увлеклись пoгоней, что вскоре не стало слышно даже их лая. Между тем незаметно сгущался вечер, и нaступила ночь. Тут король понял, что заблудился. И в дали доносились призывные звуки охотничьих рогов, но чем ближе, как казалось королю, он шел к ним, тем слабее звучали рога. С досадой вспомнил Генрих о том, как обидчивы и капризны громкие звуки в горных лесах и какой предательский пересмешник – горное эхо. Но было уже поздно. Предстояло переночевать в лесу.

Упражнение 2. Вставьте пропущенные буквы, распределяя слова по столбикам (пре-при-)
Придорожный, приоткрыть, преодолеть препятствие, превозмочь боль, присесть на скамью, приглушить, приморский, пресытиться, пренебрегать, превращение, преследование, признаться, презирать труса, прибрежный, преображение, приступить к делу, приостановить, превосходный, преобразование, преграда, приручить, , пристроить, знаки препинания, презабавный котенок.

Упражнение 3.

Напишите предложения, используя глаголы в настоящем времени.
Образец: Как вы … (чувствовать себя)? – Как вы себя чувствуете?

1. Где вы живёте (жить)?
2. Вы учитесь или работаете (учиться, работать)?
3. Ваш друг занимается спортом (заниматься)?
4. Где вы покупаете продукты (покупать)?
5. Андрей ждёт Нину (ждать), а она опаздывает (опаздывать).
6. Вы хорошо танцуете (танцевать)?
7. А как вы поёте(петь)?
8. Вы смотрите телевизор (смотреть)?
9. Вы можете помочь мне (помогать)?
10. Я люблю играть в футбол (любить).e

Մեխանիկական շարժում: Շարժման հարաբերականություն: Նյութական կետ: Շարժման հետագիծ: Ճանապարհ:

Ինչն են անվանում մեխանիկական շարժում:
Մեխանիկիական շարժում են կոչվում ժամանկի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունը այլ մարմինների նկատմամբ։

2.Բերել մեխանիկական շարժման օրինակներ:
Բիլիարդի գնդիկը փոխում է իր դիրքը սեղանի նկատմամբ, խնձորը փոխում է իր դիրքը ծառի նկատմամբ, ձկների դիրքը ջրի նկատմամբ։

3.Որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին:
Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմինների շարժումը, կոչվում է հաշվարկման մարմին։

4.Ինչն են անվանում նյութական կետ:
Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ:

5.Որ դեպքում մարմինը կարելի է համարել նյութական կետ, որ դեպքում՝ ոչ։
Տվյալ պայմաններում նյութական կետ ասելով պետք է հասկանալ, որ միևնույն մարմինը որոշ շարժումների դեպքում կարելի է համարել նյութական կետ, իսկ որոշ շարժումների դեպքում` ոչ:

6.Ինչով է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:
Մարմնի հետագիծը այն գիծն է, որով շարժվել է մարմինը, իսկ մարմնի անցած ճանապարհը որոշակի ժամանակամիջոցում անցած հետագծի երկարությունն է:

Հետաքրքիր փաստեր Կոմիտասի մասին

  1. Կոմիտասն ու Ավետիք Իսահակյանը հարևաններ են եղել։ Նրանք մտերիմ են եղել, զրուցել, կատակել, ճամփորդել միասին։
  2. Ուսուցչական անձնակազմը սովորություն էր դարձրել շաբաթը գոնե երկու անգամ հավաքվել ընկերներից մեկի տանը՝ ուրախանալու համար: Եվ Կոմիտասն այդ հավաքների ամենաուրախ անդամներից մեկն էր:
  3. Հր. Աճառյանը պատմում է, որ մտերիմ շրջանում հաճախ երկուսով ներկայացնում էին Հ. Պարոնյանի «Բաղդասար աղբար»-ի այն տեսարանը, երբ ազգային ժողովի անդամները դռնից ներս մտնելիս երկար-բարակ իրար համեցեք էին ձոնում:
  4. Դաշտում խնջույքի ժամանակ Կոմիտասը մի օր լսում է էշի զռոցը. անմիջապես մի թղթի կտոր է վերցնում և սկսում ձայնագրել. նա հանդիմանում է էշին, թե. «Ա՛յ ապուշ, սխալ ես զռում, զռալ էլ չգիտես, այդպես չեն զռա։
  5. Կոմիտասի աշակերտներից Մելքոն Քրիշչյանը մի հետաքրքիր ու զավեշտական դեպք է պատմում իր ու ուսուցչի` Կոմիտասի մասին: Այս պատմությունն ապացույցն է այն բանի, որ Կոմիտասը, իբրև ուսուցիչ, շատ մտերմիկ հարաբերություններ է ունեցել իր աշակերտների հետ` չխուսափելով անգամ նրանց հետ կատակելուց:
  6. Կոմպոզիտոր, բանահավաք Նիկողայոս Տիգրանյանը հիշում է մի դեպք, երբ Կոմիտասի հետ Լենինականի Չլու գյուղից ոտքով վերադառնալիս տեղատարափ է սկսվում, քայլելը դժվարանում է, և Կոմիտասը իր ուրախ-զվարթ բնավորությամբ ցանկանում է վիճակը մեղմել`երգելով: Եվ հանկարծ գյուղացու երգային ձայնով սկսում է օգնության կանչել հեռվից անցնող կառապանին` խնդրելով մինչև քաղաք հասցնել: Կոմիտասի հրաշալի ձայնի համար սայլապանը համաձայնում է: Ն. Տիգրանյանն ասում է, որ այդ օրը Կոմիտասի երգած գեղջուկ ու ժողովրդական երգերը կարծես մարմին էին առնում իրենց շուրջը: եվ երբ տեղ են հասնում, սայլապանը, համբուրելով Կոմիտասի ձեռքը, ասում է.
    — Հազար ափսոս, որ կյանքիս այս երջանիկ օրն այսքան շուտ անցավ:

Սպասում

  1. Դուրս գրիր քեզ անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր:
    Ինձ անծանոթ բառ չկար։
  2.  Բացատրի՛ր հետևյալ բառերը՝ վնգստալ, գոցել, ապրուստ, ճկուն: Կարող ես օգտվել nayiri.com էլեկտրոնային բառարանից:
    վնգստալ-կաղկանձել
    գոցել-փակել
    ապրուստ-ապրելակերպ, կյանք
    ճկուն-դյուրաշարժ, ճարպիկ
  3.  Բացատրի՛ր հետևյալ արտահայտությունները՝ ցուրտը վնգստում էր, աչքերում շողաց մի կարևոր միտք:
    ցուրտը վնգստւմ էր-ցուրտը ոռնում էր
    աչքերում շողաց մի կարևոր միտք-կարևոր միտք ծագեց
  4. Ստեղծագործությունը բաժանի՛ր հատվածների և վերնագրի՛ր:
    «Անկեղծ Կոմիտասը»
    «Անհանգիստ սպասում»
  5. Ըստ պատմվածքի գրի՛ր Կոմիտասին բնութագրող 5 հատկանիշ:
    Ազնիվ,բարի,անհանգիստ,բարեկիրթ,մտածկոտ։
  6. Ի՞նչ է տալիս պատումին բեռլինյան տարիների հիշողությունը:
    1896 թվականին էր, էլի ձմեռ, Բեռլինի բարձրագույն երաժշտանոցում ուսանելու առաջին ձմեռն էր… Բարերարի ուղարկած ամսական թոշակը վերջացել էր, սպասում էր հաջորդին ու` չկար:
    «Տխուր բան է օրվա ապրուստ չունենալը»,- մտածեց Կոմիտասը:
    Հիշեց Բեռլինը:
  7. Կոմիտասին ասում են՝ Հայ երգի Մեսրոպ Մաշտոց, ինչո՞ւ:
    Որովհետև Մեսրոպ Մաշտոցը գրել է հայոց այբուբենը, իսկ Կոմիտասը գրել է հայոց երգերը:
  8. Ի՞նչ զգացողություն դու կունենաս կորուստը վերադարձնելիս:
    Ուրախ կլինեի դիմացինին օգնելու համար։

Հայոց լեզու

1. Առաջին շարքի ածականների հականիշները գտիր երկրորդ շարքում:
ա. անարի, քնքուշ, հարազատ, վճիտ, շնորհալի, ցնծուն, միամիտ
բ.  օտար, կոպիտ, աներկյուղ, անձիրք, խորամանկ, պղտոր, թախծոտ:

անարի-աներկյուղ
քնքուշ-կոպիտ
հարազատ-օտար
վճիտ-պղտոր
շնորհալի-անձիրք
ցնծուն-թախծոտ
միամիտ-խորամանկ

2.Բառախմբում առանձնացրու հոմանիշ ածականների 5 եռյակ:

Մեծանուն, ահռելի, չար, ինքնահավան, ուժեղ, անողոք, մեծամիտ, վիթխարի, զորեղ, անվանի, անգութ, նշանավոր, գոռոզ, հուժկու, հսկա:
Մեծանուն-անվանի-նշանավոր
ահռելի-վիթխարի, հսկա
չար-անողոք, անգութ
ինքնահավան-գոռոզ, մեծամիտ
ուժեղ-զորեղ, հուժկու

3.Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 պարզ ածական.

ա. հսկա, փառահեղ, խոնարհ, եսասեր, սիրելի, մերկ, երկչոտ, կարճլիկ, քաղցր, քաջ
բ. երազկոտ, արի, անայլայլ, վատ, անրջային, հզոր, երկար, կարճ, անարգ, անվախ
գ. կարմիր, նրբին, խրոխտ, բոլոր, նեղ, հաստ, դաշտային, նոսր, կորովի, ճահճապատ
դ. զվարթ, գավաթակիր, արագ, գմբեթարդ, սևագիր, լուրջ, ծանր, ուժեղ,մեղմ, գործնական:

4.Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 բարդ ածական.

ա. պարսպապատ, հոգեպես, լիտրանոց, ամրակուռ, ձյունապատ, հանդարտ, մեծաշուք, դատարկ, նարնջագույն, ճերմակ
բ. խուճուճ, նկարազարդ, ոսկեհուր, հավասար, դեղնակարմիր, ձվաձևկիսաեփ, դժբախտ, երիտասարդական
գ. նրբաթերթ, շեղակի, ծանրաշարժ, եռալեզու, առհավետ, սրածայր, համընթաց, ստահակ, հավերժ, պատրաստ:

Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 ածանցավոր ածական.

ա. բյուրեղյա, քնքուշ, ընկերականդժվար, դժբախտ, ողորկ, դիպուկ, շքեղ, քաղցր, օտար
բ. նազելի, նիհար, մեծագույն, վստահ, դժգոհ, հարմար, խոսուն, բարի, գեղեցիկ, լիուլի
գ. բարի, մթին, պակաս, լավագույն, անգույն, կապույտ, ապաշնորհ, կոպիտ, գունավոր, վարար
դ. վարակիչ, օգտակար, վարարուն, ուրախ, ծարավ, հզորագույն, պղտոր, հրեղեն, վճիտ, գունատ:

Աշնանային եռօրյա ճամբար Գլաձորում

Ըստ եկեղեցու արևմտյան մուտքի արձանագրության, կառուցվել է Սյունյաց արքեպիսկոպոս Հովհաննես Օրբելյանի կողմից 1321 թվականին, ճարտարապետն է Մոմիկը։

Վերասլաց, ներդաշնակ համաչափություններով եկեղեցի է, ունի կենտրոնագմբեթ հորինվածք։ Խորանն ունի ինքնատիպ հորինվածքի զույգ խաչաձև լուսամուտներ, արևմտյան մուտքի բարավորի զարդաքանդակի կենտրոնում, գահավորակի վրա քանդակված է Աստվածածինը՝ մանուկ Հիսուսը գրկին։ Եկեղեցու ներսում քանդակված են չորս ավետարանիչների խորհրդանշանները՝ հրեշտակ, թևավոր ցուլ, արծիվ և թևավոր առյուծ։

Եկեղեցու գմբեթը քանդվել էր 1840 թվականի երկրաշարժից։ 1967–1972 թվականին կատարվել են եկեղեցու պատերի և ծածկի նորոգման աշխատանքներ։ 1998 թվականին պոլսահայ Արտաշես Տյուզմեճյանի բարերարությամբ եկեղեցու գմբեթը վերականգնել է իր նախնական տեսքը։

Սուրբ Աստվածածին եկեղեցին առանձնանանում է չափազանց ներդաշնակ համաչափություններով։

Սուրբ Խաչ եկեղեցի

Վայոց ձորի շրջանի Վերնաշեն գյուղից 7 կմ դեպի արևելք գտնվում է Արկազի Սուրբ Խաչ վանքը, որը հայտնի ուխտատեղի է (8-րդ դար): Վանքը կոչվում է Սուրբ Խաչ, քանի որ եկեղեցու հարավ-արևելյան ավանդատանը պահպանվել է փայտե խաչի մասունք, որի վրա խաչվել է Հիսուս Քրիստոսը: Եկեղեցին կառուցված է սրբատաշ ավազաքարից։ Կառույցը գմբեթավոր բազիլիկա է․ գմբեթը տեղակայված է չորս մույթերի վրա, որոնք, իրար են միանում կամարներով։ Արևելյան մասում է գտնվում կիսաշրջանաձև խորանը և ավանդատները: Մուտքերը երեքն են՝ արևմտյան, հարավային և հյուսիսային կողմերից:

Թանահատի վանք

Թանահատի վանք կամ ինչպես շատ հաճախ կոչում են՝ Կարմիր վանքը, գտնվում է Վայոց ձորում՝ Վերնաշեն գյուղի հարավ-արևելյան հատվածում: Վանքը կառուցված է կարմրավուն քարից, ինչի շնորհիվ էլ ստացել է երկրորդ՝ Կարմիր վանք անվանումը: 

Թանահատի վանքը վկայություններում հանդիպում է նաև «Թանադե» անվամբ, ինչպես որ վկայել էր պատմիչ Ստեփանոս արքեպիսկոպոս Օրբելյանը՝ նշելով, որ 735թ. հողարկավորած Ստեփանոս Սյունեցու գերեզմանի վրա մատուռ է կառուցվել:

Եվ միայն 13-րդ դարում մատուռը վերակառուցում են որպես երկու զույգ ավանդատներով և ներքին խաչաձև հորինվածք ունեցող եկեղեցի: Եկեղեցու հովանավոր Պռոշ իշխանն էր, որն էլ եկեղեցին անվանում է Սբ. Ստեփանոս: 

Թանահատ վանական համաիրի մասն են կազմում Սբ. Ստեփանոս և Սբ. Նշան եկեղեցիները, նվիրատվության մաս կազմող բազմաթիվ այգիներ, հողամասեր, ինչպես նաև մի շարք տապանաքարեր և գերեզմանոցներ: Իսկ 1971թ. պեղումների արդյուքնում մասնագետները ենթադրում են, որ վանքապատկան մի քանի շինություններ, ամենայն հավանականությամբ, օգտագործվել են Գլաձորի համալսարանի կողմից:  

Design a site like this with WordPress.com
Get started