Հրաբուխի մասին

Հրաբուխ, երկրաբանական կառուցվածքներ երկրակեղևի ճեղքերի կամ խողովականման մղանցքների վրա, որոնցով երկրի խորքի մագմայական օջախներից պարբերաբար կամ անընդհատ մակերևույթ են ժայթքում (կամ ժայթքել են) լավա, մոխիր, խարամ, այլ ապարների բեկորներ, շիկացած գազեր ու գոլորշի։

176-177-179-180-183

176. Գործողություն ցույց տվող բառերը (բայերը) դարձրո՛ւ ո՞վկամ ի՞նչ հարցին պատասխանող, առարկա ցույց տվող բառեր (գոյականներ):

Օրինակ՝
լուծել – լուծույթ, լուծում

սպասել – Սպասույթ-Սպասում

սպասավոր-Սպասավուրում

սպասյակ- սպասյակ-

սպասուհի- սպասուհու

սպասում- Սպասելը

Իշխել-իշխող

Բժշկել-Բժշկել

Բացել-բաց

Ուսուցանել-Ուսուցանող

Ճեղքել- ճեղքում

Պահել-Պահում

Հյուսել-հյուս

Բանել-բան

Գրել-գրում

Գործել-գործում

Զգալ-զգւում

Հարցնել-հարցում

177. Ինչպիսի՞ հարցին պատասխանող, հատկանիշ ցույց տվող բառերից (ածականներից) կազմի´ր գոյականներ (ի՞նչ հարցին պատախանող բառեր):

Օրինակ՝
տաք – տաքություն:

Քաջ-Քաջություն

Մեծ-Մեծություն

Գեղեցիկ-Գեղեցկություն

Հատուկ-Հատկություն

Հասարակ-Հասարակություն

Հարմար-Հարմարություն

Դեղին-Դեղնություն

Գունատ-Գունատություն

Հնչեղ-Հանչեղություն

Շքեղ-Շքեղություն

Պերճ- Պերճություն

Խեղճ-Խեղճություն

Տկար-Տկարություն

179. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը  գտի´ր՝ ուշադրություն դարձնելով դրանց սկզբնատառերի գրությանը:

Ա. Հայր

Տղամարդ

Տղա

Ուսուցիչ

Վարիչ

Վարչապետ

Անգլիացի

Պարսիկ

Կին

Տատ

Իտալուհի

Բժշկուհի

Քար

Վարդ

Երկաթ

Առյուծ

Արջ
Բ. Նաիրա

Արմեն Տիգրանյան

Տիգրան Մեծ

Չալանկ

Մարան

Աֆրիկա (մայր ցամաք)

Ամերիկայի Միացյալ Նահանգներ (պետություն)

Սևան

Արաքս

Նիագարա (ջրվեժ)

18O. Նախորդ վարժության մեջ տրված ո՞ր գոյականներն են հասարակ և որո՞նք՝ հատուկ: Պատասխանդ պատճառաբանիր:

183. Կետերի փոխարեն պահանջվող մեծատառը կամ փոքրատառը գրի´ր:

Նրա պապը .ասունցի էր ու շատ էր պատմում .սասունցիների մասին;
Ուզում էր նմանվել .ասունցի Դավթին:
էպոսի վերջին հերոսը .ոքր Մհերն է:
Գրքի հերոսը մի .ոքր տղա է:
«Սասունցի Դավիթ» էպոսում հիշատակվում է .ղնձե քաղաքը:
Գտածը .ղնձե մատանի էր:
Կիրակոս .անձակեցու պատմության մեջ հանդիպում է .ղնձահանք կոչվող վանքը:
Ես վստահ եմ, որ .անձասար լեռը դեռ կարդարացնի իր հպարտ անունը:
Ինչե՜ր ասես չկային՝ ոսկե անոթներ ու արձանիկներ, թանկարժեք զարդեր. դա մի իսկական .անձասար էր:
Պետրոս .ռաջինը հովանավորում էր գիտությունն ու արվեստը:
Պետրոսն .ռաջինը հասավ կայանին:
Ալեքսանդր .ակեդոնացին գիտեր ամեն մի իրավիճակից դուրս գալու ձևը:

Վանի թագավորություն

Վանի թագավորությունը  (Ուրարտու)

Հին ու նոր ոչ մի երկիր չի ունեցել այնքան մեծ թվով մայրաքաղաքներ, որքան ունեցել է Հայաստանը: Գտնվելով Արևելքի և Արևմուտքի սահմանագլխին, Հայաստանը դարեր շարունակ դարձել էր ռազմական բախումների ոլորտ, երկարատև պատերազմների ասպարեզ:

Արտաքին թշնամիների պարբերաբար կրկնվող հարձակումները հարկադրել են երկրի մայրաքաղաքը հաճախակի մի տեղից տեղափոխել մի այլ՝ ավելի ապահով տեղ: Հայաստանն ունեցել է 13 մայրաքաղաք: Դրանք են՝ Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Արշակավան, Դվին, Բագարան, Երազգավորս, Կարս, Անի, Երևան: Ահա, թե ինչու են օտար հեղինակները Հայաստանը կոչել «թափառող մայրաքաղաքների երկիր»: Բագարանից և Երազգավորսից բացի, մեր մյուս մայրաքաղաքները խոշոր քաղաքներ են եղել և մեծ դեր են խաղացել մեր ժողովրդի  կյանքում: Նախահայկական շրջանում Վանը հայկական լեռնաշխարհում (պատմական Հայաստան) կազմավորված հայկական (Նաիրյան) ցեղերի առաջին պետության՝ Ուրարտուի մայրաքաղաքն էր և իբրև այդպիսին, չի կարող իր տեղը չգրավել հայոց մայրաքաղաքների համաստեղության մեջ:

Վան քաղաքը հիմնադրվել է մ.թ.ա. 9-րդ դարի առաջին կեսում: Հնագույն այդ շրջանում այն կոչվում էր Տուշպա: Իսկ քաղաքը Ուրարտական պետության կենտրոնական շրջանի՝ Բիայնա երկրի անունով հայերը կոչել են Վան: Վան անունը ուղղակի համարում են Բիայնայի հայկական տառադարձությունը և նշանակում է “Ապրելու տեղ, բնակավայր”, այդ պատճառով էլ Վան բառի հետ Հայաստանում առաջացել են բազմաթիվ բնակավայրերի անուններ (Երվանդավան, Արշակավան, Զարեհավան, Նախճավան, Վանեվան և այլն): Վանը կոչել են նաև Շամիրամակերտ կամ Շամիրամաշեն՝ Ասորեստանի Շամիրամ թագուհու անունով: Վանի թագավորության նվաճումները սկսվեցին Մենուա I-ի օրոք (մ.թ.ա. 810-786թթ.) և շարունակվեցին մոտ կես դար: Մենուան գրավեց հայկական ցեղերով բնակեցված՝ Վանա և Ուրմիա լճերի միջև ընկած երկրամասերը, ինչպես նաև Եփրատ գետի աջակողմյան շրջանները, որտեղ նա կառուցել տվեց նոր քաղաքներ, բերդեր, պալատներ, տաճարներ, անցկացրեց ջրանցքներ: Վան մայրաքաղաքի մերձակայքում Մենուայի անցկացրած ջրանցքն ուներ 72 կմ երկարություն, 4,5 մետր լայնություն, 1,5 մետր խորություն: Այն այժմ էլ պահպանվում է: Մենուայի որդու՝ Արգիշտի առաջինի օրոք մ.թ.ա. 786-764թթ. Վանի թագավորության զորքերը ներխուժեցին Արարատյան դաշտ, որտեղ մ.թ.ա.782 թ. Արգիշտին հիմնադրեց Էրեբունի-Երևան բերդաքաղաքը, մ.թ.ա. 776թ. Արգիշտիխինիլի (Արմավիր) քաղաքը:

Անդաստան(Դանիել Վարուժան)

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:

Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։

ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹԸ

1

Առյուծ Մըհերը, զարմով դյուցազուն,
Քառասուն տարի իշխում էր Սասուն.
Իշխում էր ահեղ, ու նըրա օրով
Հավքն էլ չէր անցնում Սասմա սարերով։
Սասմա սարերից շա՜տ ու շատ հեռու
Թնդում էր նրա հռչակն ահարկու,
Խոսվում էր իր փառքն, արարքն անվեհեր.
Հազար բերան էր — մի Առյուծ-Մհեր։

2

Էսպես, ահավոր առյուծի նըման,
Սասմա սարերում նստած էր իշխան
Քառասուն տարի։ Քառասուն տարում
«Ա՜խ» չէր քաշել նա դեռ իրեն օրում.
Բայց հիմի, երբ որ եկավ ծերացավ,
Էն անահ սիրտը ներս սողաց մի ցավ։
Սկըսավ մըտածել դյուցազուն ծերը.
— Հասել էն կյանքիս աշնան օրերը,
Շուտով սև հողին կերթամ ես գերի,
Կանցնի ծըխի պես փառքը Մըհերի,
Կանցնեն և՛ անուն, և՛ սարսափ, և՛ ահ,
Իմ անտեր ու որբ աշխարքի վըրա
Ոտի կըկանգնեն հազար քաջ ու դև…
Մի ժառանգ չունեմ՝ իմ անցման ետև
Իմ թուրը կապի, Սասուն պահպանի…
Ու միտք էր անում հըսկան ծերունի։

3

Մի օր էլ՝ էն գորշ հոնքերը կիտած
Երբ միտք էր անում, երկընքից հանկարծ
Մի հուր-հըրեղեն հայտնվեց քաջին,
Ոտները ամպոտ կանգնեց առաջին։
— Ողջո՜ւյն մեծազոր Սասմա հըսկային.
Քու ձենը հասավ աստծու գահին,
Ու շուտով նա քեզ մի զավակ կըտա։
Բայց լավ իմանաս, լեռների արքա,
Որ օրը որ քեզ ժառանգ է տըվել,
Էն օր կըմեռնեք քու կինն էլ, դու էլ։
— Իր կամքը լինի, ասավ Մհերը.
Մենք մահինն ենք միշտ ու մահը մերը,
Բայց որ աշխարքում ժառանգ ունենանք,
Մենք էլ նըրանով անմեռ կըմընանք։

Հըրեշտակն էստեղ ցոլացավ նորից,
Ու էս երջանիկ ավետման օրից
Երբ ինը ամիս, ինը ժամն անցավ,
Առյուծ-Մըհերը զավակ ունեցավ։
Դավիթ անվանեց իրեն կորյունին,
Կանչեց իր ախպեր Ձենով Օհանին,
Երկիրն ու որդին ավանդեց նըրան,
Ու կինն էլ, ինքն էլ էն օրը մեռան։

4

Էս դարում Մըսըր անհաղթ ու հզոր
Մըսրա-Մելիքն էր նըստած թագավոր։
Հենց որ իմացավ՝ էլ Մըհեր չըկա,
Վեր կացավ կըռվով Սասունի վըրա։
Ձենով Օհանը ահից սարսափած՝
Թըշնամու առաջն ելավ գըլխաբաց,
Աղաչանք արավ, ընկավ ոտները.
— Դու եղիր, ասավ, մեր գլխի տերը,
Ու քու շըվաքում քանի որ մենք կանք,
Քու ծառան լինենք, քու խարջը միշտ տանք,
Միայն մեր երկիր քարուքանդ չանես
Ու քաղցըր աչքով մեզ մըտիկ անես։
— Չէ՛, ասավ Մելիք, քու ամբողջ ազգով
Անց պիտի կենաս իմ թըրի տակով,
Որ էգուց-էլօր, ինչ էլ որ անեմ,
Ոչ մի սասունցի թուր չառնի իմ դեմ։
Ու գընաց Օհան՝ բոլոր-բովանդակ
Սասունը բերավ, քաշեց թըրի տակ
Մենակ Դավիթը, ինչ արին-չարին,
Մոտ չեկավ դուշման Մելիքի թըրին։
Եկան քաշեցին՝ թե զոռով տանեն,
Թափ տըվավ, մարդկանց գըցեց դես ու դեն,
Փոքրիկ ճըկույթը մի քարի առավ,
Ապառաժ քարից կըրակ դուրս թըռավ։
— Պետք է սպանեմ էս փոքրիկ ծուռին,
Ասավ թագավորն իրեն մեծերին։
— Թագավո՛ր, ասին, դու էսքան հըզոր,
Թըրիդ տակին է ողջ Սասունն էսօր.
Ի՞նչ պետք է անի քեզ մի երեխա,
Թեկուզ իր տեղով հենց կըրակ դառնա։
— Դո՛ւք գիտեք, ասավ Մըսրա թագավոր,
Բայց թե իմ գըլխին փորձանք գա մի օր,
Էս օրը վըկա,
Սըրանից կըգա։

Առաջադրանքներ

  • Դեղինով նշված բառերի բացատրությունները բառարանի օգնությաբ գրեք և սովորեք անգիր։

 զարմով դյուցազուն

հռչակն ահարկու

 անվեհեր

սև հողին կերթամ ես գերի-

 միտք էր անում

մեծազոր

կորյունին

ավանդեց

Վեր կացավ կըռվով Սասունի վըրա

գըլխաբաց

շըվաքում

խարջը

թուր չառնի իմ դեմ

դուշման

  • Նարնջագույնով նշված բառերը բաժանեք բաղադրիչների՝ առանձնացնելով արմատներն ու ածանցները և գրեք թե ինչ տիպի բառ է՝ ածանցավո, բարդ, բարդ ածանցավոր։

անվեհեր

անահ-

մեծազոր-

անհաղթ-

գըլխաբաց-

  • Մոխրագույնով նշված արտահայտությունները բացատրեք՝ օգտվելով տեքստից։

 աշնան օրերը-

սև հողին կերթամ ես գերի-

 միտք էր անում

 Իր կամքը լինի

 Իր կամքը լինի

Մենք մահինն ենք միշտ ու մահը մերը,-

Բայց որ աշխարքում ժառանգ ունենանք,-

Մենք էլ նըրանով անմեռ կըմընանք

 թուր չառնի իմ դեմ։-

Վեր կացավ կըռվով Սասունի վըրա-

  • Բնութագրեք Ձենով Օհանին, Դավթին, Մսրա Մելիքին։ Ձեր բնութագրումները հիմնավորեք։

  • Ինչո՞ւ Դավիթը հրաժարվեց անցնել Մելիքի թրի տակով։

  • Ինչո՞ւ Առյուծ Մհերն ու իր կիրը Դավիթի ծնվելուց հետո մահացան։

Ամրոցներ

Այցելելով Արցախ (Լեռնային Ղարաբաղ), դուք պետք է անպայման տեսնեք Տիգրանակերտ, Շուշի-Բերդ, Մայրաբերդ և Կաչաղակաբերդ ամրոցները:

անհատական ուսումնական պլան

Անուն Ազգանուն-Ժասմին Հակոբյան

Դպրոց, դասարան-Արևմուտք,5․1

Երկարօրյա ծառայություն- չեմ օգտվում

Երթուղու համար և նշեք միակողմանի թե երկկողմանի-երկկողմանի,

Տանը լրացուցիչ անելու աշխատանքներ ընտրում եք թե չէ-Երևի

Ընտրությամբ գործունեության խումբ-Նկարչություն

Ընտրությամբ գործունեության խումբ-կինո ֆոտո

Լրացուցիչ խմբակներ/պար, լող, կարատե…/ և նշեք որտեղ- Հ ․Իգիթյանի գեղագիտական կենտրոն -Նկարչություն

Հայոց լեզու

119. Տրված նախադասություններում դեղինով ներկի´ ր այն բառերը, որոնց սկզբնատառ ե-ն կարդացվում է է:
Ձեր հարևանի որդին եմ:
Այդ թիմի մարզիկների՞ց ես:
Մենք լավ ընկերներ ենք:
Արդեն մեծ տղաներ եք:
Իմ բարեկամներն են:

120. Կարդա´ տրված բառերը և ըստ օրինակի գրի´ ր, թե ինչպես են  կարդացվում ընդգծված ե տառերը:
Օրինակ՝ լեռնային- ե-ն կարդում ենք Է
Լեռնային-ե-ն կարդում ենք Է , գերազանց-ե-ն կարդում ենք Է, դերասան-ե-ն կարդում ենք Է, բերանբաց-ե-ն կարդում ենք Է, մեղավոր-ե-ն կարդում ենք Է, տարեկան-ե-ն կարդում ենք Է, ջրաներկ-ե-ն կարդում ենք Է, Նարե-ե-ն կարդում ենք Է, ծովեզր-ե-ն կարդում ենք Է, տասներեք-ե-ն կարդում ենք Է, քառասուներկու-ե-ն կարդում ենք Է, մեներգ-ե-ն կարդում ենք Է, համերգ-ե-ն կարդում ենք Է, ապերջանիկ-ե-ն կարդում ենք Է, աներևակայելի-ե-ն կարդում ենք Է, աներևույթ-ե-ն կարդում ենք Է:

121. Կարդա´ տրված բառերը և գրի´ ր, թե ի՞նչ տառով է արտահայտվում բառասկզբի օ հնչյունը:
Օգտակար-բառասկզբի օ հնչյունը կարդում ենք о, օթյակ-բառասկզբի օ հնչյունը կարդում ենք о, օթևան-բառասկզբի օ հնչյունը կարդում ենք о, օրական-բառասկզբի օ հնչյունը կարդում ենք о, օղակաձև-բառասկզբի օ հնչյունը կարդում ենք о, օտար-բառասկզբի օ հնչյունը կարդում ենք о, օրենք-բառասկզբի օ հնչյունը կարդում ենք о, օրինակ-բառասկզբի օ հնչյունը կարդում ենք о, ով-բառասկզբի ո-ն կարդում ենք о, ովքեր-բառասկզբի ո-ն կարդում ենք о:

122. Կարդա´բառերը և գրի´ ր, թե ո՞ր դեպքում ինչպե՞ս է կարդացվում ընդգծված ո տառը:
Ա. Ոտք-ո-ն կարդում ենք ո, որոշում-ո-ն կարդում ենք ո, որկրամոլ-ո-ն կարդում ենք ո, որոտալ-ո-ն կարդում ենք ո, որակ-ո-ն կարդում ենք ո, ոգևորել-ո-ն կարդում ենք ո, ոգևորություն-ո-ն կարդում ենք ո:
Բ. Կարոտ-ո-ն կարդում ենք օ, հեռավոր-ո-ն կարդում ենք օ, բաճկոն-ո-ն կարդում ենք օ, արոտ-ո-ն կարդում ենք օ, հորդ-ո-ն կարդում ենք օ, հովազ-ո-ն կարդում ենք օ, ուղևոր-ո-ն կարդում ենք օ, բարձրորակ-ո-ն կարդում ենք օ, արագոտն-ո-ն կարդում ենք օ, հայորդի-ո-ն կարդում ենք օ, պարզորոշ-ո-ն կարդում ենք օ, բազմոտանի–ո-ն կարդում ենք օ, առողջ–ո-ն կարդում ենք օ:

123. Կարդա´տրված բառերը և պարզի´ր, թե ինչո՞վ է տարբերվում ընդգծված ե տառի արտասանությունը Ա և Բ խմբի բառերում:
Ա.Ամենաերևելի-ե-ն կարդում ենք ե, ամենաերգեցիկ-ե-ն կարդում ենք ե, ամենաերջանիկ-ե-ն կարդում ենք ե, ինքնաեռ-ե-ն կարդում ենք ե, ամենաերկար-ե-ն կարդում ենք ե:
Բ. Հորեղբայր-ե-ն կարդում ենք է, աներես-ե-ն կարդում ենք է, անեփ-ե-ն կարդում ենք է, խուռներամ-ե-ն կարդում ենք է,ապերախտ-ե-ն կարդում ենք է, անեղծ-ե-ն կարդում ենք է, շքերթ-ե-ն կարդում ենք է:

124. Կարդա´ տրված բառերը և պարզի՛ր, թե ինչո՞վ է տարբերվում ընդգծված ո տառի արտասանությունը Ա և Բ խմբի բառերում:
Ա.Ամենաորոշակի – արտասանվում է ո-ով, ամենաորակյալ – արտասանվում է ո-ով, արջաորս – արտասանվում է ո-ով, նրբաոճ – արտասանվում է ո-ով, եռաոստ – արտասանվում է ո-ով:
Բ.Անողնաշար – արտասանվում է օ-ով, քեռորդի – արտասանվում է օ-ով, Արագածոտն – արտասանվում է օ-ով, փղոսկր – արտասանվում է օ-ով, անորոշ – արտասանվում է օ-ով, երկոտանի – արտասանվում է օ-ով, չորքոտանի – արտասանվում է օ-ով:

125. Կարդա´ տրված բառերը և պարզի´րթե ինչո՞վ է տարբերվում և տառի արտասանությունը Ա և Բ խմբի բառերումՓորձի՛ր բացատրել այդ տարբերության պատճառը:
Ա. Արևոտ, անձրևային, թև, տերևաթափ, հևասպառ, բարևել, մինչև:
Բ. Նաև, և, թեև:

126. Ի՞նչ սկզբունքով են ընտրված յուրաքանչյուր շարքի բառերը, և ո ՞ր բառը դրան չի համապատասխանում:
Ա. Վայրէջք, երբևէ, մանրէ, մանրէաբան, լայնէկրան, բազմերանգ – չի համապատասխանում, որովհետև գրվում է ե-ով:
Բ. Գետեզր, վերելք, ամենաերջանիկ-չի համապատասխանում, որոհետև արտասանվում է ե-ով, ուղերթ, քսաներեք, ապերջանիկ, տասներկու:

127. Ի՞նչ սկզբունքով են ընտրված յուրաքանչյուր շարքի բառերը: Բարձրաձայն կարդա´ և գտի՛ր, թե ո՞ր բառը դրան չի համապատասխանում:
Ա. Ամենաերկար, համաեվրոպական, հայելի, ամենաեռանդուն, կիսաեզրափակիչ, կիսաեփ, վրաերթ:
Բ. Նայել, վայել, վայելել, վայելք, հայելանման, հայեր, ինքնաեռ, շղթայել, Կայեն, ծառայել:

128. Կետերի փոխարեն է, օ, ե,ո տառերից մեկը գրի´ր: Ուղղագրական բառարանի օգնությամբ ճշտի´ր այդ բառերի գրությունը:
Միջ.րեի շոգից ու տ.թից կարծես ամ.ն ինչ հալվել ու ան.ացել էր: Թվում էր, թե բացի .ձերից ոչ մի կ.նդանի արարած չկա աշխարհում: Լավ .ր, որ նախ.րոք պատրաստվել .ինք: Կես.րվա տ.թին մնում .ինք մեր զով սենյակում, .րեկոն անցկացնում .ինք բաց.թյա տաղավարում:

Միջօրեի շոգից ու տոթից կարծես ամեն ինչ հալվել ու անէացել էր: Թվում էր, թե բացի օձերից ոչ մի կենդանի արարած չկա աշխարհում: Լավ էր, որ նախօրոք պատրաստվել էինք: Կեսօրվա տոթին մնում էինք մեր զով սենյակում, երեկոն անցկացնում էինք բացօթյա տաղավարում:

Մխիթար Սեբաստացի

Մխիթար (ավազանի անունը՝ Մանուկ) Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում։ 1693 թ. մեկնել է Բերիա (այժմ՝ Հալեպ), որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ։ 1696 թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ.՝ ստացել վարդապետական գավազան։ 1701 թ. Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն։ 1705 թ. Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թ. Վենետիկին ենթակա Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը։

1712 թ. Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում։ Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715 թ. միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ։ 1717 թվականին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ. Ղազար կղզին շնորհել է միաբանությանը։ Այստեղ Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ։ Սբ. Ղազարում նա զբաղվել է մատենագիտական աշխատանքով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտական աշխատանքները, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր։ Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան։ Դեռևս կենդանության օրոք նրան մեծարել են Երկրորդ Լուսավորիչ ազգիս, Երկրորդ Մեսրոպ և այլ պատվանուններով։

Design a site like this with WordPress.com
Get started