Ձկների բազմազանությունը և դասակարգումը, ձկների ներքին կառուցվածք

  1. Ձկների ի՞նչ տեսակներ են հանդիպում Հայստանում։
    Սևանի իշխանը, Կարմրախայտը, Սիգը, Սևանի կողակը, Ծածանը։
  2. Նկարագրել ձկների արտաքին կառուցվածքը:
    Ձկների մարմինը մեկ ամբողջություն է, այնուհանդերձ կազմված է սահուն հաջորդող երեք բաժիններից՝
    1. Գլուխ. սահմանազատվում է իրանից խռիկային կափարիչներով: Գլուխը իր վրա կրում է տեսողական զգայարանը՝ աչքը, քթանցքը, որում բացվում է հոտառական նյարդը, ծնոտներով ձևավորվող օրգանը՝ բերանը, խռիկային կափարիչները, որոնք պաշտպանում են խռիկները:
    2. Իրան. սահմանազատվում է պոչից հետանցքով: Պարունակում է հիմնական ներքին օրգանները:
    3. Պոչ. ձկների տեղաշարժման կարևորագույն և մկանուտ օրգաններից է: Բոլոր ձկները տեղաշարժվում են լողակներով: Լողակները կազմված են ոսկրային ճառագայթներից և դրանք պատող մաշկաթաղանթից:
  3. Լողակները ի՞նչ դեր են կատարում ձկների կյանքում:
    Հնարավորություն է տալիս նրանց տեղաշարժվել։
  4. Ի՞նչ է լողափամփուշտը:
    Լողափամփուշտը թափանցիկ երկարավուն արծաթափայլ պարկ է ձկան մարմնում, որ օդով լցվելու և դատարկվելու միջոցով հնարավոր է դարձնում ջրի մեջ խորասուզվելն ու վեր բարձրանալը։

Մթնշաղի անուրջներ՝ «Իմ խաղաղ երեկոն է հիմա…»

1.Կարդա՛ Մթնշաղի անուրջներ ժողովածուի բանաստեղծություններից, ընտրի՛ր քեզ դուր եկած բանաստեղծությունը, սովորի՛ր բերանացի և ձայնագրի՛ր:

Իմ խաղաղ երեկոն է հիմա
Մեղմալույս, և՛ տխուր, և՛ անուշ.
Քեզ երբեք սիրտըս չի մոռանա,
Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ…

Տարիներ, տարիներ կըսահեն,
Կըմեռնեն երազները բոլոր —
Քո պատ՛կերը անեղծ կըպահեմ
Օրերում անհաստատ ու մոլոր։

Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ —
Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ…

2. Քո ընտրած բանաստեղծությունը փորձիր վերլուծել, ինչպես հասկացել ես:

Այս բանաստեղծությունը իմ կարծիքով Տերյանի առաջին սիրո մասին է։ Ըստ իս Տերյանը պատմում էր իր առաջին խոր զգացմունքի մասին ու բանաստեղծությունում արտահայտում իր ողջ սերն ու զարմանքը։ Ինձ համար այս բանաստեղծությունը ասես լույսի մի նշույլ լինի` խավարի մեջ։ Այն խավարի, որ պատել էր բանաստեղծի հոգին։
«Իմ խաղաղ երեկոն է հիմա
Մեղմալույս, և՛ տխուր, և՛ անուշ.
Քեզ երբեք սիրտըս չի մոռանա,
Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ…»

Իր այս տողերի մեջ Տերյանը ինձ համար այնքան անկեղծ ու պարզ է թվում և միաժամանակ այնքան խորն ու թախծոտ` չնայած որ պատմում է շատ լուսավոր զգացմունքի մասին։ Իմ կարծիքով Տերյանը փորձել է հավերժացնել իր ունեցած սիրո զգացմունքը և իր առաջին սերը։
«Քո պատ՛կերը անեղծ կըպահեմ
Օրերում անհաստատ ու մոլոր…»
Ես այս տողերը կարդալով հասկանում եմ` ավելի կոնկրետ հիշում եմ, որ կյանքը հավերժ չէ, իսկ Տերյանը այդ «անհաստատ» օրերում միշտ հիշում էր իր առաջին սերը։
«Սուտ կյանքի և դառը մահու դեմ…»
Ինձ համար այս տողերը ընթերցելուց հարց առաջացավ` ինչո՞ւ հենց սուտ կյանք ու դառը մահ, չ՞է որ կյանքը ինքնին այնքան գունավոր է, իսկ մահը այն` որը բաժանում է մեզ այս կյանքից։ Երևի Տերյանի համար սուտ կյանք էր ու դառը մահ այն ժամանակ, երբ իր «սերն» իր կողքին չէր։

Ուժեր, նախագիծ

Իրենց տեսակով դեֆորմացիաները լինում են առաձգական և պլաստիկ:
Առաձգական դեֆորմացիայի դեպքում ուժի ազդեցությունը վերացնելուց հետո մարմինները վերականգնում են իրենց սկզբնական ձևը և չափերը: Պլաստիկ ձևափոխության ենթարկված մարմինը չի վերականգնում իր նախկին ձևը և չափերը: 

Նպատակը՝ սովորողը կարողանա տանը, իր շրջապատում, կենցաղում, բնության մեջ տեղի ունեցող երևույթներում, տարբերել, որ դեպքում  է կիրառվում ծանրության ուժը, առաձգականության ուժը, շփման ուժը:
Կարողանա հաշվել ցանկացած, մարմնի վրա ազդող ծանրության ուժը: Տարբերի դեֆորմացիայի տեսակները, շփման ուժի տեսակները: Ներկայացնի շփման ուժի դերը բնության մեջ, կենցաղում, տեխնիկայում և ներկայացնի նրա օգտակար և վնասակար հետևանքները:

Իմ կշիռը
m=46կգ | F=mg=46կգ 9,8Ն/կգ=450,8Ն

Այլ մարմինների ազդեցության շնորհիվ կարող են փոխվել ոչ միայն տվյալ մարմնի արագությունը, այլև` ձևն ու չափերը: Մարմինը կարող է սեղմվել, ձգվել, ծռվել, ոլորվել: Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի, չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա կամ ձևափոխություն: Մարմինը դեֆորմացնելիս առաջանում է ուժ, որը ստիպում է նրան վերականգնել իր սկզբնական ձևն ու չափերը:
Այն ուժը, որն առաջանում է մարմնի դեֆորմացիայի ժամանակ և աշխատում է վերականգնել մարմնի սկզբնական ձևն ու չափերը, կոչվում է առաձգականության ուժ:

Իրենց տեսակով դեֆորմացիաները լինում են առաձգական և պլաստիկ:
Առաձգական դեֆորմացիայի դեպքում ուժի ազդեցությունը վերացնելուց հետո մարմինները վերականգնում են իրենց սկզբնական ձևը և չափերը: Պլաստիկ ձևափոխության ենթարկված մարմինը չի վերականգնում իր նախկին ձևը և չափերը: 

Բայի հիմքը

1. Կազմի՛ր տրված բայերի ներկայի / առաջին/ և անցյալի / երկրորդ/ հիմքերը. 
գրում եմ-գր- ներկայի հիմք, գրեցի-գրեց-անցյալի հիմք
կարդում եմ-կարդ-ներկայի հիմք, կարդացի-կարդաց-անցյալի հիմք
գտնում եմ-գտն-ներկայի հիմք, գտա-գտ-անցյալի հիմք
հասնում եմ-հասն-ներկայի հիմք, հասա-հաս-անցյալի հիմք
թռչում եմ-թռչ-ներկայի հիմք, թռա-թռ-անցյալի հիմք
վախենում եմ-վախեն-ներկայի հիմք, վախեցա-վախեց-անցյալի հիմք
քարանում եմ-քարան-ներկայի հիմք, քարացա-քարաց-անցյալի հիմք
քարացնում եմ-քարացն-ներկայի հիմք, քարացրի-քարացր-անցյալի հիմք
վախեցնում եմ-վախեցն-ներկայի հիմք, վախեցրի-վախեցր-անցյալի հիմք
հասցնում եմ-հասցն-ներկայի հիմք, հասցրի-հասցր-անցյալի հիմք
սիրվում եմ-սիրվ-ներկայի հիմք, սիրվեցի-սիրվեց-անցյալի հիմք
ցատկոտում եմ-ցատկոտ-ներկայի հիմք, ցատկոտեցի-ցատկոտեց-անցյալի հիմք
կոտրատում եմ-կոտրատ-ներկայի հիմք, կոտրատեցի-կոտրատեց-անցյալի հիմք

Օրինակ՝ գրում եմ-գր- ներկայի հիմք, գրեցի-գրեց-անցյալի հիմք

2. Որոշի՛ր տրված բայերի կազմությունը, ընդգծի՛ր ածանցները. 
սիրել-պարզ-սիր-ել
փնտրել-պարզ-փնտր-ել
խոսել-պարզ-խոս-ել
վախենալ-
մտնել-
փախչել-
առնել-
հագենալ-
կիսվել-
ժանգոտել-
ջարդոտել-
կարոտել-
բզկտել-
աշխատել-

Կենսաբանության մարտ ամսվա ամփոփում

  1. Ներկայացնել օղակաձև որդերի մի քանի տեսակներ։
    Օղակաձև որդերի ներկայացուցիչներ են՝ անձրևորդը, կանաչ ներեիսը, նեկտոխետան, ամֆիտրիտան, ցիրատուլուսը, տզրուկները:
  2. Անձրևաորդի բազմացումը։
    Երկսեռ է, բազմանում է կոկոնի առաջացմամբ, որի ներսում ձվաբջիջը բեղմնավորվում է։ Կլոր որդերը, չնայած նրան, որ համարյա ամբողջությամբ մակաբույծ են, ունեն ավելի բարդ կառուցվածք, քան տափակ որդերը: Մարդու ասկարիդի օրինակով դիտարկենք հիմնական կառուցվածքային և ֆունկցիոնալ տարբերությունները տափակ որդերից:
  3. Օղակաձև որդերի ո՞ր ներկայացուցիչներին են օգտագործում գյուղատնտեսության մեջ։
    Անձրևաորդին և կալիֆորնիական որդին։
  4. Ի՞նչ է ռեգեներացիան։
    Անձրևորդը ունի մարմնի կորցրած մասերի ինքնավերականգնման հատկություն, որը կոչվում է ռեգեներացիա։
  5. Բերել ժապավենաձև որդերի մի քանի օրինակ։
    Ժապավենաձև որդերից են՝ խոզի երիզորդ, լայն երիզորդ, էխինոկոկ։
  6. Ժապավենաձև որդերի ո՞ր ներկայացուցիչներով կվարակվենք եթե ուտենք վատ եփված միս, որը վարակված կլինի տվյալ տեսակի մակաբույծով։
    Կվարակվենք եզան երիզորդով, լայն երիզորդով, խոզի երիզորդով։
  7. Ի՞նչ է ֆինան։
    Ֆինան հեղուկով լցված թափանցիկ բշտիկ է, որի ներսում գտնվում են ապագա որդի գլխիկը և վզիկը:
    Ֆինան առաջանում է, երբ մարդը վատ եփված կամ քիչ տապակված միս է ուտում: Այդ դեպքում աղիներում ֆինայից դուրս է գալիս երիտասարդ որդը, որը կազմված է գլխիկից և վզիկից: Այն ամրանում է աղիքի պատին և աճում՝ առաջացնելով սեռահասուն որդ:
  8. Ո՞ր մակաբույծ որդով կվարակվենք եթե սիրենք շանը կամ կատվին, որոնք վարակված են։
    Կվարակվենք էխինոկոկով։

Արդյուբաբերության այլ ճյուղեր

  1. Որո՞նք են քիմիական արդյունաբերության զարգացման նախադրյալները:
    Քիմիական արդյունաբերությունը համարվում է ժամանակակից արդյունաբերության
    առաջատար և արագ զարգացող ճյուղերից մեկը: Նրա հումքային բազան շատ լայն է. բացի հանքային հումքից և օրգանական ծագման վառելանյութերից, օգտագործվում են նաև մետաղաձուլության, անտառարդյունաբերության և այլ ճյուղերի արտադրությունների թափոնները։ Քիմիական արդյունաբերության ձեռնարկությունները, որպես կանոն, տեղաբաշխվում են հումքի աղբյուրների, վառելիքաէներգետիկ և ջրային ռեսուրսների շրջանում:
  2. Ի՞նչ դեր ունի քիմիկան արդյունաբերությունը տնտեսության մեջ:
    Քիմիական արդյունաբերությունը սինթեզում, ստեղծում է այնպիսի նյութեր, որոնք բնության մեջ չեն լինում:
  3. Ի՞նչ տեղաբաշխման առանձնահատկություններ ունի սննդի արտադրության տեղաբաշխումը:  
    Սննդի արդյունաբերությունը գյուղատնտեսության հետ մեկտեղ ապահովում է բնակչության բազմազան պահանջարկը սննդամթերքի բոլոր տեսակների գծով: Սննդի արդյունաբերության տեղաբաշխումն ունի համատարած բնույթ։ Տարբեր տարածաշրջաններում արտադրվող պարենի տեսականին և ծավալները, որոնք պայմանավորված են հողակլիմայական պայմաններով, ինչպես նաև պահանջարկի ու սպառման գործոնով։

Ինքնուրույն աշխատանք

325. Քանի որ ուղղանկյուն եռանկյան ուղիղ անկյունը 90 աստիճան է, սիկ սուր անկյուններից մեկը 21 աստիճան է: Նաև գիտենք որ եռանկյան անկյունների գումարը կազմում է 180 աստիճան, հետևաբար՝
180-(90+21)=69
326. Քանի որ ուղղանկյուն եռանկյան սուր անկյունների գումարը 90 աստիճան է, հետևաբար՝
4x+x=90
5x=90
x=18(<B)
18×4=72(<C)

330. AB=2×CB
AB=7×2
AB=14
331. BC=2×AB
BC=17:2
BC=8,5

BK=6սմ, <C=30°
BK=BC/2, => 6=BC/2
30°-ի
դիմացի էջը հավասար է ներքնաձիգի կեսին
BC=2×6=12

Լրացուցիչ

ՄՈՐՍ ՀԱՄԱՐ ԳԱԶԵԼ

1․ Ուշադիր կարդա բանաստեղծությունը և փորձիր մեկնաբանել․ ի՞նչ խոհեր է արթնանում մոր հոգում որդուն հիշելիս։
Նա իր որդուն հիշելով իրեն տխուր էր զգում:

2․ Ինչպիսի՞ն է հեղինակի մայրը։
Նա ծեր, անուշ ու անգին էր:

3․ Որտե՞ղ է որդին, ինչու՞ մայրը նրա մասին ոչինչ չգիտի։
Մայրը չգիտեր որդին ուր էր: Որդին հեռացել էր և չէր խոսում նրա հետ:

4․ Թթենու խորհրհրդանիշը ինչպե՞ս կմեկնաբանես։
Թթնենին իր համար խորհրդանշում էր մանկություն: Նա ինչ ծնվել է այդ թթնենին բակում է եղել:

5․ Բանաստողծությունից դուրս գրիր փոխաբերական իմաստով գործածված բառերը, որոշիր դրանց խոսքիմասային պատկանելությունը / ըստ քո անցած խոսքի մասերի/։
արցունքներ դառնաղի-
դռներ է ծեծել-
Լույս խորշոմներ-
գրկում հեծեծել-

Հայոց լեզու

199. Տրված անորոշ դերբայների բացառական և գործիական հոլովներով (ուց, ով վերջավորությամբ ձևերով) նախադասություններ կազմի՛ր:

Լսել, բարձրանալ, հեռանալ:

Լսել-լսելուց, լսելով
Այդ լուրը լսելուց հետո անաղմուկ դուրս եկա սենյակից։
Եվ ինձ լսելով՝ կարող են ասել. «Գժվե՞լ է, ի՜նչ է». (Պ․Սևակ)

բարձրանալ-բարձրանալուց, բարձրանալով
Լեռը բարձրանալուց առաջ նախաճաշեցինք նրա ստորոտին։
Օդանավը, վերև բարձրանալով, անհետացավ ամպերի մեջ։

հեռանալ-հեռանալուց, հեռանալով։
Ընկերոջս հեռանալուց հետո շատ տխրեցի։
Այդ հարցը չի լուծվի նախագահի հեռանալով։

200.Կետերի փոխարեն պահանջված ձևերով գրի՛ր փակագծում դրված բայերը:

Երգելիս ձայնը գլուխն էր գցում: (երգել- ե՞րբ)
Ձիու սիրտը պայթել էր քուռակի համար վախենալուց: (վախենալ-ինչի՞ց)
Թեյը տանելիս թափեց: (տանել-ե՞րբ)
Կենսախինդ մարդիկ վախենում են լուրջ կամ տխուր կամ ծանր երևալուց: (երևալ-ինչի՞ց)
Ու Մոսկվա գնալուց առաջ մի երկու օրով ման է գալիս հարազատ վայրերում: (գնալ-ինչի՞ց)
Մեղրը լցնելիս մի կաթիլ գետին թափեց: (լցնել-ե՞րբ)

201.Փակագծում դրված բայերը կետերի փոխարեն գրի՛ր պահանջված ձևով:

Այդ նամակը կարդալիս նա գունատվեց: (կարդալ-ե՞րբ)

Ամբողջը երեկո կարդալուց հոգնած՝ դուրս եկավ զբոսնելու: (կարդալ -ինչի՞ց) Այդ տունը կառուցելիս սպասում էր որդու վերադարձին:  (կարդալ -ե՞րբ)
Չգիտես ինչու, վախենում էր վերջին կամուրջը մինչև վերջ կառուցելուց: (կառուցել -ինչի՞ց)
Ականջները դժժում էին ամբողջ օրն այդ աղմուկը լսելուց: (լսել -ինչի՞ց)
Իրիկնապահին տուն դառնալիս մի անգամ էլ հիշեց խոստումը: (դառնալ-ե՞րբ)
Վիրավորվել էր ընկերոջ՝ առանց պատճառի հետ դառնալուց: (դառնալ -ինչի՞ց)
Վրա-վրա հիվանդանալուց նիհարել էր:  (հիվանդանալ -ինչի՞ց)
Հիվանդանալիս միշտ էլ նիհարում է:  (հիվանդանալ -ե՞րբ)

202. Գտի՛ր, թե ընդգծված բառաձևերը ե՛րբ են սխալ և երբ` ճիշտ: Ուղղի՛ր սխալ ձևերը:
Գնալիս մի անգամ էլ պատվիրեց զգույշ լինել:
Քո գնալուց հետո հյուրեր եկան:
Այդ աղջկան փրկելիս քիչ էր մնում ինքը խեղդվեր:
Մարդու կյանքը փրկելուց բարի գործ կ՞ա:
Շտապելուց ամեն ինչ  գցում էր ձեռքից:
Շտապելիս ինչ-որ մեկը կանգնեցրեց նրան:
Հոգնել եմ նույն բանն անվերջ ասելուց:
Այդ ասելիս հանկարծ գլխի ընկավ, որ մոռացել է գլխավորը:
Հեռանալիս հիշեցրեց իր հրավերն ու խնդրանքը:
Հեռանալուց հոգնել եմ, ուզում եմ բոլորիդ միասին տեսնել:
Ուշադիր դիտելիս վրան ճեղք կնկատես:
Դա դիտելուց հետո էլ ոչինչ չեմ ուզում տեսնել:

203. Տրված հարակատար դերբայները տեղադրի՛ր կետերի փոխարեն:
Քնած, բերած, կառուցած, տրված, տնկված, հեռացած, ասված:

Երբ արդեն ամեն ինչ արված էր,բոլոր պատվերները՝ տրված մոտեցավ մեքենային:
Վարպետի կառուցած բոլոր կամուրջները մինչև այսօր կան:
Երբ արքայի հրամանով տնկված անտառը մի քիչ մեծացավ, այնտեղվայրի կենդանիներ  էլ  բաց թողել:
Աշխարհում մի մարդ միայն կարող է օգնել քնած գեղեցկուհուն:
Այս կողմերից մի քանի տարի առաջ հեռացած մարդիկ մեր ավանը չեն ճանաչի:
Հեղեղի բերած տուփը ոչ մի կերպ չէրբացվում:

204. Տրված ենթակայական դերբայներով նախադասություններ կազմի՛ր այնպես, որ դրանք ո՞ր հարցին պատասխանեն:
Գրող, կառուցող, ներող, բարձրացող,հիացող:

Գրող մարդը շատ գիրք է կարդացել:

Կառուցողը այն շենքի երեխա է ունեցել։

Ներող մարդիկ շատ բարի են թվում:

Ծառին բարձրացող կապիկը ուզում է հասնի բանանին:

Արևմուտքով հիցող զույգը շատ գեղեցիկ է միասին:


205. Ընդգծված հարակատար դերբայները դարձրո՛ւ դիմավոր բայեր. Դիմավոր ձևերը ո՞ր դերբայով կազմվեցին:

Օրինակ`
Վաղուց հերքված վարկածը– վարկածը, որ վաղուց հերքվել էր:
Ցանքերի համար վտանգավոր դարձած արձրև, մառախուղով պատված լեռնագագաթներ, ճանապարհորդի նկարագրված ջրվեժը, դժվարին կացության մեջ ընկած մարդ, գիշերները մեր այգին այցելած չորքոտանին, անտառից սկիզբ առած վտակ:

Անձրև որը վտանգավոր էր դարձել ցանքերի համար, Լեռնագագաթներ որոնք պատվել էին մառախուղով, Ջրվեժ, որը նկարագրել էր ճանապարհորդի կողմից, մարդ որը ընկել էր դժվար կացության մեջ , չորքոտանի որը գիշերները այցելում էր մեր այգին, վտակ, որը սկիզբ էր առնում անտառից:

206. Ընդգծված  ենթակայական դերբայները դարձրո՛ւ դիմավոր բայեր. դիմավոր ձևերը ո՞ր դերբայով կազմվեցին:

Օրինակ`

Հերքվող վարկած— վարկած, որ հերքվում էր:

Գիշերները մեր այգին այցելող չորքոտանի-չորքոտանի, որը գիշերները այցելում է մեր այգին
անտառից սկիզբ առնող վտակ-Վտակ, որ սկիզբ էր առել անտառից
դժվարին կացության մեջ գտնվող մարդ-մարդ, որ գտնվում է դժվարին կացուցթյան մեջ։
ցանկերի համար վտանգավոր  դարձող անձրև-անձրև, որ վտանգավոր է դարձել ցանկերի համար
մատախուղով պատվող լեռնագագաթներ-Լեռանգագաթներ, որ պատվել էր մատախուղով։
ջրվեժը նկարագրող ճանապարհորդ-ճանապարհորդ, որ նկարագրել է ջրվեժը

207. Ընդգծված  անորոշ դերբայը դիմավոր բա՛յ դարձրու. ինչպիսի՞ դիմավոր ձևեր ստացվեցին:

Օրինակ`

Գնաց ծովում լողանալու- Գնաց , որ ծովում լողանա:

Կանգնեց անկյունում նրան` նորից տեսնելու նպատակով-կանգնեց անկյունում, որպեսզի նրան նորից տեսնի
Խնդրեց նամակը հասցնելու մասին-խնդրեց, որ նամակը հասցնի
Մի քանի վարկյան շահելու համար վազեց-վազեց, որպեսզի մի քանի վարկյան շահի
Սպասեց հոսանքների բերելուն-սպասեց, որ հոսանքները բերեն
Մի քանի քայլ հեռանալով`  հանդիպեց-մի քանի քայլ հեռացավ և հանդիպեց
Հոսանքի ուղղությամբ ցած վազելով` տեսավ-հոսանքի ուղղությամբ ցած վազեց և տեսավ
Ջրի պակասելու մասին խոսեցին-խոսեցին, որ ջուրը պակասել է

Design a site like this with WordPress.com
Get started