My Dad’s and Mum’s cooking

Dad’s cooking

My dad cooks very tasty. He likes to make breakfast for us. My dad can make omelette and porridge. He cooks very tasty fish.

Mum’s cooking

Mum likes to make very tasty things for us. She makes meat-ball soup, salad, potato, spaghetti, rice, funchoza and cakes.

Մեսրոպ Մաշտոց

1566916571696572392

Մեսրոպ Մաշտոցը հայոց գրերի ստեղծողն է, հայերեն ինքնուրույն և թարգմանական գրականության սկզբնավորողը, հայ գրչության ու հայագիր դպրոցի հիմնադիրը, հայերենի առաջին ուսուցիչը:
Ծնվել է Վարդան անունով կիսաազնվականի ընտանիքում: Ստացել է հունական հիմնավոր կրթություն, տիրապետել է նաև ասորերենին, պարսկերենին, վրացերենին: Մոտ 389 թ. հաստատվել է Վաղարշապատում, աշխատել է արքունիքում՝ որպես ատենադպիր ու թարգմանիչ: 394 թ. դարձել է վանական, իր աշակերտների հետ Աստվածաշունչը բանավոր թարգմանել է հայերեն՝ հասկանալի դարձնելու համար:Այդ առաքելության ընթացքում նա լրջորեն մտահոգվել է երկրի վիճակով, գիտակցել լեզվի, եկեղեցու, դպրոցի, կարևորությունը։ 387 թ. Հայաստանը բաժանվել էր Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև։ Հայաստանի պարսկական հատվածում հետզհետե ուժեղանում էր պարսկերենի ազդեցությունը, իսկ բյուզանդական մասում հունարենը դարձել էր պետական լեզու: Հայ ժողովրդին հայությունը կորցնելու վտանգից փրկելու նպատակով՝ Մաշտոցը կազմել է հրատապ ծրագիր՝ հայերեն թարգմանել քրիստոնեական գրքերը, քարոզչություն անել հայերենով, ստեղծել ինքնուրույն հայերեն գրականություն: Մաշտոցի այս ծրագիրն ընդունել ու խրախուսել են Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևը և Վռամշապուհ արքան: Վերջինս, տեղյակ լինելով, որ Ասորիքում Դանիել անունով եպիսկոպոսի մոտ հայերեն նշանագրեր կան, պալատական Վահրիճին ուղարկել է դրանք բերելու: Մաշտոցը որոշ ժամանակ այդ տառերով հայոց լեզու է ուսուցանել իր աշակերտներին, սակայն պարզվել է, որ այդ նշանագրերը բավարար չափով չեն համապատասխանում հայերենի հնչյունական համակարգին: Սահակ Պարթևի երաշխավորությամբ և Վռամշապուհ արքայի հրամանով Մաշտոցն իր մի խումբ աշակերտների հետ ուղևորվել է Ասորիք, եղել բազմաթիվ քաղաքներում, ձեռնամուխ է եղել հայերեն տառեր ստեղծելու գործին: Մաշտոցի աշակերտ Կորյունի վկայությամբ՝ 405 թ. Եդեսիայում «նա իր սուրբ աջով հայրաբար ծնեց նոր ու սքանչելի ծնունդներ՝ հայերեն լեզվի նշանագրեր»: Մաշտոցն անթերի որոշել է հայերենի հնչյունների իրական համակարգը՝ առաջնորդվելով մեկ հնչյունին՝ մեկ տառ սկզբունքով, յուրաքանչյուր տառի տվել անուն (այբ, բեն, գիմ…), թվային արժեք (Ա = 1, Ժ = 10, Ճ = 100, Ռ = 1000…), սահմանել գրության՝ ձախից աջ ուղղությունը: Մաշտոցյան կատարյալ այբուբենին միջնադարում ավելացվել են միայն «օ» և «ֆ» տառերը: Նոր տառերն ուսուցանել է իր օգնականներին և այնտեղ հունական կրթություն ստացող հայ պատանիներին, իսկ 2 աշակերտների՝ Հովհան Եկեղեցացու և Հովսեփ Պաղնացու հետ ձեռնարկել է Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը՝ սկսելով Սողոմոնի առակներից:  406 թ. նորաստեղծ գրերով Մաշտոցը վերադարձել է Հայաստան: Նրան մեծ ցնծությամբ են դիմավորել Վաղարշապատ մայրաքաղաքում: Գրերի գյուտից անմիջապես հետո երկրում ծավալվել է Թարգմանչաց շարժումը, ծաղկել է հայ դպրությունը, հիմնվել են բազմաթիվ դպրոցներ, գրադարաններ, գրչության կենտրոններ:  Կորյունի վկայությամբ՝ Մաշտոցը նշանագրեր է ստեղծել նաև վրացիների ու աղվանների համար: Բացի թարգմանական գործերից՝ Մեսրոպ Մաշտոցը գրել է մայրենի լեզվով առաջին հոգևոր բանաստեղծություններն ու երգերը: Մաշտոցի ու նրա աշակերտների գործունեությամբ սկզբնավորվել է հայոց ոսկեդարի (V դար) վիթխարի գրական-մշակութային շարժումը: Մեսրոպ Մաշտոցը սրբացվել է դեռևս կենդանության օրոք և դասվել Հայ եկեղեցու տոնելի սրբերի կարգը: Տոնացույցում նրա անունը հիշատակվում է 3 շարժական տոներում: Օշականում Մաշտոցի գերեզմանի վրա կառուցված եկեղեցին սրբազան ուխտատեղի է: Սերունդները Մաշտոցին անվանել են Հայոց Երկրորդ Լուսավորիչ, որովհետև Գրիգոր Լուսավորիչը քրիստոնեացրել է հայ ազգը, իսկ Մեսրոպ Մաշտոցն ազգայնացրել է քրիստոնեությունը: Մեսրոպ Մաշտոցի կյանքի և գործի մասին գրել են նրա աշակերտներ Կորյունն ու Մովսես Խորենացին, միջնադարյան մի շարք մատենագիրներ:  Մաշտոցի անունով կոչվել է Մատենադարանը:

Գոյականի հոլովում, մաս 2

Ուղղական-քար, մարդ, աչք, պատուհան, ժամ, շաբաթ, կոշիկ, ձեռնոց

Սեռական-քարի, մարդու, աչքի, պատուհանի, ժամի, շաբավա, կոշիկի, ձեռնոցի

Տրական-քարին, մարդուն, աչքին, պատուհանին, ժամին, շաբաթվան, կոշիկին, ձեռնոցին

Հայցական- քարը, մարդը, աչքը, պատուհանը, ժամը, շաբաթը, կոշիկը, ձեռնոցը

Բացառական-քարից, մարդուց, աչքից, պատուհանից, ժամից, շաբաթվանից, կոշիկից, ձեռնոցից

Գործիական- քարով, մարդով, աչքով, պատուհանով, ժամով, շաբաթով, կոշիկով, ձեռնոցով

Ներգոյական-քարի մեջ, մարդու մեջ, աչքի մեջ, պատուհանոմ, ժամի մեջ, շաբաթվա մեջ, կոշիկում, ձեռնոցում

Մարմիններ, նյութեր, մասնիկներ

  1. Քանի նյութից կարելի է պատրաստել բաժակ:
    Ապակուց, երկաթից, արծաթից, ոսկուց, քարից
  2. Առանձնացնել մարմինները և նյութերը՝ փայտ, աթոռ, սեղան, ոսկի, մատանի, գրիչ, պատուհան, պղինձ, պայուսակ, բաժակ:
    Մարմիներ-աթոռ, սեղան, մատանի, գրիչ, պատուհան, պայուսակ, բաժակ
    Նյութեր-փայտ, ոսկի, պղինձ
  3. Տեսակավորիր հետևյալ նյութերը՝ պինդ, հեղուկ, գազային
    ալյումին, երկաթ, ոսկի, գոլոշի, ջուր, նավթ, թթվածին, արծաթ, փայտ, ապակի
    Պինդ-ալյումին, երկաթ, ոսկի, արծաթ, փայտ, ապակի
    Հեղուկ-ջուր, նավթ
    գազային-գոլոշի, թթվածին
Design a site like this with WordPress.com
Get started