Երևան

Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է և պատմական Հայաստանի տասներկուերորդ մայրաքաղաքը, որն աշխարհի հնագույն բնակավայրերից ու շարունակաբար բնակեցվող հին քաղաքներից մեկն է: Այն տեղակայված է Հրազդան գետի ափին և հանդիսանում է երկրի  վարչական, մշակութային և տնտեսական կենտրոնը:

Երևանը Ք.ա. 782 թվականին Արարատյան դաշտավայրում հիմնադրել է Արգիշտի Առաջին արքան և կոչել Էրեբունի, որի հնչյունափոխությունից էլ առաջացել է Երևան անունը:

Երևանի բուն պատմությունը սկսվում է Էրեբունի ամրոցի հիմնադրմամբ: Էրեբունին կառուցելու համար Արգիշտի Առաջինը խեթերի երկրից ու Ծոփքից բերում է 6600 ռազմագերի, որոնք բլրի վրա բարձրացնում են կոփածո պարիսպներ, տաճարներ ու պալատներ, տներ ու զորանոցներ: Հայ մատենագրության մեջ Երևանն առաջին անգամ հիշատակվում է 7-րդ դարի սկզբին՝ «Գիրք թղթոց»-ում:

Design a site like this with WordPress.com
Get started