231-232-235-237

231. Պարզի՛ր, թե ինչպե՞ս է գրվում ինը:
– Ինն անգամ վաթսո՞ւն,- կրկնեց նա:
            Ինը տարի է՝ ընկերություն ենք անում:
            Ինը քսանից տասնմեկով է փոքր:
            Երկուսին գումարած ութ՝ ինը կլինի՞:
            Ինն ես ասում, բայց երկուսին գումարած ութ՝ տասը կլինի:
            Ինն ինչի՞ց է մեծ:
            Իննսուն տարի՞ է տևել այդ պատերազմը, թե՞ հարյուր:
            Տատս իննսունմեկ տարեկան է:

232. Փակագծում տրված թվականներն այնպես գրի՛ր, որ պատասխանեն ոչ թե քանի՞, այլ ո՞ր կամ ո՞րերորդ հարցին (ո՞ր ածանցով դարձրիր):

Օրինակ՝

(Հինգ) տարի է՝ դպրոց եմ գալիս: – Հինգերորդ տարին է՝ դպրոց եմ գալիս:

            (Տասն) օր է, որ բակ չեմ իջել:Տասներորդ տարին է դպրոց եմ գալիս։
            (Երեք) դասարանցի քույրիկս երկու տարով փոքր է ինձնից:
            Երկիր թռչող յուրաքանչյուր (երկու) նավն ինձ հյուրեր է բերում:
            Խաղի (երեսունհինգ) րոպեում եղբայրս գոլ խփեց:
            Մեկից սկսած յուրաքանչյուր (տասներկու) թիվն առանց մնացորդի կբաժանվի տասներկուսի:
            Յուրաքանչյուր (չորս) ամսվա (քսանութ) օրը նվիրում էր աշխատանքային       սեղանն ու պահարանը կարգի բերելուն:
            Կյանքի (ութսուներկու) տարում որոշեց հեծանիվ քշել:
            Արդեն (տասնվեց) դարում գեղասահքի սիրահարներ կային Հոլանդիայում:
            Իմ (մեկ) գործը քեզ սիրով օգնելն Է:

Առարկաների թիվ կամ թվային կարգ ցույց տվող բառերը թվականներ են: Մեկից մինչև հարյուր բաղադրյալ թվականների բաղադրիչները միասին են գրվում, իսկ հարյուր մեկից սկսած՝ առանձին:
Թվային կարգ ցույց տվող թվականները կազմվում են րորդ ( –երորդ) ածանցով:

Դերանուններ

235. Ընդգծված բառը ո՞ւմ անվան փոխարեն է գրված:

Օրինակ՝

Անանիա Շիրակացին յոթերորդ դարի գիտնական էր: Նա Երկիրը գնդաձև էր պատկերում և բաժանում էր կլիմայական յոթ գոտիների:

Նա – Անանիա Շիրակացին:

            – Հիմա ես սրա գլխին մի խաղ կխաղամ,- ասաց Տիգրանը։ Ես։Տիգրանը

            Ես արդեն հոգնել եմ ու հենց առավոտյան տուն եմ գնալու,- ասաց
Նվարդը:-Ես-Նվարդը

            Դու ինչո՞վ ես զբաղված, ի՞նչ ես անում այդտեղ,- հարցրեց մայրը տղային:-ով տղան
            Առաջինը դո՛ւ մտիր,- Ռուբենին առաջարկեց տղան:
            Վարորդը նոր միայն նկատեց մեզ: Նա ապակու ետևից ժպտաց և ձեռով կանչեց:

            Նա թվաբանությունից ամենաուժեղն է,- ընկերուհուն գովում էր Նվարդը: աղջիկը-Նվարդը

236. Ես, դու, նա, մենք, դուք, նրանք բառերն ինչո՞ւ են անձնական դերանուններ կոչվում:

            Ես, դու, նա, մենք, դուք, նրանք դերանուններն ըստ թվի բաժանի՛ր երկու խմբի:236. Ես, դու, նա, մենք, դուք, նրանք բառերն ինչո՞ւ են անձնական դերանուններ կոչվում:
ես դու նա նրանք բառերը դերաննուներ են կոչվում որովհետև դրանցով մենք մարդկանց ենք

237. Անձնական դերանունները ի՞նչ սկզբունքով են բաժանված երեք խմբի:

Ա. Ես, մենք.
Բ. Դու, դուք.
Դ. նա, նրանք:
ես դու նա նրանք բառերը դերաննուներ են կոչվում որովհետև դրանցով մենք մարդկանց ենք

Դերանունները անվան փոխարեն գործածվող բառեր են: Անձնական դերանունները գործածվում են անձի անվան փոխարեն: Ունեն երկու թիվ՝ եզակի (ես, դու, նա) և հոգնակի (մենք, դուք, նրանք), երեք դեմք՝ I (ես, մենք), II (դու, դուք), III (նա, նրանք):

Categories.

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started