Ժողովրդական արվեստի թանգարան

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան, հիմնադրվել է 1978 թվականին։ Ներկայացնում է ինքնուս վարպետների ձեռքով ստեղծված աշխատանքներ հետևյալ ոլորտներում՝ գորգագործություն և կարպետագործություն, ասեղնագործություն և ժանեկագործություն, մետաղի, փայտի և քարի գեղարվեստական մշակում, խեցեգործություն, գեղանկարչություն։ Թանգարանի հիմնադիրը և առաջին տնօրենն էր Հովհաննես Շարամբեյանը։

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի հավաքածուում առանձնակի տեղ են գրավում սփյուռքահայերի նվիրատվությունները։ Թանգարանի հավաքածուի բացառիկ ցուցանմուշները ցուցադրվել են Ռուսաստանում, Ֆրանսիայում, Բելգիայում, Իտալիայում, Պորտուգալիայում, Հունաստանում, Ավստրիայում, Չինաստանում, Իրանում, Սիրիայում և այլուր։

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանն ունի մասնաճյուղ Դիլիջան քաղաքում։

2020 թվականին Հայաստանի կառավարության որոշմամբ  Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանին է միացել Փայտարվեստի թանգարանը, որն այժմ գործում է որպես փայտարվեստի ցուցասրահ Երևան քաղաքի Պարոնյան փողոցում։

Categories.

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started