Ճամփորդություն դեպի Արատես

Մայիսի 13-15-ը Արատեսյան օրեր էին: Արատես հասնելուց արաջ ունեցանք կանգառներ։ Առաջին կանգառն էր Հայրավանքը։ Մտանք եկեղեցի, ընկեր Արմինեն պատմեց մեզ պատմությունը։ Դրսում նախաճաշեցինք։ Այնտեղ շատ գեղեցիկ տեսարան կար դեպի Սևանը։ Երկրորդ կանգառն էր Նորատուսի խաչքարանոցը։ Այնեղ գյուղացի տատիկները պատմեցին տարբեր խաչքարերի պատմությունները։ Նաև մի հիվանդ մարդ էր մեզ պատմում, և մենք փորձում էինք գուշակել իր ասածները։ Երրորդ կանգառն էր Սելիմի քարվանատունը։ Այնտեղ ճաշեցինք։ Ցուրտ էր, սակայն շատ գեղեցիկ։ Դա մեր վերջին կանգառն էր։
Վերջապես հասանք Արատես։ Այնտեղ տեղավորվեցինք։ Երկրորդ օրը առավոտյան նախավարժանք արեցինք և գնացինք զբոսանքի։ Զբոսանքից հետո փայտեր հավաքեցինք և միջավայրի խնամք արեցինք։ Այդ ամենից հետո ունեցանք հանգստի ժամ։ Ընկեր Գրետան մեզ կանչեց աղցան պատրաստելու։ Երեկոյան խարույկի շորջը նստեցինք և քննարկեցինք մեր երրորդ օրվա անելիքները։
Խաղեր խաղացինք, զրուցեցինք, հաճելի շփվեցինք, լավ էր, որ եղանակը չխանգարեց, անձրև չեկավ:
Երրորդ օրը Մեր իրերը հավաքեցինք և մեկնեցինք Սմբատաբերդ։ Պետք է 2 կիլոմետր բարձրանայինք, բայց դժվար բարձունք էր։ Վերջապես հասանք գագաթին՝ Սմբատաբերդ։ Այնտեղից շատ գեղեցիկ տեսարան էր։ Իջնելը ավելի հեշտ և արագ էր։ Մեկնեցինք Երևան։
Շնորհակալ եմ ընկեր Արմինեին այս ճամփորդությունը իրականացնելու համար։

Categories.

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started