Ամփոփիչ առաջադրանքներ

1.Ո՞ր երևույթներն են կոչվում ֆիզիկական։ Բերե՛ք օրինակներ։
Ֆիզիկական երևույթների ժամանակ նոր նյութեր չեն առաջանում, այլ փոխվում են նյութի ագրեգատային վիճակը, ձևը և չափսերը: Ֆիզիկական երևույթների օրինակներ են՝ ապակու կոտրվելը, սառույցի հալվելը, ջրի գոլորշիանալը և այլն:
2.Ո՞ր երևույթներն են կոչվում քիմիական ։ Բերե՛ք օրինակներ։
Քիմիական երևույթներ են նրանք, որոնց ժամանակ առաջանում են նոր նյութեր՝ ռեակցաներ:
Քիմիական երևույթների օրինակներ են՝ լուցկու այրվելը, երկաթի ժանգոտելը, կաթի թթվելը և այլն:
3.Որո՞նք են ֆիզիկական երևույթների տարատեսակները։
Էլեկտրական, ձայնային, մագնիսական, լուսային
4.Ո՞ր երևույթն են անվանում քիմիական ռեակցիա։
Քիմիական ռեակցիա են անվանում այն ռեակցիաները, որոնցից առաջանում են նոր՝ բարդ նյութեր։
5.Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների բնորոշ մի քանի հատկանիշ:
Քիմիական ռեակցիաները, որպես կանոն, ուղեկցվում են կամ ջերմության անջատում, կամ կլանումով, ժանգոտում։
6.Բերե՛ք քիմիական ռեակցիայի օրինակներ։
Քայքայման, միացման, այրման
7.Լուսասինթեզը համարվու՞մ է քիմիական ռեակցիա։
Այո
8.Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում քայքայման։
Քիմիական քայքայման ռեակցաներն այն են, որոնց բարդ նյութերը քայքայվում են առաջացնելով այլ նյութեր։ Այդ նութերը լինում են կամ պարզ կամ բարդ։
9.Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում միացման ։
Միացում բառը հուշում է, որ այդպիսի ռեակցիաների ժամանակ, երկու կամ ավել նյութերի միացումից առաջանում է մեկ նոր նյութ։
10.Ի՞նչ է այրումը։Ի՞նչով է ուղեկցվում այն։
Այրումը քիմիական ռեակցիա է, որն ուղեկցվում է ջերմությամբ և լույսի անջատումով։
11.Որո՞նք են այրման առաջացման պայմանները։
Որպեսզի այրումը տեղի ունենա, անրաժեշտ է տաքացնել նյութը համապատասխան ջերմաստիճանով, ինչպես նաև անհրաժեշտ է թթվածին։
12.Հրդեհը հանգցնելու ի՞նչ միջոցներ գիտեք։
Հրդեհը հանգցնելու համար կա երկու տարբերակ՝
Առաջինը ջերմաստիճանի իջեցումը։
Երկրորդը թթվածնի դադարեցումը։
13.Ի՞նչ է վառելանյութը։
Վերոհիշյալ հեշտ բռնկվող նյութերը, որոնք անջատում են մեծ քանակությամբ ջերմություն, կոչվում են վառելանյութեր։
14.Ո՞ր նյութերն են կոչվում օքսիդներ:
Օքսիդը երկու տարերից բախկացած բարդ նյութ է որոնցից մեկը թթվածինն է։
15.Ի՞նչ բաղադրություն ունեն աղերը:
Աղերը բարդ նյութեր են, որոնք կազմված են մե տաղների ատոմներից և թթվային մնացորդներից:
16.Որո՞նք են թթվային անձրևների առաջացման պատճառները,և ի՞նչ հետևանքներ կարող են դրանք ունենալ:
Մթնոլորտում այս գազաին նյութերը, որոշակի պայմաններում միանալով ջրին, երածվում են ձեզ արդեն ծանոթ թթուների՝ ծծմբական թվի (HSO), ազոտսկան թթվի (HNO) և այլն, որոնք սնձրևների հետ թափվում են երկրագնդի մակերևույթի վրա: Թթու պարունակող անձրևները կոչվում են թվային անձրևներ։
17.Ինչու՞ չի կարելի այրել կենցաղային աղբը:
Շրջակա միջավայրում կուտակված թունավոր թափոններն ու արտանետումները կործանարար ազդեցություն են թողնում կենսոլորտի վրա աղտոտելով օդը, հողը, ջուրը։

Դաս 18

1) Համեմատման նշաններից ո՞րը պետք է դնել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի ճիշտ արտահայտություն.

ա) ( –4 ) · ( +5 ) =-20< 0

դ) ( –2 ) · ( –3 ) · ( +4 ) =+24>5,

բ) ( –9 ) · ( +1 ) · ( +8 ) =-72< 0,

ե) ( –9 ) · ( –7 ) =( +7 ) · ( +9 )։

2) Հաշվե՛ք.

ա) 2 · | –11 + 4 | – | +5 – 8 |=2x|-7| — |-3|=14-3=11

դ) | 8 – 4 + 2 | · | 7 – 7 |=6×0=0

բ) 10 · | –2 + 1 | + 6 · | – 4 – 9 |=10x|-1|+6x|-13|=10+78=88

ե) | 9 – 5 + 4 | ։ | –16 + 14 |=8:2=4

գ) | 3 – 4 – 1 | · | 2 + 7 – 12 |=2×3=6

զ) | 25 + 6 – 1 | ։ | –17 + 4 + 8|=30:5=6

3) Թվի 15 %-ը հավասար է 12-ի: Գտե՛ք այդ թվի`

a=12×100/15=80

ա) 5 %-ը  (80×5):100=4

գ) 30 %-ը  (80×30):100=24

բ) 75 %-ը   (80×75):100=60

դ) 110 %-ը (110×80):100=88

Լրացուցիչ(տանը)

4) Ճի՞շտ է արդյոք, որ երկու բացասական թվերից ավելի մեծ է այն

թիվը, որի բացարձակ արժեքն ավելի փոքր է։   ճիշտ է

5) Քանի՞ մետր է միատեսակ գործվածքի երկու կտորներից

յուրաքանչյուրի երկարությունը, եթե առաջին կտորը, որում

երկրորդից 16 մ-ով ավելի գործվածք կա, արժե 168000 դրամ, իսկ

երկրորդը՝ 120000 դրամ։

լուծում

1)168000-120000=48000

2)48000:3000=40

3)168000:3000=56

6) Գտե՛ք այն թիվը, որի`

ա) 3 %-ը հավասար է 60-ի   (60×100)3=200

գ) 20 %-ը հավասար է 53-ի  (53×100):20=2650

բ) 17 %-ը հավասար է 340-ի  (340×100):17=200

դ) 2 %-ը հավասար է 37-ի:  (37×100):2=1850

Գորտը ։ Ագուտագավա

Ես նստած եմ հին լճակի մոտ, որ լեցուն է գորտերով: Լճակի եզրերին խիտ աճել են որձախոտն ու շաքարեղեգը: Ափին՝ շաքարեղեգի և որձախոտի վրա հակված, քամու տակ հաճելի շրշում են բարձրիկ ուռիները: Իսկ դրանց գլխավերևում` ամառային կապույտ երկինքն է, և այնտեղ շողշողում են, հանց ապակու բեկորներ, ժանյակավոր ամպերը: Եվ այդ ամենի արտացոլանքը լճակում շատ ավելի գեղեցիկ տեսք ունի, քան իրականության մեջ: Լճակում ապրող գորտերը ողջ օրն անձանձիր կռկռում են` կըռ, կըռ: Բայց իրականում գորտերի միջև կատաղի վեճեր են տեղի ունենում: Սխալ կլիներ պնդելը, թե գորտերը խոսում էին միայն Եզովպոսի ժամանակներում: Գորտերից մեկը շաքարեղեգի տերևներից մեկի վրա տեղավորված և իրեն համալսարանական պրոֆեսոր երևակայելով՝ հայտարարեց.
— Ինչի՞ համար գոյություն ունի ջուրը: Այն բանի համար, որ մենք` գորտերս, կարողանանք լողալ: Ինչի՞ համար գոյություն ունեն միջատները: Այն բանի համար, որ մենք կարողանանք նրանցով սնվել:
— Ճիշտ է, ճիշտ է,- գոչում էին լճակում նստած գորտերը: Լճակի ողջ մակերեսը, որում արտացոլվում էին երկինքը, խոտը և ծառերը, համարյա ամբողջովին լցված էր գորտերով, և այդ պատճառով նրանց հավանության բացականչությունները բավական ազդեցիկ էին հնչում:
Այդ պահին զարթնեց ուռենու բնի մոտ քնած օձը, ում արթնացրել էր տաղտկալի կռկռոցը: Գլուխը բարձրացնելով, նա նայեց լճակի կողմը և քնատ թուքը կլլեց:
— Ինչի՞ համար գոյություն ունի երկիրը: Այն բանի համար, որ նրա վրա աճեն ծառերն ու խոտը: Որպեսզի ստվեր ստեղծեն մեզ համար՝ գորտերիս: Հետևաբար, կարելի է պնդել, որ ողջ երկիրը գոյություն ունի մեզ համար` գորտերիս:
— Ճիշտ է, ճիշտ է:
Երկրորդ անգամ լսելով հավանության բացականչությունները, օձը մտրակի պես պրկվեց: Նա անաղմուկ սողաց դեպի շաքարեղեգը, և սև աչքերը փայփլացնելով՝ սկսեց ուշադիր զննել, թե ինչ է տեղի ունենում լճակում:Շաքարեղեգի տերևի վրա բազմած գորտը, առաջվա պես իր վիթխարի բերանը լայն բաց արած, հռետորություն էր անում.
— Ինչի՞ համար գոյություն ունի երկինքը: Այն բանի համար, որ նրանից կախված լինի արևը: Հետևաբար, կարելի է պնդել, որ ողջ երկինքը գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, և ջուրը, և խոտը, և ծառերը, և միջատները, և երկիրը, և երկինքը, և արևը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, անհերքելի է այն փաստը, որ ողջ տիեզերքը գոյություն ունի մեզ համար: Բացատրելով ձեզ այդ փաստը, ես դրա հետ մեկտեղ՝ կկամենայի շնորհակալ լինել Ամենազորին այն բանի համար, որ տիեզերքը նա ստեղծել է մեզ համար` գորտերիս:
Հայացքը երկինք ուղղելով և մոլեգին աչքերը պտտեցնելով, գորտը դարձյալ լայն բաց արեց իր վիթխարի բերանն ու ազդարարեց.
— Թող սուրբ լինի անունը քո, տեր…
Չհասցրեց նա ավարտել, երբ առ նա սուրաց օձի գլուխը, և պերճախոս գորտը հայտնվեց օձի երախում:
— Կըռ, կըռ, դա սարսափելի է:
— Կըռ, կըռ, դա սարսափելի է:
— Սարսափելի է, կըռ, կըռ:
Մինչ լճակի ցնցված բնակիչները ճչում էին, օձը հանգիստ կուլ տվեց գորտին և թաքնվեց շաքարեղեգի մացառուտներում: Այդժամ մի այնպիսի իրարանցում սկսվեց, որ դեռևս երկրի երեսին չէր տեսնվել, համենայն դեպս, այն ժամանակվանից, ինչ գոյություն ուներ այս լճակը: Ես ինքս լսեցի, թե ինչպես մի գորտ արտասվաթոր հարցնում էր.
— Եվ ջուրը, և խոտը, և ծառերը, և միջատները, և երկիրը, և երկինքը, և արևը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Իսկ օձն ինչպե՞ս: Օ՞ձն էլ մեզ համար գոյություն ունի:
— Միանգամայն ճիշտ է: Օձն էլ գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս, թե չէ մենք անսահմանորեն կբազմանայինք: Իսկ եթե մենք այդքան բազմանանք, ապա նեղվածք կլիներ լճակում` մեր աշխարհում: Ահա թե ինչու են սողում օձերը, որպեսզի ուտեն մեզ՝ գորտերիս: Պետք է ելնել այն բանից, որ կերված գորտը զոհ է՝ մեծամասնության երջանկության համար մատուցված: Դու լիովին ճիշտ ես: Օձերն էլ գոյություն ունեն մեզ համար` գորտերիս: Ամեն բան աշխարհում, ամենայն ինչ առանց բացառության, գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Թող սուրբ լինի անունը քո, Տեր:
Դա իմ լսած պատասխանն էր տարեց մի գորտից:

Հարցարան

Ինչո՞ւ է անհրաժեշտ օձի դերը ստեղծագործության մեջ: Պատասխանը հիմնավորե՛ք և հրապարակե՛ ք։

Oձն անհրաժեշտ էր այս պատմության մեջ, որպեսզի գորտերից ոմանց կուլ տար, և լճակում գորտերը քչանան։ Մյուս գորտերի համար երջանկություն կլիներ, այդ մեկ գորտի զոհաբերությունը։ Երկիր մոլորակի վրա բոլոր կենդանիները ներառյալ մարդը սնունդ է դառնում մեկ այլ կենդանու համար։ Այդպիսով հավասարակշռվում է կենդանիների քանակը բնությոան մեջ։

Design a site like this with WordPress.com
Get started