Լուսնի անդրադարձումը: Հայելիներ

1. Ե՞րբ է լույսը բեկվում: Ինչո՞վ է լույսի բեկումը տարբերվում անդրադարձումից:
Մի թափանցիկ միջավայրից մյուսի մեջ անցնելու ժամանակ լույսը բեկվում է. անկման կետում լույսի ճառագայթը փոխում է իր ուղղությունը։ Օրինակ, երբ լույսի ճառագայթը օդից անցնում է ջրի մեջ, ջրի մակերևույթի վրա՝ անկման կետում, փոխում է իր ուղղությունը բեկում է:
Տարբերությունը այն է, որ լույսի բեկում ցույց է տալիս կոտրած իր իսկ, լույսի անդրադարձումը:
2. Ի՞նչ է ոսպնյակը:

Ոսպնյակ է կոչվում թափանցիկ, ապակե մարմին, որը երկու կողմից սահմանափակված է գնդային մակերևույթներով:
3. Ո՞ր կետն է կոչվում ոսպնյակի կիզակետ:

Կետը, որում, ոսպնյակում բեկվելուց հետո, հավաքվում են գլխավոր օպտիկական առանցքին զուգահեռ ճառագայթները, եթե ոսպնյակը հավաքող է, կամ ճառագայթների մտովի շարունակությունները, եթե ոսպնյակը ցրող է, կոչվում է ոսպնյակի գլխավոր կիզակետ:
4.Ի՞նչ օրենքով է կատարվում լույսի անդրադարձումը։
Ընկնող ճառագայթները և անդրադարձած ճառագայթը հայելու մակերևույթին տարված ուղղահայացի կազմում են հավասար անկյուններ:
5.Նշի՛ր հայելիների տեսակները։

Հայելիները լինում են հարթ, ուռուցիկ և գոգավոր:
6.Ո՞ր անկյունն է կոչվում անդրադարձման անկյուն։

Անդրադարձած ճառագայթի և հայելու մակերևույթին տարված ուղղահայացի կազմած անկյունը կոչվում է անդրադարձման անկյուն:

Design a site like this with WordPress.com
Get started