Հանս Քրիստիան Անդերսեն,«Եղևնին»

1.Պատմվածքը բաժանիր հատվածների և վերնագրիր:
Մաս 1
Եղևնու հայտնվելը անտառում
Մաս 2

Ծննդյան տոն
Մաս 3

Եղևնու կյանքի ավարտը
2.Քո կարծիքով, որ հատվածն էր
ա) ամենագեղեցիկը
Աշնանն անտառում փայտահատներ էին երևում և կտրում էին ամենամեծ ծառերը։ Դա ամեն տարի էր լինում։ Այժմ արդեն եղևնին մեծացել էր և, երբ հսկա ծառերն աղմուկով ու ճռճռոցով գետնին էին թափվում՝ նա վախից դողում էր։ Այդ ծառերի ճյուղերը կտրատում էին, և այդ ժամանակ նրանց բները այնպես մերկ, բարակ ու երկար էին թվում, որ դժվար էր ճանաչել։ Հետո գերանները դարսում էին բեռնասահնակների վրա և անտառից տանում։
բ) ամենահուզիչը

Տղաներն էլի խաղում էին բակում, ամենափոքրիկի կրծքին փայլփլում էր այն նույն ոսկե աստղը, որը զարդարում էր եղևնուն՝ իր կյանքի ամենաերջանիկ երեկոյին։ Այդ երեկոն անցավ, սուզվեց հավիտենության գիրկը, տոնածառի վերջը հասավ, հասավ նաև մեր հեքիաթի վերջը։ Վե՜րջ, վե՜րջ։ Աշխարհում ամեն ինչ վերջ է ունենում։
3. Բացատրիր միտքը:
— Դու քո ջահելությամբ ուրախացիր, — ասում էին արեգակի ճառագայթները եղևնուն։ — Ուրախացի՛ր քո առողջ, քո ջահել կյանքով։
Կյանքը կարճ է, և մենք պետք է այդ կարճ կյանքից վերցնենք ամեն ինչ։ Պետք է կյանքը ապրենք երջանիկ և այնպես ինչպես ուզում ենք։ Պետք է հիանանք այս կարճ կյանքով։

Լեզվական աշխատանք
1. Հատվածում ընդգծիր բարդ բառերը:
Եկան երկու զուգված ծառաներ, եղևնին վերցրին ու տարան մի հիանալի մեծ դահլիճ։ Այստեղ պատերին դիմանկարներ էին կախված, իսկ հախճասալե մեծ վառարանի որմնախորշերում դրված էին չինական սափորներ, որոնց կափարիչներին առյուծներ էին նկարված։ Ամենուրեք շարված էին ճոճաթոռներ, մետաքսով ծածկված բազմոցներ և խոշոր սեղաններ, որոնց վրա լցված էին նկարազարդ գրքեր ու խաղալիքներ՝ «հարյուրավոր թալեր արժողությամբ». համենայն դեպս, այդպես էին ասում երեխաները։
2. Բառարանի օգնությամբ բացատրիր բառերը:
Որմնախորշ — պատի մեջ սարքված փոքրիկ խորշ՝ արձանիկներ, զարդեր ևն դնելու համար
ձեղնահարկ — ձեղունի և առաստաղի միջի հարկը
ճրագալույց — ճրագներ վառելը և դրա ժամանակը
սպասավոր — հարուստ տներում զանազան ծառայություններ կատարող մարդ, տնային ծառա
ողորմելի — խղճալի, խիղճ՝ գութ շարժող, գթալու արժանի

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started