Մթնշաղի անուրջներ՝ «Իմ խաղաղ երեկոն է հիմա…»

1.Կարդա՛ Մթնշաղի անուրջներ ժողովածուի բանաստեղծություններից, ընտրի՛ր քեզ դուր եկած բանաստեղծությունը, սովորի՛ր բերանացի և ձայնագրի՛ր:

Իմ խաղաղ երեկոն է հիմա
Մեղմալույս, և՛ տխուր, և՛ անուշ.
Քեզ երբեք սիրտըս չի մոռանա,
Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ…

Տարիներ, տարիներ կըսահեն,
Կըմեռնեն երազները բոլոր —
Քո պատ՛կերը անեղծ կըպահեմ
Օրերում անհաստատ ու մոլոր։

Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ —
Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ…

2. Քո ընտրած բանաստեղծությունը փորձիր վերլուծել, ինչպես հասկացել ես:

Այս բանաստեղծությունը իմ կարծիքով Տերյանի առաջին սիրո մասին է։ Ըստ իս Տերյանը պատմում էր իր առաջին խոր զգացմունքի մասին ու բանաստեղծությունում արտահայտում իր ողջ սերն ու զարմանքը։ Ինձ համար այս բանաստեղծությունը ասես լույսի մի նշույլ լինի` խավարի մեջ։ Այն խավարի, որ պատել էր բանաստեղծի հոգին։
«Իմ խաղաղ երեկոն է հիմա
Մեղմալույս, և՛ տխուր, և՛ անուշ.
Քեզ երբեք սիրտըս չի մոռանա,
Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ…»

Իր այս տողերի մեջ Տերյանը ինձ համար այնքան անկեղծ ու պարզ է թվում և միաժամանակ այնքան խորն ու թախծոտ` չնայած որ պատմում է շատ լուսավոր զգացմունքի մասին։ Իմ կարծիքով Տերյանը փորձել է հավերժացնել իր ունեցած սիրո զգացմունքը և իր առաջին սերը։
«Քո պատ՛կերը անեղծ կըպահեմ
Օրերում անհաստատ ու մոլոր…»
Ես այս տողերը կարդալով հասկանում եմ` ավելի կոնկրետ հիշում եմ, որ կյանքը հավերժ չէ, իսկ Տերյանը այդ «անհաստատ» օրերում միշտ հիշում էր իր առաջին սերը։
«Սուտ կյանքի և դառը մահու դեմ…»
Ինձ համար այս տողերը ընթերցելուց հարց առաջացավ` ինչո՞ւ հենց սուտ կյանք ու դառը մահ, չ՞է որ կյանքը ինքնին այնքան գունավոր է, իսկ մահը այն` որը բաժանում է մեզ այս կյանքից։ Երևի Տերյանի համար սուտ կյանք էր ու դառը մահ այն ժամանակ, երբ իր «սերն» իր կողքին չէր։

Design a site like this with WordPress.com
Get started