Արտավազդ 2-րդը և վերջին Աշտաշեսյանները

Հայոց լեզու

199. Տրված անորոշ դերբայների բացառական և գործիական հոլովներով (ուց, ով վերջավորությամբ ձևերով) նախադասություններ կազմի՛ր:

Լսել, բարձրանալ, հեռանալ:

Լսել-լսելուց, լսելով
Այդ լուրը լսելուց հետո անաղմուկ դուրս եկա սենյակից։
Եվ ինձ լսելով՝ կարող են ասել. «Գժվե՞լ է, ի՜նչ է». (Պ․Սևակ)

բարձրանալ-բարձրանալուց, բարձրանալով
Լեռը բարձրանալուց առաջ նախաճաշեցինք նրա ստորոտին։
Օդանավը, վերև բարձրանալով, անհետացավ ամպերի մեջ։

հեռանալ-հեռանալուց, հեռանալով։
Ընկերոջս հեռանալուց հետո շատ տխրեցի։
Այդ հարցը չի լուծվի նախագահի հեռանալով։

200.Կետերի փոխարեն պահանջված ձևերով գրի՛ր փակագծում դրված բայերը:

Երգելիս ձայնը գլուխն էր գցում: (երգել- ե՞րբ)
Ձիու սիրտը պայթել էր քուռակի համար վախենալուց: (վախենալ-ինչի՞ց)
Թեյը տանելիս թափեց: (տանել-ե՞րբ)
Կենսախինդ մարդիկ վախենում են լուրջ կամ տխուր կամ ծանր երևալուց: (երևալ-ինչի՞ց)
Ու Մոսկվա գնալուց առաջ մի երկու օրով ման է գալիս հարազատ վայրերում: (գնալ-ինչի՞ց)
Մեղրը լցնելիս մի կաթիլ գետին թափեց: (լցնել-ե՞րբ)

201.Փակագծում դրված բայերը կետերի փոխարեն գրի՛ր պահանջված ձևով:

Այդ նամակը կարդալիս նա գունատվեց: (կարդալ-ե՞րբ)

Ամբողջը երեկո կարդալուց հոգնած՝ դուրս եկավ զբոսնելու: (կարդալ -ինչի՞ց) Այդ տունը կառուցելիս սպասում էր որդու վերադարձին:  (կարդալ -ե՞րբ)
Չգիտես ինչու, վախենում էր վերջին կամուրջը մինչև վերջ կառուցելուց: (կառուցել -ինչի՞ց)
Ականջները դժժում էին ամբողջ օրն այդ աղմուկը լսելուց: (լսել -ինչի՞ց)
Իրիկնապահին տուն դառնալիս մի անգամ էլ հիշեց խոստումը: (դառնալ-ե՞րբ)
Վիրավորվել էր ընկերոջ՝ առանց պատճառի հետ դառնալուց: (դառնալ -ինչի՞ց)
Վրա-վրա հիվանդանալուց նիհարել էր:  (հիվանդանալ -ինչի՞ց)
Հիվանդանալիս միշտ էլ նիհարում է:  (հիվանդանալ -ե՞րբ)

202. Գտի՛ր, թե ընդգծված բառաձևերը ե՛րբ են սխալ և երբ` ճիշտ: Ուղղի՛ր սխալ ձևերը:
Գնալիս մի անգամ էլ պատվիրեց զգույշ լինել:
Քո գնալուց հետո հյուրեր եկան:
Այդ աղջկան փրկելիս քիչ էր մնում ինքը խեղդվեր:
Մարդու կյանքը փրկելուց բարի գործ կ՞ա:
Շտապելուց ամեն ինչ  գցում էր ձեռքից:
Շտապելիս ինչ-որ մեկը կանգնեցրեց նրան:
Հոգնել եմ նույն բանն անվերջ ասելուց:
Այդ ասելիս հանկարծ գլխի ընկավ, որ մոռացել է գլխավորը:
Հեռանալիս հիշեցրեց իր հրավերն ու խնդրանքը:
Հեռանալուց հոգնել եմ, ուզում եմ բոլորիդ միասին տեսնել:
Ուշադիր դիտելիս վրան ճեղք կնկատես:
Դա դիտելուց հետո էլ ոչինչ չեմ ուզում տեսնել:

203. Տրված հարակատար դերբայները տեղադրի՛ր կետերի փոխարեն:
Քնած, բերած, կառուցած, տրված, տնկված, հեռացած, ասված:

Երբ արդեն ամեն ինչ արված էր,բոլոր պատվերները՝ տրված մոտեցավ մեքենային:
Վարպետի կառուցած բոլոր կամուրջները մինչև այսօր կան:
Երբ արքայի հրամանով տնկված անտառը մի քիչ մեծացավ, այնտեղվայրի կենդանիներ  էլ  բաց թողել:
Աշխարհում մի մարդ միայն կարող է օգնել քնած գեղեցկուհուն:
Այս կողմերից մի քանի տարի առաջ հեռացած մարդիկ մեր ավանը չեն ճանաչի:
Հեղեղի բերած տուփը ոչ մի կերպ չէրբացվում:

204. Տրված ենթակայական դերբայներով նախադասություններ կազմի՛ր այնպես, որ դրանք ո՞ր հարցին պատասխանեն:
Գրող, կառուցող, ներող, բարձրացող,հիացող:

Գրող մարդը շատ գիրք է կարդացել:

Կառուցողը այն շենքի երեխա է ունեցել։

Ներող մարդիկ շատ բարի են թվում:

Ծառին բարձրացող կապիկը ուզում է հասնի բանանին:

Արևմուտքով հիցող զույգը շատ գեղեցիկ է միասին:


205. Ընդգծված հարակատար դերբայները դարձրո՛ւ դիմավոր բայեր. Դիմավոր ձևերը ո՞ր դերբայով կազմվեցին:

Օրինակ`
Վաղուց հերքված վարկածը– վարկածը, որ վաղուց հերքվել էր:
Ցանքերի համար վտանգավոր դարձած արձրև, մառախուղով պատված լեռնագագաթներ, ճանապարհորդի նկարագրված ջրվեժը, դժվարին կացության մեջ ընկած մարդ, գիշերները մեր այգին այցելած չորքոտանին, անտառից սկիզբ առած վտակ:

Անձրև որը վտանգավոր էր դարձել ցանքերի համար, Լեռնագագաթներ որոնք պատվել էին մառախուղով, Ջրվեժ, որը նկարագրել էր ճանապարհորդի կողմից, մարդ որը ընկել էր դժվար կացության մեջ , չորքոտանի որը գիշերները այցելում էր մեր այգին, վտակ, որը սկիզբ էր առնում անտառից:

206. Ընդգծված  ենթակայական դերբայները դարձրո՛ւ դիմավոր բայեր. դիմավոր ձևերը ո՞ր դերբայով կազմվեցին:

Օրինակ`

Հերքվող վարկած— վարկած, որ հերքվում էր:

Գիշերները մեր այգին այցելող չորքոտանի-չորքոտանի, որը գիշերները այցելում է մեր այգին
անտառից սկիզբ առնող վտակ-Վտակ, որ սկիզբ էր առել անտառից
դժվարին կացության մեջ գտնվող մարդ-մարդ, որ գտնվում է դժվարին կացուցթյան մեջ։
ցանկերի համար վտանգավոր  դարձող անձրև-անձրև, որ վտանգավոր է դարձել ցանկերի համար
մատախուղով պատվող լեռնագագաթներ-Լեռանգագաթներ, որ պատվել էր մատախուղով։
ջրվեժը նկարագրող ճանապարհորդ-ճանապարհորդ, որ նկարագրել է ջրվեժը

207. Ընդգծված  անորոշ դերբայը դիմավոր բա՛յ դարձրու. ինչպիսի՞ դիմավոր ձևեր ստացվեցին:

Օրինակ`

Գնաց ծովում լողանալու- Գնաց , որ ծովում լողանա:

Կանգնեց անկյունում նրան` նորից տեսնելու նպատակով-կանգնեց անկյունում, որպեսզի նրան նորից տեսնի
Խնդրեց նամակը հասցնելու մասին-խնդրեց, որ նամակը հասցնի
Մի քանի վարկյան շահելու համար վազեց-վազեց, որպեսզի մի քանի վարկյան շահի
Սպասեց հոսանքների բերելուն-սպասեց, որ հոսանքները բերեն
Մի քանի քայլ հեռանալով`  հանդիպեց-մի քանի քայլ հեռացավ և հանդիպեց
Հոսանքի ուղղությամբ ցած վազելով` տեսավ-հոսանքի ուղղությամբ ցած վազեց և տեսավ
Ջրի պակասելու մասին խոսեցին-խոսեցին, որ ջուրը պակասել է

Արտաշեսյան Հայաստանի սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքը

1. Ինչ առանձնահատկություններ ուներ Արտաշեսյան հելլենիստական Հայաստանի մշակույթը: Ինչպիսի փոփոխությունների ենթարկվեցին արվեստի տարբեր ոլորտները:
Ընդհանուր առմամբ Հայաստանում հելլենիզմն ընթացավ երկու փուլով: Բուն հելլենիզմը (առաջին փուլը)՝ Ք․ ա․ III-I դդ, և ուշ հելլենիզմը (երկրրորդ փուլը)՝ Ք․ հ․ I-III դդ։ Այն Հայաստանում տևեց գրեթե վեց դար։ Հելլենիստական ժամանակաշրջանում հայկական աստվածները նույնացվում էին հին հունական աստվածների հետ՝ օժտվելով նոր գծերով։ Որոշ առումներով փոփոխվեցին նաև պաշտամունքի ձևերը։ Մեծ տարածում ունեին մի քանի համընդհանուր աստվածություններ։ Նրանցից էին Արամազդ-Զևսը, Անահիտ-Արտեմիսը, Վահագն-Հերակլեսը, Աստղիկ-Ափրոդիտեն, Միհր-Հելիոսը, Տիր-Ապոլոնը, Նանե-Աթենասը և այլն։
2. Ինչով էր պայմանավորված Արտաշեսյան Հայաստանում քրմապետի հետևաբար քրմական դասի ազդեցության թուլացումը:

Եթե նախկինում քրմապետն էր տերության երկրորդ մարդը, ապա այժմ, մանավանդ Տիգրան Մեծի ժամանակներից, նա դուրս է մղվում «մեծ բդեշխի» կողմից։ Արքան ուներ բազմաթիվ պատվանուններ՝ «մեծ արքա», «բարեպաշտ արքա», իսկ Տիգրան Մեծից հետո՝ նաև «արքայից արքա», «աստված» և այլն։
3. Ինչ նշանակություն ուներ քաղաքաշինությունը Արտաշեսյան Հայաստանում

Արտաշեսյան Հայաստանում քաղաքաշինությունը ուներ մեծ նշանակություն։ Հելլենիստական դարաշրջանի Հայաստանում հիմնվեցին և զարգացան նոր քաղաքներ, որոնցից հատկապես նշանավոր էին Արտաշատն ու Տիգրանակերտը։
4. Ինչպես էին Արտաշեսյան արքաներն Աշխարհաժողովի և Արտաշատի հրապարակի միջոցով հավասարակշռում իրենց իշխանությունը:

Արքան երկիրը կառավարում էր արքունիքի և արքունի գործակալների միջոցով։ Արքունիքը կազմված էր տոհմիկ և ծառայողական ավագանուց։ Տոհմիկ ավագանու քաղաքական ազդեցության կարևորագույն օրգանը սրբազան Նպատ լեռան լանջերին պարբերաբար հրավիրվող Աշխարհաժողովն էր, ծառայողական ավագանունը՝ մայրաքաղաք Արտաշատի հրապարակը։
5. Ինչով կբացատրես այն, որ Արտաշես առաջինի կառավարման տարիներին դեռևս գերակայող էր արամեերենը, մինչդեռ Տիգրան Մեծի ժամանակ՝ հունարենը:

Ուշագրավ է, որ Արտաշես I-ի կառավարման տարիներին դեռևս գերակայող էր արամեերենը, թերևս պետությունն այդպես հակադրվում էր հելլենիստական՝ Սելևկյան տերությանը։ Հետագայում արդեն ակտիվացավ հունարենը։
6. Ինչպես կարող էին քաղաքներին արքաների տված արտոնությունները խթանել առևտուրն ու արհեստները:

Ինքնաստուգում

1. Գտնել հավասարասրուն եռանկյան պարագիծը, եթե կողմերից երկուսն են 4սմ և 9սմ։
1 դեպք
Հիմք-4սմ
սրունք-9սմ
Ստուգենք եռանկյան անհավասարությունը
9+9=18>4, հետևաբար, այդպիսի եռանկյուն գոյություն ունի։
P=9+9+4=22
2 դեպք
Հիմք-9սմ
սրունք-4սմ
Ստուգենք եռանկյան անհավասարությունը
4+4=8<9, հետևաբար, այդպիսի եռանկյուն գոյություն չունի։

2. Կարո՞ղ է գոյություն ունենալ եռանկյուն հետևյալ կողներով։
ա)3սմ, 4սմ, 1դմ
3+4=7
4+10=14
3+10=13
Ամենաերկար կողմը՝ 10 սմ, ավելի կարճ չէ մյուս երկու կողմերի գումարից (3 սմ + 4 սմ), ուստի այս կողմերի երկարություններով եռանկյուն չի կարող ձևավորվել։
բ)5սմ, 5սմ, 10սմ
5+5=10
5+10=10
Այս դեպքում ցանկացած երկու կողմերի երկարությունների գումարն ավելի մեծ է, քան մնացած կողմի երկարությունը: Հետևաբար, այս կողային երկարություններով կարող է ձևավորվել եռանկյուն:

3. Հավասարասրուն եռանկյան պարագիծը 20սմ է։ Կողներից մեկը մյուսից մեծ է երկու անգամ։Գտնել այդ եռանկյան կողմերը։
Հավասարակողմ եռանկյան մի կողմի երկարությունը նշանակենք x սմ: Քանի որ հավասարակողմ եռանկյան բոլոր կողմերը հավասար են, յուրաքանչյուր կողմն ունի x սմ երկարություն:
Հաշվի առնելով, որ կողմերից մեկը երկու անգամ ավելի երկար է, քան մյուսը, կողմերի երկարությունները կկազմեն x սմ և 2x սմ:
Հավասարակողմ եռանկյան պարագիծը բոլոր երեք կողմերի գումարն է, որը տրվում է 20 սմ: Այսպիսով, մենք կարող ենք ստեղծել հավասարում.
x+2x+2x=20
լուծում ենք x-ը
5x=20
x=20/5
x=4
Այսպիսով, հավասարակողմ եռանկյան մի կողմի երկարությունը 4 սմ է, իսկ մյուս կողմի երկարությունը (որը երկու անգամ ավելի երկար է) 2×4=8 սմ է։

4. ABC եռանկյան մեջ AB>BC>AC: Համեմատեք եռանկյան անկյունները։
ABC եռանկյան մեջ, եթե AB կողմն ամենաերկարն է, BC կողմը երկրորդն է երկարությամբ, իսկ AC կողմը ամենակարճն է:
Քանի որ ամենաերկար կողմը հակառակ է ամենամեծ անկյունին, A անկյունը ամենամեծ անկյունն է:
Նմանապես, ամենակարճ AC կողմը գտնվում է ամենափոքր անկյան դիմաց, ուստի C անկյունը ամենափոքր անկյունն է:
Այսպիսով, ABC եռանկյան անկյունների համեմատությունը կլինի.
∠A>∠B>∠C

5. Եռանկյան՝ տարբեր գագաթներին հարակից երկու արտաքին անկյունները հավասար են: Եռանկյան պարագիծը 74 սմ է, իսկ կողմերից մեկը՝ 16 սմ: Գտեք եռանկյան մյուս կողմերը:
Քանի որ մենք գիտենք, որ պարագիծը 74 սմ է, իսկ հիմքը՝ 16, մենք կարող ենք գտնել մյուս երկու կողմերի գումարը՝ հիմքը պարագծից հանելով.
74-16=58։
Մենք գիտենք, որ եռանկյան սրունքերը հավասար են, քանի որ տարբեր գագաթներին հարող արտաքին անկյունները հավասար են:
Այսպիսով, մենք մնացած պարագիծը բաժանում ենք 2-ի, որպեսզի գտնենք սրունքերի երկարությունը. 58։2=29:
Հիմք — 16
Սրունք — 29

Ժապավենաձև որդերի դաս

  1. Ի՞նչ է ֆինան:
    Ֆինան հեղուկով լցված թափանցիկ բշտիկ է, որի ներսում գտնվում են ապագա որդի գլխիկը և վզիկը:
    Ֆինան առաջանում է, երբ մարդը վատ եփված կամ քիչ տապակված միս է ուտում: Այդ դեպքում աղիներում ֆինայից դուրս է գալիս երիտասարդ որդը, որը կազմված է գլխիկից և վզիկից: Այն ամրանում է աղիքի պատին և աճում՝ առաջացնելով սեռահասուն որդ:
  2. Ինչպե՞ս է ընթանում եզան երիզորդի զարգացումը:
    Եզան երիզորդը ապրում է մարդու բարակ աղիներում, իսկ նրա միջանկյալ տերն են հանդիսանում խոշոր եղջերավոր անասունները: Հասուն որդի երկարությունը կարող է հասնել 10 մետրի: Գլխիկը ունի 4 ծծան, իսկ ժապավենաձև մարմինը կազմված է մոտ 1000 հատվածներից:
  3. Մարդը ինչպե՞ս է վարակվում Էխինակոկով:
    Էխինոկոկը ապրում է շների բարակ աղիներում, իսկ արտազատված ձվերը լինում են այդ կենդանիների մաշկի վրա՝ մազածածկույթում: Մարդիկ վարակվում են շների և կատուների հետ  հաճախ շփվելիս, երբ ձվերը կեղտոտ ձեռքերից անցնում են բերանի խոռոչ, ապա աղիներ, հետո թոքեր, լյարդ կամ այլ օրգաններ:

Չարենցը ժամանակակիցների հուշերում

Հետաքրքիր ընթերցանություն

Մինչև ե՞րբ անորոշության մեջ մնամ…
Ես մարդկայնություն եմ պահանջում, պարզ, հասարակ մարդկայնություն…
Չարենցի կանայք… Չարենցի սերերն ու հրապույրները
Արփենիկ Չարենց «Հուշեր Հայրիկիս մասին»
Չարենցի մեծ սերը
Մարտիրոս Սարյանը Չարենցի մասին
Ռեգինա Ղազարյանի հուշերը Չարենցի մասին
Վիլյամ Սարոյանը Չարենցի մասին

Կարդա վերը նշվածներից մեկը և գրիր վերլուծություն դրա մասին:

պատմությունն իսկապես հետաքրքիր էր, ինձ շատ է դուր գալիս

Եղիշե Չարենց.«Ես մարդկայնություն եմ պահանջում, պարզ, հասարակ մարդկայնություն: Ամեն ինչի մեջ, ամեն տեղ»

images

ՎԵՃ

  Տանից դուրս եկանք: Սպանդարյանով գնում էինք, եթե չեմ սխալվում, դեպի Գրողների տուն:

  Չարենցն այդ օրը նյարդային վիճակի մեջ էր, գրգռված, մի փոքր առիթ բավական էր, որ սուր խոսքեր ասի, խայթի:

  Երկար ժամանակ լուռ էր: Ճանապարհին հանդիպեց մի կին: Չարենցը ո՜չ բարև տվեց, ո՜չ բարևն առավ, միանգամից անցավ հարձակման:

—         Լսիր, այդ ի՞նչ ես արել:

Նա թե`

—         Ի՞նչ:

—         Հեչ չէի սպասում, հե՜չ:

—         Բան ունես` կարգին ասա հասկանամ:

Չարենցը թողեց նրան դարձավ ինձ.

—         Մի լսիր, թե ինչ է արել:

  Ու պատմեց: Մեզ հանդիպած կինը իր աղջկա համար Մոսկվայից բերել է ձմեռային մի զգեստ, որ հագնում են դահուկավորները, սպորտային մի սիրուն հագուստ, որ այն ժամանակ Երևանում չտեսնված բան էր: Աղջիկը հագնում, իջնում է բակ: Նրան անմիջապես շրջապատում են ծանոթ-անծանոթ երեխաներ: Սկզբից հետաքրքրվում են, հիացած նայում, հետո սկսում են տնազ անել, մինչև իսկ ծաղրել, քաշքշել…

—         Եվ դու պատկերացնո՞ւմ ես, դա անում է մի զարգացած, կրթված կին, բարձր դիրք ունեցող պաշտոնյա:

  Կինը չէր հասկանում, թե ինչու է Չարենցն իրեն կշտամբում:

—         Լսիր, ինչպե՞ս չես հասկանում,- դարձավ Չարենցը նրան,- որ դու երեխայիդ շրջապատի մեջ անցանկալի բնազդներ ես գրգռում:

  Թեև կինն արդեն խայթված էր, բայց աշխատում էր իրեն զսպել:

—         Չեմ հասկանում. ուրեմն քո ասելով, ես պետք է երեխայիս զրկեմ, ինչ է թե մյուսները չունե՞ն:

—         Հապա ի՞նչ ես կարծում: Ինչի՞ ես երեխայիդ հակադրում նրանց: Ինչու՞ ես ընկերներին լարում նրա դեմ: Երեխային հագցնելիս միշտ պիտի նկատի ունենաս նրա շրջապատը, ուրիշ ինչպե՞ս: Նրանք չունեն` քոնն ունի: Գոնե աղջկադ մասին մտածիր: Ինչու՞ ես հիմիկվանից գերազանցության հոգեբանություն պատվաստում նրա մեջ: Ուզում ես վերևի՞ց նայի մյուսներին:

  Չարենցն արդեն ձայնը բարձրացրել էր, և անցող- գնացողները մի պահ կանգ էին առնում` ոմանք տարակուսած, ոմանք հետաքրքրված նայում:

  Կինն այլևս չկարողացավ իրեն զսպել:

—         Քո ի՞նչ գործն է, ինչո՞ւ ես խառնվում իմ անձնական գործերին:

—         Անձնակա՞ն: Դա ի՞նչ անձնական գործ է: Դա, եթե կուզես իմանալ, հասարակական գործ է:

  Կինը, պաշտպանվելու համար, դիմեց հեգնանքի.

—         Համենայն դեպք դու չէ, որ ինձ պետք է սովորեցնես, թե ինչպես է հարկավոր դաստիարակել:

—         Հենց ես, ե՜ս պետք է սովորեցնեմ: Հապա ինչ ես կարծում:

  Չարենցը ձայնը գլուխն էր գցել: Կինը բոլորովին կորցրեց իրեն:

—         Ուրիշներին սովորեցնելուց առաջ, ինքդ դաստիարակվելու կարիք ունես:

  Դա բավական եղավ, որ Չարենցը մի կողմ դներ ամեն ինչ և անցներ անձնական այնպիսի վիրավորանքի, որ ախոյանը ստիպված էր սպառնալ նրան, թե դատարան քարշ կտա և ինձ էլ կկանչի որպես վկա:

—         Մի վախեցնի: դատարանում էլ նույնը կասեմ, և դատավորն ինձ կպաշտպանի, որովհետև ես եմ իրավացի: Այո՜, նա էլ կգա վկայություն տալու: Կարող ես գրել ազգանունը, ուսանող է, երիտասարդ քննադատ…

  Եվ իմ մասին ասաց մանրամասնություններ, որ ապագա դատավարության հետ կապ չունեին:

—         Ես մարդկայնություն եմ պահանջում, պարզ, հասարակ մարդկայնություն: Ամեն ինչի մեջ, ամեն տեղ:

  Չարենցը չէր հանդարտվում, բայց կինն այլևս չկար: Շտապ-շտապ հեռացավ` մեզ մենակ թողնելով:

Դասարանական

1. Անվանի՛ր 101 և 118 կարգաթիվ ունեցող տարրերը:
101- Md
118- Og

2.Ստորև բերված ո՞ր շարքում են միայն ոչ մետաղական տարրեր.

1) Li, Mg, P

3) N, S, Ar

2) Ca, C, Br

4) Fe, Cr, I

3•. Na2O

Գրե’ք, մոլեկուլը կազմող քիմիական տարրերի հարաբերական n ատոմային զանգվածները (Ar): 2.5 միավորՀաշվե՛ք, այդ տարրերի մեկ ատոմի իրական զանգվածը (mo): 2.5 միավոր
Հաշվե՛ք, տվյալ նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածը(Mr):  2.5 միավորՀաշվե՛ք, նյութերի բաղադրության մեջ առկա տարրերի զանգվածային բաժինները: 2.5 միավոր

ՄՈՐՍ ՀԱՄԱՐ ԳԱԶԵԼ

1․ Ուշադիր կարդա բանաստեղծությունը և փորձիր մեկնաբանել․ ի՞նչ խոհեր է արթնանում մոր հոգում որդուն հիշելիս։
Նա իր որդուն հիշելով իրեն տխուր էր զգում:

2․ Ինչպիսի՞ն է հեղինակի մայրը։
Նա ծեր, անուշ ու անգին էր:

3․ Որտե՞ղ է որդին, ինչու՞ մայրը նրա մասին ոչինչ չգիտի։
Մայրը չգիտեր որդին ուր էր: Որդին հեռացել էր և չէր խոսում նրա հետ:

4․ Թթենու խորհրհրդանիշը ինչպե՞ս կմեկնաբանես։
Թթնենին իր համար խորհրդանշում էր մանկություն: Նա ինչ ծնվել է այդ թթնենին բակում է եղել:

5․ Բանաստողծությունից դուրս գրիր փոխաբերական իմաստով գործածված բառերը, որոշիր դրանց խոսքիմասային պատկանելությունը / ըստ քո անցած խոսքի մասերի/։
արցունքներ դառնաղի-
դռներ է ծեծել-
Լույս խորշոմներ-
գրկում հեծեծել-ՄՈՐՍ ՀԱՄԱՐ ԳԱԶԵԼ

Design a site like this with WordPress.com
Get started