Անխելքներն ու իրենց թագավորը

Կար, չկար մի թագավորություն կար: Այդ թագավորությունում բոլոր մարդիկ խելքից պակաս էին։ Թագավորը ամենա-ամենա Անխելքն էր: Մի օր թագավորը հրաման է անձակում.

-Ո՞վ ինձ ասի, հավն է եղել առաջինը, թե՞ ձուն, ես իմ ամբողջ թագավորությունը կտամ իրան։

Թագավորությունում բոլորը սկսում են խոսել, թե թագավորը գժվել է: Միայն մի խելացի տղա է լինում, ով գնում է թագավորի մոտ և ասում է.

-Ով մեծն խելոքների, անխելքների խելոք թագավոր, դուք ինչպե՞ս եք մտածում` առաջինը ո՞րն է եղել, հավը, թե՞ ձուն։ Թագավորը մտածում է ու ասում.

-Առաջինը եղել է հավը։

Տղան լսելով թագավորի պատասխանը, պարկի միջից հանում է մեկ հավ, մեկ ձու և հավին նայելով պատասխանում է.

– Առաջինը եղել է խելքը ։

Design a site like this with WordPress.com
Get started