Բառակազմություն

  1. Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր ածանցավոր բառերով:

Պոչ ունեցող մի կենդանի էր գալիս:
Պոչավոր

Չգիտեի, որ այդքան զորություն ունեցող հսկա ես:
զորավոր

Այդտեղ որսորդները երկու ոտք ունեցողզարմանալի կենդանի են տեսել:
երկոտանի

Երկրորդ անգամ հայտնվողը նույն ձին չէր, սրա պոչը մի քիչ երկար էր, գույնն էլ՝ մի քիչ դեղին:
երկարոտ, դեղնավուն

Իբրև հայր՝ խրատում էր ու համոզում, որ ներող լինի:
Հայրաբար

Որպես մտերիմ՝ հորդորում էր, որ մի օր էլ տանը մնա:
Մտերմաբար

Եղբոր նման օգնում է ու հետևում, որ վատ բան չանես:
Եղբայրաբար

Թշնամու նման եք խոսում:
Թշնամաբար

Հարցը իր (յուր) ձևով լուծեց ու գնաց:
յուրովի

2. Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:

Անսահման հզորություն ու անսանձ գոռոզություն ուներ Թեմուրը: Միջնադարի ոչ մի քաղաք չէր կարող համեմատվել նրա նոր մայրաքաղաքի հետ: Ճարտարապետի ձին մի օր կորել էր այդ քաղաքի ամենամեծ պարտեզում և մեկամսյա որոնումներից հետո հազիվ գտնվել: Թեմուրն իր մայրաքաղաքի՝ Սամարղանդի շրջակայքի գյուղերն անվանել էր Բաղդադ, Կահիրե, Դամասկոս, որ աշխարհի մեծագույնքաղաքները որպես աննշան գյուղեր տեսներ:

Անսահման-սահման չունեցող
Միջնադար-միջին դար
Ամենամեծ-ամենից մեծ
Մեկամսյա-մեկ ամիս տևող
Շրջակայքք-շրջակա տարածք
Մեծագույն-ամենից մեծ
Աննշան-նշան չունեցող

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started