Մարկ Տվեն՝ « Հետաքրքրասեր Բեսսին»

1. Բեսիի հարցերից հատկապես ո՞րը քեզ դուր եկավ և ինչո՞ւ։
-Բիլլի Նորիսին աստվա՞ծ է տիֆ ուղարկել։
Հավանեցի այս հարցը, քանի որ այն ինձ թվաց ամենախորիմաստը։

2․Ինչպիսի՞ հարց դու կավելացնես հարցերի շարքում։
— Ինչու է մեկը ծնվում խաղաղ երկրում, իսկ մյուսը պատերազմող։

3․Գտի՛ ր հոմանիշային զույգեր և դուրս գրիր։
Վիշտ-տառապանք-ցավ
Իմաստուն-խոհական
Ճշմարիտ-արդարացի-ազնիվ
Հալածել-տանջել

Ուղղագրություն

1.Կետերի փոխարեն տեղադրիր համապատասխան տառը:

Ամառային սիրուն երեկո էր, և արեգակն արդեն թեքվում էր դեպի իր մուտքը: Մի փոքր տոթ օրին խառնվել էր մեղմ հովիկը, և զբոսնելը հաճելի էր դարձել: Հանգստյան օր էր, ծովափին շատ մարդիկ կային: Բոլորն անհանգիստ էին, և հայացքներն ուղղել էին ծովում ինչ-որ կետի: Ոչ ոք չէր ուզում բան ասել, և չէր էլ ուզում լսել ինչ- որ բան: Միայն բարձրախոսն էր անտարբեր ընդհանուր հուզմունքին և բարեխղճորեն իր գործն էր անում. զբաղեցնում էր հանգստացող հասարակությանը: Հաղորդավարը միապաղաղ ձայնով ինչ-որ բան էր կարդում և այդ ձայնը մատնում էր ձանձրույթն ու հոգնածությունը: Մակույկավարների տնակում անվերջ զնգում էր հեռախոսը, և ոչ մեկը չէր մոտենում, որ խոսեր կամ գոնե անջատեր այն:

2..Ո՞ր տառը նույն ձևով կմիանա բուն, սար, թուր, հուն, վար, բաց, կամ, պատ բառերին և կկազմի նոր բառեր:
 Ն, կ, ր, յ:
Կարս, թույն, վայր, բայց

3.Տրված բառերի առաջին տառերը փոխելով ստացիր նոր բառեր:


Սնունդ-ծ, դանակ-բ, պարտեզ-ք, բերք-վ, զատիկ-տ, բառարան-վ, բռնակ-դ, կատակ-հ, բյուր-հ, ձագ-ծ, մանր-ս, մարագ-կ, դարձ-բ, ավագ-, թախտ-բ/վ, կառք-վ, հարթ-զ, լրագիր-ծ, հերթ-թ, լույս-հ, ձյութ-հ, ճեղք-մ, շռայլ-մ, նյարդ-լ, նուրբ-ս, թափոր-ս, մահակ-ջ, ջութակ-թ:

Հոլովներ

1.Հոլովի՛ր գիրք, ամպ, սեղան բառերը։

Ուղղական (ո՞վ, ի՞նչ)-գիրք, ամպ, սեղան

Սեռական (ո՞ւմ, ինչի՞)-գրքի, ամպի, սեղանի

Տրական (ո՞ւմ, ինչի՞ն)-գրքին, ամպին, սեղանին

Բացառական (ումի՞ց, ինչի՞ց)-գրքից, ամպից, սեղանից

Գործիական (ումո՞վ, ինչո՞վ)-գրքով, ամպով, սեղանով

Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ)-գրքում, ամպի մեջ, սեղանի մեջ

2․Տրված խմբերի գոյականները հոգնակի դարձրո՛ւ և բացատրի՛ր օրինաչափությունը:

Ա. Ուժ, տարր, ծով, նաև, կույտ, բերդ, շենք:
Ուժեր , տարրեր , ծովեր , նավեր , կույտեր , բերդեր , շենքեր։
Ա խմբի գոյականներն ունեն մեկ վանկ դրա համար ավելանում է «եր»։

Բ. ճանապարհ, գաղտնիք, հրաշք, մեքենա, շրջան, շինություն, նավահանգիստ:
Ճանապարհներ, գաղտնիքներ, հրաշքներ, մեքենաներ, շրջաններ, շինություններ, նահանգիստներ։
Բ խմբի գոյականներն ունեն երկու վանկ դրա համար ավելանոմ է «ներ»։

Գ. Գառ, դուռ, մատ, մուկ, թոռ, ձուկ, լեռ, բեռ:
Գառներ, դռներ, մատներ, մկներ, թոռներ, ձկներ, լեռներ, բեռներ։
Գ խմբի գոյականներն ունեն մեկ վանկ, բայց բացառություններ են դրա համար ավելացնում ենք «ներ»։

Դ. Աստղ, արկղ, վագր, անգղ, սանր:
Աստղեր, արկղեր, վագրեր, անգղեր, սանրեր։
Դ խմբի գոյականներն ունեն երկու վանկ, բայց նրանք բացառություններ են դրա համար ավելացնում ենք «եր»։

Ե. Ծովածոց, սուզանավ, դաշտավայր, շնագայլ, հեռագիր, լրագիր:
Ծովածոցեր, սուզանավեր, դաշտավայրեր, շնագայեր, հեռագրեր, լրագրեր:
Ե խմբի բառերը բոլորին «եր» են ավելանում։

Զ. Քարտաշ, գրագիր, լեռնագործ, բեռնակիր:
Քարտաշներ, գրագրեր, լեռնագործներ, բեռնակիրներ:
Այս խմբի բառերին ավելանում են «ներ»:


Է. Մարդ, կին:
Մարդիկ , կանայք։
Այս բառերը բացառություններ են։

3․Փակագծում տրված բաոերը հոգնակի՛ դարձրու և համապատասխան ձևով գրի՛ր կետերի փոխարեն:

Մրցող լաստանավերը (լաստանավ) մաքուր էին ու զարդարված գույնզգույն լաթերով:
Հարթավայրներ(հարթավայր) գարնան հորդացումների ժամանակ գետերը կարող են հակառակ ուղղությամբ հոսել:
օդերևութաբաններ (օդերևութաբան) զգուշացնում են քաղաքին սպառնացող նոր ցիկլոնի մասին:
Գետում ջրի մակարդակը բարձրացել էր սառցադաշտների պատճառով:
Ջրի հոսանքը դանդաղեցնում են հատակին լցված քարակույտները:
Աշխարհի գեղեցիկ ջրվեժները (ջրվեժ) մեկը` Վիկտորիան, անցյալ դարում է հայտնագործվել եվրոպացիների կողմից:
Շատ ծովախորշեր վերածվել են ցամաքի:

4․Բառակապակցությունն անվանել մեկ բառով:

Օր․՝ յոթ գլխով- յոթգլխանի,․․․

ստրտամիտ, լիով ոառատ, կյանքի հյութ, ցավից լլկված, մոլոր մտքով, սուր ընթացող, խելքը կորցրած, նոր հայտնված, մենակ ապրող, խիստ բարքով, երկար ապրող, նոր եկած, աչքին հաճելի:

Բառակազմություն

1.Խաղող, հաղարջ, քաղաք բառերում  ի՞նչ մաս կա, առանց որի մեր ճաշը  համ չի ունենա:
աղ

2.Ըստ ձևաիմաստային դասակարգման՝ ի՞նչ տեսակ բառեր կան հետևյալ նախադասության մեջ. «Գնա  հորթ  ասա՝  հորթ  անձրևից  հորթը  թրջվեց»:
Հորդ, հորդ, հորթ

3.Ունկնդիր, ունկավոր, ունկնախից բառերից ո՞րը  «չի լսում»:
ունկախից

4.Մոգ, արատ, սաթ, ասա, ների աղտ, կերոն բառաշարքը հակառակ ուղղությամբ կարդալ որպես նախադասություն:
Նորեկ տղա, իրեն ասա, սաթ տարա գոմ։

5.Ո՞ր բառն է ավելորդ  շարքում՝  տաբատ, քաղաք, դարակ, կատակ, պարապ:
դարակ

6.Շուշան, Հասմիկ, Մանուշակ, Անթառամ, Նվարդ, Նունուֆար . որը նաև ծաղիկ չէ:
Նվարդ

7.Առաջին մասս պարիսպ է, երկրորդս` ավերված քաղաք, միասին` մարդու հասակ:
Պատանի

8. Ո՞ր մրգի առաջին տառը հանենք, որ դառնա մարմին բառի հոմանիշը:
Ծիրան

9. Ի՞նչ բնակավայր է, որի առաջին բաղաձայնը հանենք, կդառնա ուտելիք:
Գյուղ

10. Պատանի, սնդիկ, անօրեն, թախտ, բառարան, նյարդ, բերք բառերի առաջին տառերը փոխելով ստացիր նոր բառեր:
Պատանի-մատանի
սնդիկ-գնդիկ
անօրեն-տնօրեն
թախտ-բախտ
բառարան-տառարան
նյարդ-լյարդ
բերք-հերք

« ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ»

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։

Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Ւմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։

Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։

Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծ.աղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…

1908

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԹՆՇԱՂԻ ԱՆՈՒՐՋՆԵՐ — Վ, Տերյանի բանաստեղծությունների անդրանիկ գրքույկը։
Ներկա հրատարակությամբ* լույս է տեսնում 6-րդ անգամ. առաջին անգամ՝ 1908 թվականին, առանձին գրքով, ապա՝ 1912-ին «Բանաստեղծություններ» ժողովածուում, 1923-ին «Երկերի ժողովածուի» առաջին հատորում, 1940-ին «Բանաստեղծություններ» ժողովածուում, 1950-ին «Երկերի ժողովածուի» I հատորում։

1.Սովորիր բանաստեղծությունը։

2.Գտիր բառակապակցությունները։

3.Գտիր փոխաբերական իմաստով արտահայտված կապացությունները։

4.Փորձի՜ր ինքնդ գտնել տեղեկություններ Վահան Տերյաի մասին և ներկայացնել վեց,յոթ նախադասությամբ։

Բառաշարքերում գտնել և առանձնացնել հոմանիշների 6 զույգ:

 1.Կեղտ, գութ, եղեգնուտ, խիղճ, ավար, թախիծ, կարծիք, օրրան, մորմոք, թալան, իմաստ, հայրենիք, տեսակետ, աղտ:

2.Ձու, նեցուկ, ճաճանչ, պայտ, թարթիչ, վիհ, աշտանակ, արտևանունք,  օշարակ, ճրագակալ, անդունդ ,ճառագայթ, հավկիթ, հենարան:

3.Աքցան,տաղտուկ, խուճապ, գինարբուք, մորմոք, խրախճանք, արգելք, ահ, գուրգուրանք, երկյուղ, խոչընդոտ, գորով, տագնապ, ձանձրույթ:


Սյունակներից ընտրել համապատասխան արմատները և կազմել 6 բարդ բառ:

1.Բնություն                                  թղթե                                 

վայրկյան                                  որսալ                                

շեկլիկ                                       հերակալ                                

ձուկ                                           ուղտ                                  

խաղալ                                      չափում                               

ինձ                                             նկարել 

2. Ձյուն                                      պատճառ                       

մուկ                                           ոսկոր                            

այտ                                            դեղ                                 

միշտ                                          կսկծալ                         

դառը                                           դալար                          

սկիզբ                                          ծաղիկ   

Մայրենի Հաշվետվություն Սեպտեմբեր-Հոկտեմբեր-Նոյեմբեր-Դեկտեմբեր

Սեպտեմբեր-
Տառային արտահայտություններ
Դեղձենին
Առակներ
Հայ Ազգի Սոխակը
Ընթերցանության ուրբաթ
Տառային արտահայտություններ
Դեղձենին

Հոկտեմբեր
Բ, պ, փ-ի ուղղագրություն, ուղղախոսություն
Աֆորիզմներ
Իմ Երևան
Տեքստի մեջ գտի՛ր ուղղագրական սխալները և ուղղի՛ր.
Դաս 6

Նոյեմբեր
Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ամփոփում
Բառակազմություն
Գորտը ։ Ագուտագավա

Դեկտեմբեր
Բառախաղ
Բառակազմություն
Ծեր կաղնու վերջին երազը

Ծեր կաղնու վերջին երազը

1.Բազում անծանոթ բառեր կան, բացատրիր բառարանի օգնությամբ։
զառիվայր-թեք՝ զառիթափ տեղանքում գտնվող

2.Խոսիր ինքնաբավ բառի իմաստի մասին։
Ինքնաբավ բառի ուղիղ իմաստը-ինքնին արժեք՝ նշանակություն ունեցող, անկախ՝ ինքնուրույն բովանդակություն՝ նշանակություն ունեցող:
Ինքնաբավ բառի փոխաբերական իմաստը-Ամբողջության հետ միասնություն չկազմող, աններդաշնակ: Արտիստուհին հրաժարվել է ինքնաբավ շարժումներից:

3.Հնչում էին շարականներն ու ջերմացնում մարդկանց հոգիները , բացատրիր ,թե ի՞նչ է շարականը և ինչպե՞ս կարող է ջերմացնել քո հոգին։
Շարականը հոգևոր երգն է։ Շարականները ջերմացնում են հոգին՝ մխիթարում իրենց հոգևորությամբ։

4.Պատմիր քո ամանորյա նախապատրաստական աշխատանքների՝ տոնածառի զարդարման, ամանորյա նվերների պատրաստման, ամանորյա գնումների մասին։ Կարող ես տեսանյութ պատրաստել։

5.Լրացնել բաց թողնված տառերը։

Նոյեմբերի վերջն էր, գրեթե ձմեռ: Տեղացող անձրևներից ու քամուց ծառերը համարյա մերկացել էին: Ողջ այգին լցվել էր ոսկեզօծ տերևներով: Վարդի թուփն էր միայն կանա՜չ-կանա՜չ: Նրա վրա դեռ հեռվից կարմրին էին տալիս երկու մեծ, կիսաբաց կոկոն:

Վարդենին կողքի մասրենուն նայում էր վերևից: Մասրենին ցցել էր սուր-սուր փշերը, որպեսզի քամուց պաշտպանի իր մի քանի դեղնած տերևները:

— Տեսնու՞մ ես՝ ես միշտ դալար եմ, միշտ կանաչ, ձմռանն անգամ ուրախացնում եմ մարդկանց իմ տեսքով ու վարդերով, իսկ դու չոր ճղերդ ես արդեն թափահարում քամուց,- ասաց վարդենին մասրենուն:

Մասրենին տխուր քմծիծաղով նայեց վարդենուն վարից վեր.

— Դու մոռացել ես, որ ցրտադիմացկուն դարձար ինձ վրա պատվաստվելու շնորհիվ:

Բառակազմություն

  1. Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր ածանցավոր բառերով:

Պոչ ունեցող մի կենդանի էր գալիս:
Պոչավոր

Չգիտեի, որ այդքան զորություն ունեցող հսկա ես:
զորավոր

Այդտեղ որսորդները երկու ոտք ունեցողզարմանալի կենդանի են տեսել:
երկոտանի

Երկրորդ անգամ հայտնվողը նույն ձին չէր, սրա պոչը մի քիչ երկար էր, գույնն էլ՝ մի քիչ դեղին:
երկարոտ, դեղնավուն

Իբրև հայր՝ խրատում էր ու համոզում, որ ներող լինի:
Հայրաբար

Որպես մտերիմ՝ հորդորում էր, որ մի օր էլ տանը մնա:
Մտերմաբար

Եղբոր նման օգնում է ու հետևում, որ վատ բան չանես:
Եղբայրաբար

Թշնամու նման եք խոսում:
Թշնամաբար

Հարցը իր (յուր) ձևով լուծեց ու գնաց:
յուրովի

2. Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:

Անսահման հզորություն ու անսանձ գոռոզություն ուներ Թեմուրը: Միջնադարի ոչ մի քաղաք չէր կարող համեմատվել նրա նոր մայրաքաղաքի հետ: Ճարտարապետի ձին մի օր կորել էր այդ քաղաքի ամենամեծ պարտեզում և մեկամսյա որոնումներից հետո հազիվ գտնվել: Թեմուրն իր մայրաքաղաքի՝ Սամարղանդի շրջակայքի գյուղերն անվանել էր Բաղդադ, Կահիրե, Դամասկոս, որ աշխարհի մեծագույնքաղաքները որպես աննշան գյուղեր տեսներ:

Անսահման-սահման չունեցող
Միջնադար-միջին դար
Ամենամեծ-ամենից մեծ
Մեկամսյա-մեկ ամիս տևող
Շրջակայքք-շրջակա տարածք
Մեծագույն-ամենից մեծ
Աննշան-նշան չունեցող

Բառախաղ

1․Բառախաղ, բառերի վերադասավորումով կազմիր նոր բառեր։

սրահ-հարս

սնար-սանր

դրամ-մարդ

ագռավ-գավառ

վտակ-կտավ

ծառա-առած

շուն-նուշ

2․ Հետևյալ բառերից կազմիր նոր բառեր․

Ատամնաբուժական
Ատամ, նա, բաժակ, կատու, բակ, ժամ, մատ, կա, ակ, ուժ, մանկաբուժ, բուժ, մանուկ, մուկ.
քանդակագործ
Քանդակ, գործ, դանակ, ծորակ, կա, ակ, կարագ, քար, ագարակ, դա.
քաղաքագետ
քաղաք, գետ, աղ, տգեղ, տեգ, տեղ, աղա.

3․Կազմիր հինգ նախադասություն՝ օգտագործելով դարձվածքներ։
Աղջկա բերանում լեզուն չորացել էր, մինչև մայրը եկավ։
Երեխաները որոշել էին ընկերոջ գլխին խաղ խաղալ։
Մինչ գլխի ընկա, դասն արդեն ավարտվել էր։
Շունը գլուխը կորցրած իր ձագերին էր ման գալիս։
Արամը գիտեր պատասխանը, բայց բերանը ջուր էր առել։

Առաջադրանքներ ՝

1․ Հոլովել քաղաք, աղջիկ, քույր , տուն բառերը: 

Ուղական-քաղաք, աղջիկ, քույր, տուն

Սեռական-քաղաքի, աղջկա, քրոջ, տան

Տրական-քաղաքին, աղջկան, քրոջը, տանը

Հայցական-քաղաքից, աղջկանից, քարոջից, տնից

Բացառական-քաղաքից, աղջկանից, քրոջից, տնից

Գործիական-քաղաքով, աղջկանով, քրոջով, տնով

Ներգոյական- քաղաքում, աղջկա մեջ, քրոջ մեջ, տանը

2․ Որոշեք, թե որ հոլովով են դրված ձեռքից, փայտով, երկրին, աշխարհում,  գոյականները:
ձեռքից-հայցական/բացառական
փայտով-գործիական
երկրին-տրական
աշխարհում-ներգոյական

3․Բաց թողած տեղերում լրացրու Է կամ Ե:

Մանրէսպան, միջօրե, լայնէկրան, երբևիցէ, այժմեական, ամենաեական, աներկյուղ, առերևույթ, առէջ, բազկերակ, գետեզր, գոմեշ, դողէրոցք, ելևէջ, եղերերգ, երբևէէլեկտրաեռակցել, ինչևիցէ, մանրէ, հնէաբան, մանրէ, նախօրե, չեն, չէիր, որևէ, չէինք, ստորերկրյա: 

Գորտը ։ Ագուտագավա

Ես նստած եմ հին լճակի մոտ, որ լեցուն է գորտերով: Լճակի եզրերին խիտ աճել են որձախոտն ու շաքարեղեգը: Ափին՝ շաքարեղեգի և որձախոտի վրա հակված, քամու տակ հաճելի շրշում են բարձրիկ ուռիները: Իսկ դրանց գլխավերևում` ամառային կապույտ երկինքն է, և այնտեղ շողշողում են, հանց ապակու բեկորներ, ժանյակավոր ամպերը: Եվ այդ ամենի արտացոլանքը լճակում շատ ավելի գեղեցիկ տեսք ունի, քան իրականության մեջ: Լճակում ապրող գորտերը ողջ օրն անձանձիր կռկռում են` կըռ, կըռ: Բայց իրականում գորտերի միջև կատաղի վեճեր են տեղի ունենում: Սխալ կլիներ պնդելը, թե գորտերը խոսում էին միայն Եզովպոսի ժամանակներում: Գորտերից մեկը շաքարեղեգի տերևներից մեկի վրա տեղավորված և իրեն համալսարանական պրոֆեսոր երևակայելով՝ հայտարարեց.
— Ինչի՞ համար գոյություն ունի ջուրը: Այն բանի համար, որ մենք` գորտերս, կարողանանք լողալ: Ինչի՞ համար գոյություն ունեն միջատները: Այն բանի համար, որ մենք կարողանանք նրանցով սնվել:
— Ճիշտ է, ճիշտ է,- գոչում էին լճակում նստած գորտերը: Լճակի ողջ մակերեսը, որում արտացոլվում էին երկինքը, խոտը և ծառերը, համարյա ամբողջովին լցված էր գորտերով, և այդ պատճառով նրանց հավանության բացականչությունները բավական ազդեցիկ էին հնչում:
Այդ պահին զարթնեց ուռենու բնի մոտ քնած օձը, ում արթնացրել էր տաղտկալի կռկռոցը: Գլուխը բարձրացնելով, նա նայեց լճակի կողմը և քնատ թուքը կլլեց:
— Ինչի՞ համար գոյություն ունի երկիրը: Այն բանի համար, որ նրա վրա աճեն ծառերն ու խոտը: Որպեսզի ստվեր ստեղծեն մեզ համար՝ գորտերիս: Հետևաբար, կարելի է պնդել, որ ողջ երկիրը գոյություն ունի մեզ համար` գորտերիս:
— Ճիշտ է, ճիշտ է:
Երկրորդ անգամ լսելով հավանության բացականչությունները, օձը մտրակի պես պրկվեց: Նա անաղմուկ սողաց դեպի շաքարեղեգը, և սև աչքերը փայփլացնելով՝ սկսեց ուշադիր զննել, թե ինչ է տեղի ունենում լճակում:Շաքարեղեգի տերևի վրա բազմած գորտը, առաջվա պես իր վիթխարի բերանը լայն բաց արած, հռետորություն էր անում.
— Ինչի՞ համար գոյություն ունի երկինքը: Այն բանի համար, որ նրանից կախված լինի արևը: Հետևաբար, կարելի է պնդել, որ ողջ երկինքը գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, և ջուրը, և խոտը, և ծառերը, և միջատները, և երկիրը, և երկինքը, և արևը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, անհերքելի է այն փաստը, որ ողջ տիեզերքը գոյություն ունի մեզ համար: Բացատրելով ձեզ այդ փաստը, ես դրա հետ մեկտեղ՝ կկամենայի շնորհակալ լինել Ամենազորին այն բանի համար, որ տիեզերքը նա ստեղծել է մեզ համար` գորտերիս:
Հայացքը երկինք ուղղելով և մոլեգին աչքերը պտտեցնելով, գորտը դարձյալ լայն բաց արեց իր վիթխարի բերանն ու ազդարարեց.
— Թող սուրբ լինի անունը քո, տեր…
Չհասցրեց նա ավարտել, երբ առ նա սուրաց օձի գլուխը, և պերճախոս գորտը հայտնվեց օձի երախում:
— Կըռ, կըռ, դա սարսափելի է:
— Կըռ, կըռ, դա սարսափելի է:
— Սարսափելի է, կըռ, կըռ:
Մինչ լճակի ցնցված բնակիչները ճչում էին, օձը հանգիստ կուլ տվեց գորտին և թաքնվեց շաքարեղեգի մացառուտներում: Այդժամ մի այնպիսի իրարանցում սկսվեց, որ դեռևս երկրի երեսին չէր տեսնվել, համենայն դեպս, այն ժամանակվանից, ինչ գոյություն ուներ այս լճակը: Ես ինքս լսեցի, թե ինչպես մի գորտ արտասվաթոր հարցնում էր.
— Եվ ջուրը, և խոտը, և ծառերը, և միջատները, և երկիրը, և երկինքը, և արևը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Իսկ օձն ինչպե՞ս: Օ՞ձն էլ մեզ համար գոյություն ունի:
— Միանգամայն ճիշտ է: Օձն էլ գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս, թե չէ մենք անսահմանորեն կբազմանայինք: Իսկ եթե մենք այդքան բազմանանք, ապա նեղվածք կլիներ լճակում` մեր աշխարհում: Ահա թե ինչու են սողում օձերը, որպեսզի ուտեն մեզ՝ գորտերիս: Պետք է ելնել այն բանից, որ կերված գորտը զոհ է՝ մեծամասնության երջանկության համար մատուցված: Դու լիովին ճիշտ ես: Օձերն էլ գոյություն ունեն մեզ համար` գորտերիս: Ամեն բան աշխարհում, ամենայն ինչ առանց բացառության, գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Թող սուրբ լինի անունը քո, Տեր:
Դա իմ լսած պատասխանն էր տարեց մի գորտից:

Հարցարան

Ինչո՞ւ է անհրաժեշտ օձի դերը ստեղծագործության մեջ: Պատասխանը հիմնավորե՛ք և հրապարակե՛ ք։

Oձն անհրաժեշտ էր այս պատմության մեջ, որպեսզի գորտերից ոմանց կուլ տար, և լճակում գորտերը քչանան։ Մյուս գորտերի համար երջանկություն կլիներ, այդ մեկ գորտի զոհաբերությունը։ Երկիր մոլորակի վրա բոլոր կենդանիները ներառյալ մարդը սնունդ է դառնում մեկ այլ կենդանու համար։ Այդպիսով հավասարակշռվում է կենդանիների քանակը բնությոան մեջ։

Բառակազմություն

1.Հոլովի՛ր գիրք, ամպ, սեղան բառերը։

Ուղղական (ո՞վ, ի՞նչ)-գիրք, ամպ, սեղան

Սեռական (ո՞ւմ, ինչի՞)-գրքի, ամպի, սեղանի

Տրական (ո՞ւմ, ինչի՞ն)-գրքին, ամպին, սեղանին

Բացառական (ումի՞ց, ինչի՞ց)-գրքից, ամպից, սեղանից

Գործիական (ումո՞վ, ինչո՞վ)-գրքով, ամպով, սեղանով

Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ)-գրքում, ամպի մեջ, սեղանի մեջ

2Տրված խմբերի գոյականները հոգնակի դարձրո՛ւ և բացատրի՛ր օրինաչափությունը:

Ա Ուժ, տարր, ծով, նաև, կույտ, բերդ, շենք:

Ուժ+եր

Տարր+եր

Ծով+եր

Նավ+եր

Կույտ+եր

Բերդ+եր

Շենք+եր

Բ. ճանապարհ, գաղտնիք, հրաշք, մեքենա, շրջան, շինություն, նավահանգիստ:

Ճանապարհ+ներ

Գաղտնիք+ներ

Հրաշք+ներ

Մեքենա+ներ

Շրջան+ներ

Շինություն+ներ

Նավահանգիստ+ներ

Գ. Գառ, դուռ, մատ, մուկ, թոռ, ձուկ, լեռ, բեռ:

Գառ+ներ

Դուռ+ներ  ուն սղվում է

Մատ+ներ

Մկ+ներ  ուն սղվում է

Թոռ+ներ

Ձկներ  ուն սղվում է

Լեռ+ներ

Բեռ+ներ

Դ. Աստղ, արկղ, վագր, անգղ, սանր:

Աստղ+եր

Արկղ+ներ

Վագր+եր

Անգղ+եր

Սանր+եր

Ե. Ծովածոց, սուզանավ, դաշտավայր, շնագայլ, հեռագիր, լրագիր:

Ծովածոց+ներ

Սուզանավ+եր

Դաշտավայր+եր

Շնագայլ+եր

Հեռագիր+ներ

Լրագիր+ներ

Զ. Քարտաշ, գրագիր, լեռնագործ, բեռնակիր:

Քարտաշ+ներ

Գրագիր+եր

Լեռնագործ+ներ

Բեռնակիր+ներ
Է. Մարդ, կին:

Մարդ-մարդիկ

Կին-կանայք

3․Փակագծում տրված բաոերը հոգնակի՛ դարձրու և համապատասխան ձևով գրի՛ր կետերի փոխարեն:

Մրցող լաստանավերը (լաստանավ) մաքուր էին ու զարդարված գույնզգույն լաթերով:
Հարթավայրերը (հարթավայր) գարնան հորդացումների ժամանակ գետերը կարող են հակառակ ուղղությամբ հոսել:
Օդերևութաբանները (օդերևութաբան) զգուշացնում են քաղաքին սպառնացող նոր ցիկլոնի մասին:
Գետում ջրի մակարդակը բարձրացել էր սառցադաշտերի (սառցադաշտ) պատճառով:
Ջրի հոսանքը դանդաղեցնում են հատակին լցված քարակույտերը (քարակույտ):
Աշխարհի գեղեցիկ ջրվեժները (ջրվեժ) մեկը` Վիկտորիան, անցյալ դարում է հայտնագործվել եվրոպացիների կողմից:
Շատ ծովախորշեր (ծովախորշ) վերածվել են ցամաքի:

4․Բառակապակցությունն անվանել մեկ բառով:

Օր․՝ յոթ գլխով- յոթգլխանի,․․․

ստրուկի մտքով, լի և առատ, կյանքի հյութ, ցավից լլկված, մոլոր մտքով, սուր ընթացող, խելքը կորցրած, նոր հայտնված, մենակ ապրող, խիստ բարքով, երկար ապրող, նոր եկած, աչքին հաճելի:

տրկամիտ, լիառատ, կենսահյութ, ցավալլուկ, մոլորամիտ, սրընթաց, խելակորույս, նորահայտ, մենակյաց, խստաբարո, երկարակյաց, նորեկ, ակնահաճո

5․Բառերի ընդհանուր արմատները գտի՛ր, գրի՛ր դրանց ուղիղ ձևերը և տրված բառերը բացատրի՛ր արմատների միջոցով:

Ա.Ելևէջ, Իջևան, իջնել, վայրէջք:
Էջք
Բ.Բանբեր, բանակռիվ, բանաստեղծ, բանասեր:
Բան
Գ.Սնափառ, սնամեջ, սնահավատ, սնապարծ:
Սին

Design a site like this with WordPress.com
Get started