Հայերի Ամանորն ու իրանցիների Նովռուզը

  1. Որտե՞ղ են ապրում իրանցիները և Հայաստանի ո՞ր կողմի հարևաններն են։
    Իրանցիները ապրում են Իրանում, նաև հայտնի է, որպես Պարսկաստան, պաշտոնապես՝ Իրանի Իսլամական Հանրապետություն: Իրանը Հայաստանի հարավային հարևանն է:
  2. Հնում ե՞րբ էին հայերը տոնում Նոր տարին և ինչպե՞ս էր այն կոչվում։
    Հին Նոր տարին Հայաստանում կոչվել է Նավասարդ: Նավասարդ ամիսն ունեցել է 30 օր, սկսվել է օգոստոսի 11-ին և վերջացել սեպտեմբերի 9-ին։ Հին հայերի համար Նավասարդի 1-ը (օգոստոսի 11-ը) եղել է ժողովրդական խրախճանքների տոն։
  3. Հայերի հարևան իրանցիներն ե՞րբ են տոնում Նոր տարին և ինչպե՞ս է այն կոչվում։
    Իրանցիների Նոր տարին կոչվում է Նովռուզ, և տոնվում է Ֆարվարդին ամսվա առաջին օրը՝ մեր օրացույցով մարտի 21-ին
  4. Հայերն ու իրանցիներն ի՞նչ ամանորյա սովորություններր ունեն։
    Իրան

    Նովռուզի ընթացքում սփռոցի վրա սեղան է բացվում, որը կոչվում է Հաֆթ սին: Հաֆթ պարսկերեն նշանակում է 7, իսկ սինը պարսկական այբուբենի 15-րդ տառն է: Սփռոցի վրա պետք է շարված լինեն Ս տառով սկսվող 7 իր՝ չքաղված նորածիլ կանաչի՝ ափսեում (սաբզե), ածիկ (սամանու), փշատ (սենջեդ), սխտոր (սիռ), խնձոր (սիբ), աղտոր կամ սումախ (սոմաղ) և քացախ (սեռքե): Նաև ավանդական է սփռոցին դնել այլ իրեր, ինչպիսիք են հայելի, կենդանի ոսկե ձկնիկներ ջրի մեջ, սմբուլներ, ներկած հավկիթներ, մետաղադրամներ, և Շահնամե, Հաֆեզի դիվան, Ղուրան կամ Ավեստա գրքերից մեկը և այլ իրեր: Իրանում նաև գոյություն ունի Հաջի Ֆիրուզի ավանդույթը, ըստ որի մի տղամարդ սևացնում է ձեռքերը ու երեսը, կարմիր հագուստ հագնում կարմիր գլխարկով, և փողոցներում իր հետ դափ կամ դահիրա է մանածում և հետը երգում, ասմունքում ու պարում՝ մարդկանց իր հետ երգեցնելով և ծիծաղեցնելով: Նովռուզի ժամանակ հարազատները այցելում են միմիանց, և մեծերը երեխաներին դրամ են նվիրում:

    Հայաստան

    Հայերի մեջ տարբեր ժամանակներում նոր տարին տարբեր օրացույցներով ու ժամանակամիջոցում է նշվել, բայց դրանից տոնի էությունը չի փոխվել։ Ամանորի եղևնին հայկական ծագում չունի, սակայն հայերի մոտ վաղնջական ժամանակներից ծառի պաշտամունք է եղել։ Հայ իրականության մեջ առանձնահատուկ է եղել սոսենու, ուռենու, բարդու և կաղնու պաշտամունքը, ծառ զարդարելը զուտ հայկական երևույթ է եղել և մեզ է հասել վաղնջական ժամանակներից։ Եվրոպայում ծառ և եղևնի զարդարել են միայն 16-րդ դարից։ Հնուց ի վեր հայերը եղևնու փոխարեն Ամանորին զարդարել են ձիթապտղի կամ խնկի ծառ։ Մրգերով ու չրերով զարդարված Կենաց ծառը եղել է տոնի խորհրդանիշը։ Ամանորի գիշերը երեխաները շրջում էին տներով և տների երդիկից կախում էին գոտիներից ամրացված իրենց գուլպաները, որպեսզի տնեցիք կաղանդչեքով լցնեին դրանք։ Ենթադրաբար մերօրյա ամանորյա զարդարանքների մեջ կրակարանի մոտ կախված գուլպաները հայկական հին ամանորյա սովորություն են։ Հայերն ունեցել են նաև իրենց «Ձմեռ պապը»` հանձին Մեծ Պապուկի։ Ամանորյա սեղաններին պետք է լիներ առնվազն յոթ կերակրատեսակ։ Այդ թվում պարտադիր էին տոլման, անուշապուրը, մայրամապուրը, տարեհացը, գաթաները, աղանձը։
  5. Հայերը և իրանցիներն իրենց ամանորյա սեղանին ի՞նչ են դնում։
    Հայերի տոնական սեղանները բավական առատ են եղել, սեղանին անպայման պետք է լինի տոնական գինի, գաթա, թխվածքաբլիթներ, ձուկ, միս․․․
    Իրանցիները սեղանի վրա ոչ միայն կան ուտեստներ այլ նաև սեղանը զարդարող սումախ, փշատ, սխտոր, խնձոր, ածիկ և ձու, տեղադրում են նաև մոմեր և ծաղիկներ։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started