Փայտարվեստի թանգարան

Փայտարվեստի պետական թանգարանը հիմնադրվել է 1977 թ.: Թանգարանի հավաքածուն կազմավորվել է կոլեկցիոներների և հեղինակների նվիրատվություններից, հետագայում` գիտարշավային նյութերի ու ձեռքբերումների շնորհիվ: Թանգարանի հիմնական խնդիրներից է` հավաքագրել, պահպանել, ցուցադրել փայտարվեստի նմուշներ և նպաստել ազգային փորագրության ավանդույթների զարգացմանը, ինչպես նաև նպաստել արհեստների մշակույթի, մասնավորապես, փայտարվեստի վերականգնմանը: Փայտարվեստի թանգարանը, միևնույն ժամանակ, յուրօրինակ դպրոց է, որտեղ մասնագիտական կրթություն են ստացել ցուցադրվող հեղինակներից շատերը: Նրանց աշխատանքներից ձեռք են բերել ինչպես Հայաստանի, այնպես էլ Մոսկվայի և Ս.Պետերբուրգի որոշ թանգարաններ: Ցուցադրությունը պայմանականորեն բաժանվում է երեք մասի` հնագույն մշակույթի, կիրառական արվեստի և քանդակի բաժինների: Վերջին երկուսում ներկայացված են պրոֆ‎եսիոնալ քանդակագործների, նկարիչների և փայտի փորագրության վարպետների ժամանակակից ստեղծագործություններ: Իսկ հնագույն մշակույթի բաժնում, արհեստների զարգացման պատմության և նրանց փոխներգործության լիարժեք պատկերման նպատակով փայտե առարկաների հետ մեկտեղ ցուցադրվում են նաև հարակից արհեստների նմուշներ: Ցուցադրությունում ներկայացված են ինչպես հին փայտե առարկաներ, այնպես էլ ժամանակակից փորագրության և քանդակի նմուշներ:

Փայտարվեստի թանգարան

Տեղեկատու էջ Փայտարվեստի թանգարանի մասին

Մուտքի տոմսի արժեքը 400 դրամ է:

Design a site like this with WordPress.com
Get started