Տերության բաժանումը և անկումը

1․ Ե՞րբ ձևավորվեց Առաջին Եռապետությունը և ովքե՞ր էին Առաջին եռապետերը։
Պոմպեոսը, համոզվելով, որ միայնակ չի կարող հասնել բացարձակ իշխանության, Ք. ա. 60 թ. համաձայնության եկավ Կեսարի և Կրասոսի հետ: Ստեղծվեց առաջին եռապետությունը: Նրանք երեքով սկսեցին վճռել Հռոմի բոլոր կարևոր հարցերը:

2․ Ո՞վ հաղթեց «Քաղաքացիական պատերազմում»։
Ք.ա. 49 թ. Կեսարն իր բանակով անցավ Ռուբիկոն գետը, որն Իտալիայի հյուսիսային սահմանն էր: Նա գիտակցում էր, որ պատերազմ է սկսում: «Վիճակը գցված է» խոսքերով Կեսարն իր բանակն առաջնորդեց դեպի Հռոմի Պատերազմը դաժան էր և արյունալի: Զոհվեց Պոմպեոսը, նրա կողմնակիցները պարտություն կրեցին: Հռոմեական տերու թյան ամբողջ տարածքում՝ Իսպանիայից մինչև Եփրատ, Բրիտանիայից մինչև Հյուսիսային Աֆրիկա, հաստատվեց Կեսարի իշխանությունը:

3․ Ի՞նչ էր պրինցիպատը։
Պրինցիպատ, Հին Հռոմում վաղ կայսրության ժամանակաշրջանում (մ․թ․ա․ 193 թ.) ձևավորված միապետության յուրահատուկ ձևի պայմանական անվանումը պատմական գրականության մեջ։ Օկտավիանոս Օգոստոսը մ․թ․ա․ 29-ից մինչև 28-ին դարձել է սենատի պրինցեպս՝ ծերակուտականներից առաջինը (այստեղից էլ Պրինցիպատ անվանումը)։

4․ Ինչպե՞ս էր դրսևորվում Հռոմեական ոսկեդարը։
Եղավ մի շրջան (96–180 թթ.), երբ միապետները շեշտված հարգանքով էին վերաբերվում հանրապետական ավանդույթներին: Այդ ընթացքում տերությունը ծաղկում էր: Անվտանգ էին երկրի սահմանները, կարգավորված էր պետական կառավարման համակարգը:
Մեծ առաջընթաց ապրեց մշակույթը: Կառուցվեցին բազմաթիվ շքեղ շինություններ: Ճանապարհների ցանցով Հռոմը կապվեց տերության ամենահեռավոր նահանգների հետ: Հատկապես տպավորիչ էին հռոմեական կամուրջներն ու ջրմուղները:
Այդ շրջանը հռոմեացիները կապում էին երկու կայսրերի անունների հետ: Առաջինը Մարկոս Տրայանոսն էր (98–117 թթ.):
Մյուս կայսրը Մարկոս Ավրելիոսն էր (161–180 թթ.):

5․ Ինչո՞ւ Հռոմեական կայսրությունը տրոհվեց մասերի։
Արևելքն անհամեմատ ավելի զարգացած էր, իսկ արևմուտքում գերակայում էին գյուղական կյանքն ու կենցաղը: Ի վերջո դա հանգեցրեց տերության բաժանմանը: 395 թ. այն տրոհվեց երկու ինքնուրույն կայսրությունների՝ Արևելյան կայսրության և Արևմտյան կայսրության:

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started