Առաջադրանքներ գոյականից

1.Երկու խմբի գոյականների հոգնակին կազմի´ր և օրինաչափությունը բացահայտի´ր:

Օրինակ` Դասագիրք- դասագրքեր, վիպագիր- վիպագիրներ:

Ա.Դասագիրք- դասագրքեր, հեռագիր-հեռագրեր, արոտավայր-արոտավայրեր, լրագիր-լրագրեր, ծառաբուն-ծառավններ, մրգաջուր-մրգաջրեր, մրջնաբույն-միջնաբններ, ծաղկեփունջ-ծաղկեփփնջեր, միջնապատ-միջնապատեր:
Բառերի վերջին բաղադրիչները

Բ.Վիպագիր-վիպագիրներ, մեծատուն-մեծատուններ, զինակիր-զինակիրներ, ժամացույց-ժամացույցներ, կողմնացույց-կողմնացույցներ, քարահատ-քարահատներ, պատմագիր-պատմագրեր, քանդկագործ-քանդակագործներ:

2. Փակագծում տրված բառերը դարձրո´ւ հոգնակի և գրիի´ր կետերի փոխարեն:

Ամերիկացի-(վիճակագիր) վիճակագիրները պարզել են, որ օրվա ընթացքում ամենաշատը քայլում են անասնապահներն (անասնապահ) ու հողագործները (հողագործ): Երկրորդ տեղում գյուղական նամակատարներն (նամակատար) են: Հաջորդը մատուցողներն ( մատուցող) ու բուժքույրերը: Նրանցից զգալիորեն քիչ են քայլում ոստիկաները (ոստիկան), հետախույզներն (հետախույզ) ու պահակները (պահակ): Ամենից քիչ քայլում են նահանգապետներն (նահանգապետ) ու նախարարները (նախարար):

3. Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի և տեղադրի´ր նախադասությունների մեջ:

կետորս – կետորսներ
բանաձև – բանաձևեր
հրացան – հրացաններ
նավապետ – նավապետներ
շնաձուկ – շնաձկներ
ժամացույց – ժամացույցներ

Բոլոր նավապետներն էլ երազում են չբացահայտված կղզիներ գտնել:
Մեզ ասացին, որ բոլոր ժամացույցները հետ են ընկել, ու ոչ մեկը նույն ժամը ցույց չի տալիս:
Ասում են, որ շնաձկներին արյան հոտն է հրապուրում:
Այդ տարածքում աշխատող կետորսները հետևում էին կետին ու վախենում էին, թե ևս մեկին այնուամենայնիվ կվնասի:
Ցուցադրվող հրացաները այդ նույն զինագործի որդիներն ու թոռներն էին սարքել:

4. Փորձի´ր բացատրել, թե ի´նչ են ցույց տալիս գործիական հոլովով դրված ընդգծված գոյականները:

Ծերուկը երկաթե ձողով գրում էր կավե սալիկի վրա:

Արտում մի մարդ կար, որ խոտ էր քաղում մանգաղով:

Բահով էր փորել այդ հսկա փոսը:

Այն նկարը կարծես թութակի պոչով է նկարել:

Ուզում ես այս ամուր պատը փոքր քլունգով քանդե՞լ:

Տաբատի վրայի բիծը սպունգով ու օճառով մաքրեց:

5. Փորձի´ր բացատրել, թե ի՞չ են ցույց տալիս տրական հոլովով դրված ընդգծված գոյականները:

Վերջապես մոտենում ենք տաճարին:

Զանազան ուտեստներով զարդարված սկուտեղը մատուցեց հյուրին:

Աթոռներ չկային. Սեղանը մոտեցրեց բազմոցին:    

Շատ տարիներ հետո  հասավ փնտրած ամրոցին:

Ձեռքի բաժակը տվեց հորը:

Ուզում էր լարի ծայրը հասցնել սյունին:

Ցույց է տալիս, թե ում կամ ինչին է մոտենում առարկան։

6. Գրի՛ր, թե ի՛նչ հոլովով են դրված և ի՛նչ ընդհանուր իմաստ ունեն ընդգծված բոլոր բառերը:

Փոքրիկը պահել էր հյուրի կոշիկները:

Ընկերոջ կրիան պահում էր իրենց տանը:

Մոր պայուսակը չբացած էլ իմանում էր, թե մեջն ի՛նչ կա իր համար:

Միրգը հորեղբոր այգուց են բերում:

Սեղանի ոտքն է դարձրել խաղալիք:

Հոր ամբողջ ունեցվածքը մնաց կրտսեր որդուն:

Ընդգծված բառերը գրած են սեռական հոլովով, ցույց են տալիս պատկանելիությունը։

7. Գրի՛ր, թե ի՛նչ հարցի են պատասխանում և ի՛նչ են ցույց տալիս ուղղական հոլովով դրված, ընդգծված բառերը:

 Եղբայրը կամաց դուրս եկավ ու դուռը փակեց: ո՞վ

 -Եղբա՛յր ջան, ինձ էլ տար քեզ հետ,- խնդրեց փոքրիկը:

 Նրա եղբայր Տիգրանը ձևացրեց, թե չի լսում:

 Սուլելով հետևից եկողն էլ եղբայրն է:

 Երկու եղբայր ունի:

 Երեխան բողոքում էր, թե ինքը եղբայր շատ է սիրում, բայց չունի:

8.   Գրի՛ր, թե ի՛նչ հարցի են պատասխանում և ի՛նչ են ցույց տալիս ընդգծված, գործիական հոլովով դրված բառերը:

      Մի ամսով էր գնացել, բայց տարով մնաց:

      Գնացքն անցնում էր լայնատարած դաշտով:

      Ամեն ինչ սիրով ու պատրաստկամությամբ է անում:

      Ընկերներով հավաքվել են մեկի տանը:

      Մի պատրվակով տնից դուրս եկավ:

      Ճանապարհը մի կիլոմետրով էլ երկարեց:

9. Ուշադրությու` ն դարձրու ընդգծված գոյականների ձևերին և իմաստներին, գտի´ր տարբերությունները:

Ա. Դերձակը հագուստ էր կարում: Բ. Դերձակը հագուստն էր կարում:

Ա. Փողոցում գիրք  էր վաճառվում: Բ.  Փողոցում գիրքը  վաճառվում էր:

Ա.Ծովային մի թռչուն երկար ժամանակ լողում ու սուզվում էր:

Բ.  Ծովային մ թռչունը երկար ժամանակ լողում ու սուզվում էր:

Ա. Անտառում մի որսորդի հանդիպեց: Բ. Անտառում որսորդին հանդիպեց:

Ա. Այստեղ հավանաբար արջ է պառկած եղել: Բ. Հավանաբար արջն այստեղ է պառկած եղել:

10.  Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված գոյականներին և պատասխանի´ր հարցերին:
Ա. Անտառի  թավուտում ծուղակ է դրված: Բ. Ծուղակն անտառի  թավուտում է դրված:

Ա. Վագրի համար փորված  փոսի մեջ փիղ է ընկել: Բ. Փիղն  ընկել է վագրի համար փորված  փոսի մեջ:

Ա. Ինչ-որ որսագողեր ծառերի մեջ ցանց են կապել՝ զեբրեր որսալու համար: Բ.Որսագողերը ծառերի մեջ ցանց են կապել՝ զեբրերին որսալու համար:

Ա. Նա ուսապարկից մի տուփ  հանեց: Բ. Նա ուսապարկից հանեց տուփը:

Գոյականի  ընդգծված ձևերից  ո՞րն է որոշյալ առումով դրված, ո՞րը`

 անորոշ: Պատասխանդ փորձի՛ր պատճառաբանել:

Ինչո՞վ են տարբերվում որոշյալ և անորոշ  առումները: (Ինչպե՞ս է կազմվում որոշյալ առումը):

11. Ուշադրություն դարձրո´ւ ընդգծված բառերին և գրի՛ր, թե բառին ե՛րբ է ավելանում ը, ե՛րբ`  ն:  

Գործը վաղվան մի´ թող: Գործն է անմահ:Գործն անմահ է:

Ավելի քան հարյուր տարի նավը մնաց ծովի հատակին:  Նավն  ավելի քան հարյուր տարի սուզված մնաց:

Ուումնասիրում էր իրենց գյուղի բույսերը: Իրենց գյուղի բույսերն էր ուսումնասիրում:

Սիրտը գործում էր օր ու գիշեր: Սիրտն օր ու գիշեր գործում է:

Հետքերը տանում էին անտառ: Հետքերն  անտառ  էին տանում:

Աղեղնավորը ներկաներին սպառնում էր ու գոռգոռոմ: Աղեղնավորն  սպառնում էր  ներկաներին ու գոռգոռում:

Աղջիկը հավանաբար շտապում էր: Աղջիկն շտապում էր հավանաբար:

Գինին կարասներում էին պահում: Գինին էին պահում կարասներում:

 Տղան ցանկապատի վրայով թռավ: Տղան էր ցանկապատի վրայով թռչողը:

12. Փորձի՛ր բացատրել, թե ինչո՛ւ է ը (ն) մասնիկը կոչվում հոդ(Հոդ նշանակում է կապ):

13. Գծիկները փոխարինի´ր ը կամ  ն հոդով:

Ժողովուրդներ-տարբերվում են իրենց արտաքին տեսքով, լեզվով  ու սովորույթներով:

Ժողովուրդներ- իրենց արտաքին տեսքով, լեզվով  ու սովորույթներով են տարբերվում:

Աստղադիտակ-դանիացի ապակեգործներ-են ստեղծել: Աստղադիտակ- ստեղծել են  դանիացի ապակեգործներ-:

Եվրոպացիներ- առաջին անգամ արևածաղիկ-տեսան մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկա-: Արևածաղիկ-առաջին անգամ եվրոպացիներ-տեսան մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկա: Եվրոպացիներ-մեքսիկական պրերիաներում առաջին անգամ տեսան արևածաղիկ-, երբ հայտնագործեցին Ամերիկա-:

Գառնիի սյունազարդ տաճար-(մ.թ. 77 թվական) Միհր աստծո պատվին է ստեղծվել: Գառնիի սյունազարդ տաճար- ստեղծվել է (մ.թ. 77 թվական) Միհր աստծո պատվին: Միհր աստծո պատվին է  ստեղծվել Գառնիի սյունազարդ տաճար-(մ.թ. 77 թվական):  Միհր աստծո պատվին Գառնիի սյունազարդ տաճար- է ստեղծվել (մ.թ. 77 թվական):

14. Փակագծերում տրված բառերը գրի՛ր որոշյալ կամ անորոշ առումով:

Երկրագնդում վայրի կենդանիների (բնաջնջում) շարունավում է: Դա (կասեցնել)  շատ դժվար է, թեև երևացել են մխիթարական ինչ-որ (նշաններ): Մարդկանց մեջ հետզհետե արթնանում է այն (միտք), որ առանց կենդանիների իրենց (կյանք) անգույն  ու անհրապույր կլինի: Այդ մասին (խոսք) կարող են ասել այն (որորդներ), որոնք (զենք) փոխարինել են լուսանկարչական ապարատով: Նրանք (ուժեր) ու (ժամանակ) չեն խնայում, ժամեր շարունակ դարանամուտ են լինում կենդանիների կյանքից որևէ (դեպք) դիտելու համար:

Design a site like this with WordPress.com
Get started