Բ, պ, փ-ի ուղղագրություն, ուղղախոսություն

1. Ր տառից հետո փ լսվելիս գրվում է բ հետևյալ արմատներում և նրանցից կազմված բառերում.
դարբին, երբ, հարբել, նուրբ, որբ, սուրբ. ուրբաթ.
2. Ղ տառից հետո փ լսվելիս գրվում է փ հետևյալ բառերում.
հղփանալ, ճողփյուն
3. Ղ տառից հետո փ կամ պ լսվելիս գրվում է բ հետևյալ արմատներում և նրանցից կազմված բառերում.
աղբ, աղբյուր, եղբայր, ողբ.
4. Ձայնավորից կամ մ բաղաձայնից հետո փ լվելիս գրվում է բ հետևյալ արմատներում և նրանցից կազմված բառերում.
աբխազ, իբրև, խաբել, շաբաթ, համբերել, համբույր, Գաբրիել, Հակոբ, Սերոբ, Քերոբ.

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started