Գրիգոր Լուսավորիչ

Երբ մեկամսյա մանուկ էր, ստնտու Սոփիան և ոմն Եվթաղ նրան փախցրել են Կապադովկիայի Կեսարիա քաղաքը՝ փրկելով Արշակունիների վրեժխնդրությունից (հայրը՝ Անակ Պարթևը, Հայոց Խոսրով Բ թագավորին սպանողներից էր, իսկ Անակի ողջ ընտանիքը սրատվել էր): Կեսարիայում անմիջապես մկրտվել է քրիստոնյա՝ Գրիգոր (հունարեն՝ արթուն, հսկող) անունով (հեթանոսական ենթադրյալ անունը՝ Սուրեն): Նույն քաղաքում ստացել է բարձրագույն կրթություն («վարժեալ էր հելլենացի և ասորի դպրութեամբ») և Փիրմիլիանոս արքեպիսկոպոսի մոտ քրիստեական հիմնավոր դաստիարակություն: «Յարբունս հասակի հասեալ» ամուսնացել է կեսարացի Դավթի դստեր՝ Մարիամի հետ: Երկու զավակ (Վրթանես ու Արիստակես, ապագա Հայոց կաթողիկոսներ՝ Արիստակես Ա Պարթև, Վրթանես Ա Պարթև) ունենալուց հետո բաժանվել են: Գրիգորը մտել է արքունական ծառայության, Մարիամը կրտսեր որդու հետ՝ կուսանոց, իսկ ավագին հանձնել են խնամատուն

Categories.

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started