Այբ դպրոց

«Այբ» դպրոցը Երևանում գործող 12-ամյա հայկական դպրոց է։ Ստեղծվել է 2011 թվականին «Այբ» կրթական հիմնադրամի կողմից։ «Այբ» դպրոցը սովորելու նոր միջավայր է, ուր ազգային հիմքի վրա մշակվում են եզակի կրթական տեխնոլոգիաներ և փորձարկվում ժամանակակից կրթության բարձրագույն ձեռքբերումները՝ ի նպաստ հայկական կրթության մրցունակության բարձրացման։ «Այբ» դպրոցի նպատակն է դառնալ 21-րդ դարի հայկական դպրոցի մոդել, առաքելությունըձեւավորել ուսյալ, առաքինի, պատկանելության և պատասխանատվության զգացում ունեցող երիտասարդների սերունդներ։ Դպրոցի կարգախոսն է «Իմա՛ և արա»։ «Այբ» ավագ դպրոցը ոչ պետական կրթության ոլորտում առաջին սոցիալական ծրագիրն է․ աշակերտների ավելի քան 76%-ն ամեն տարի ստանում է ուսման վարձի փոխհատուցում (կրթաթոշակ) Հոգաբարձուների խորհուրդն «Այբ» դպրոցի կառավարման բարձրագույն մարմինն է։ «Այբ» դպրոցը հիմնադրամ է ոչ առևտրային, ոչ պետական կազմակերպություն, որը չունի սեփականատերեր, փայատերեր կամ բաժնետերեր։ ՀԽ ներկայիս կազմը սկսել է իր աշխատանքները 2021 թ․ դեկտեմբերի 1-ից և կպաշտոնավարի մինչև 2023 թ. նոյեմբերի 30-ը։ Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ գործարար ու բարերար Ռուբեն Հարությունյան։ Դպրոցի տնօրեն՝ Դավիթ Սահակյան։

Այբ դպրոց

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started