Տիգրան Մեծի տերությունը

  1. Տիգրան Մեծի տերության սահմանները որտե՞ղ էին հասնում, և ինչքա՞ն էր Տիգրանի բանակի թիվը։
    Տիգրան Մեծի տերության սահմանները և ազդեցության գոտին ձգվում էր Եգիպտոսից ու Միջորկրական ծովից մինչև Հնդկաստան, Կովկասյան լեռներից և Կասպից ծովից մինչև Պարսից ծոց և Հնդկական օվկիանոս: Բանակի թիվը հասնում էր 300 հազարի: Դրա մեջ ընդգրկված էին նաև նվաճված երկրների բանակները: Բուն հայակական զորքը կազմում էր շուրջ 120 հազար:
  2. Ի՞նչ գիտեք Տիգրանակերտ մայրաքաղաքի մասին։
    Տիգրանակերտ մայրաքաղաքը հիմնվեց մի վայրում, որը Հայոց հողում էր և համեմատաբար կենտրոնական դիրք էր գրավում տերության մեջ: Այստեղ թագադրվել էր արքայազն Տիգրանը:
  3. Ինչպե՞ս սկսվեց հայ-հռոմեական պատերազմը։
    Հայ-հռոմեական պատերազմը սկսվեց Լուկոլլոսի հարձակումով Ք.ա. 69 թ. գարնանը: Պոնտոսի արքա Միհրդատը պարտվելով հռոմեացիներին փախավ Հայաստան, նրան հետապնդող Լուկոլլոսը պահանջեց հայերից հանձնել նրան, ինչից էլ Տիգրան Մեծը հրաժարվեց, որն էլ դարձավ պատերազմի պատճառը:
  4. Ինչո՞ւ պաշտոնազրկվեց Լուկուլլոսը։
    Լուկոլլոսը պաշտոնազրկվեց Տիգրանակերտի մոտ մղված հայերի հաղթանակից հետո: Հայոց զորքերի օգնությամբ Միհրդատը ազատագրեց Պոնտոսը: Լուկոլլոսին փոխարինեց հռոմեացի զորավար Պոմպեոսը:
  5. Ներկայացրե՛ք Արտաշատի պայմանագիրը։
    Ք. ա. 66թ. Արտաշատում Տիգրան Մեծի ու Պոմպեոսի կողմից ստորագրվեց հայ-հրոմեական հաշտության պայմանագիրը:

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started