Երկրաչափություն

1. Տարեք ուղիղ, այն նշանակեք a տառով, նշեք այդ ուղղի վրա գտնվող A և B կետեր և նրա վրա չգտնվող P, Q և R կետեր: Օգտագործելով € և ≠ պայմանանշանները՝ նկարագրեք A, B, P, Q, R կետերի և a ուղղի փոխադարձ a դասավորությունը:

2. ա) Նշեք երեք՝ A, B և C կետեր, որոնք չեն գտնվում մի ուղղի վրա, և տարեք AB, BC և CA ուղիղները։

բ) Տարեք երեք ուղիղ այնպես, որ նրանցից յուրաքանչյուր երկուսը հատվեն: Նշանակեք այդ ուղիղների բոլոր հատման կետերը: Քանի՞ հատման կետ է ստացվում: Դիտարկեք բոլոր հնարավոր դեպքերը։

3 կետեր

3. Թղթի վրա նշեք երկու կետ։
ա) Չօգտվելով քանոնից՝ երրորդ կետն ընտրեք այնպես, որ այն գտնվի առաջին երկու կետերով անցնող ուղղի վրա: Քանոնով ստուգեք – կառուցման Ճշտությունը։ Կրկնեք վարժությունը:
բ) Չօգտվելով քանոնից՝ պատկերեք այդ կետերով անցնող ուղիղ: Քանոնի օգնությամբ ստուգեք կառուցման ճշտությունը: Կրկնեք վարժությունը։

4. Նշեք չորս՝ A, B, C, D կետեր այնպես, որ A, B, C կետերը գտնվեն մի ուղղի վրա, իսկ D կետը այդ ուղղի վրա չգտնվի։ Յուրաքանչյուր երկու կետով տարեք ուղիղ: Քանի՞ ուղիղ է ստացվում:

5. Տարեք a ուղիղ և նրա վրա նշեք A և B կետեր։ Նշեք՝
ա) AB հատվածի վրա գտնվող M և N կետեր,
բ) a ուղղի վրա գտնվող, բայց AB հատվածի վրա չգտնվող P և Q կետեր,
գ) a ուղղի վրա չգտնվող R և S կետեր:

Design a site like this with WordPress.com
Get started