Գրականութուն

1․Ի՞նչ ես հիշում քո դպրոցական առաջին օրվա մասին․պատմի՛ր։
Սկզբում մեր դասարանը չէի կարողանում գտնել, մայրիկս ինձ հետ էր: Դասարանը գտնելուց հետո ծանոթացանք իրար հետ, սկսեցինք ընկերանալ։ Մեր դասվարը՝ Ընկեր Աշխենը, մեզ պատմեց, թե ինչ է մեզ սպասվելու առաջին դասարանում։ Այդ ժամանակ ես երկարօրյայի էի մնում, երկարօրյային մեր առաջին տնայինները անելուց հետո իրար հետ խաղացինք, շփվեցինք։ Շատ հետաքրքիր անցավ առաջին օրը դպրոցում։

2․Ինչու՞ տղան չէր ուզում դպրոց գնալ։ Իսկ դու ուզո՞ւմ ես դպրոց գնալ, սիրո՞ւմ ես քո դպրոցը։
Կարծում եմ նա տեսել էր ձանձրալի դասեր, այդ պատճառով էլ չէր ուզում գնալ դպրոց։ Ես ուզում և սիրում եմ դպրոց գնալ, մեր կրթահամալիրում շատ հետաքրքիր է։

3․Ինչպիսի՞ զգացողություններով վերադարձավ տղան դպրոցից։
Դասերի վերաբերյալ նրա կարծիքը չփոխվեց, բայց նրան դուր եկավ դպրոցի ընկերությունը, դասը խանգարելը ու չարաճճիությունները։

4․ Փորձի՛ր մեկնաբանել պատմվածքի ավարտը։
Կարծում եմ հայրը մտածեց, թե տղան գժվել է, իսկ տնտեսուհին հուզվեց ջերմությունից, քանի որ նրանք նստած էին գետնին, երկուսով։

Լեզվական առաջադրանքներ։

1․Պատմվածքից դուրս գրիր ուղղագրական բարդություն ներկայացնող 10 բառ և նշիր՝ որ հնչյունների ուղղագրությանն են վերաբերում։
որդի-դ-թ
առաջին-ջ-չ
անգամ-գ-ք
տղամարդ-դ-թ
ձախորդություն-դ-թ
հագցնել-գ-ք
դադարեց-դ-թ
ճանապարհ-հ
առաջ-ջ-չ
երգ-գ-ք

2․ Պատմվածքից դուրս գրիր հնգական բառ՝ ձայնավորով սկսվող և ձայնավորով ավարտվող, ձայնավորով սկսվող և բաղաձայնով ավարտվող, բաղաձայնով սկսվող և ձայնավորով ավարտվող։
ձայնավորով սկսվող և ձայնավորով ավարտվող-Էմի, ինչու, անճոռնի, օտարոտի, ունի, որպեսզի, առաջվա, ահա, այո, որևէ
ձայնավորով սկսվող և բաղաձայնով ավարտվող-անունով, անդրանիկ, առաջին, անգամ, առաջ
բաղաձայնով սկսվող և ձայնավորով ավարտվող-տղա, Լուի, Դևի, նրա, ֆրանսիացի, քառասնամյա

Design a site like this with WordPress.com
Get started