Պայքար արևմտյան հռոմեական կայսրության ժառանգության համար

1. Երբ է սկսվել ժողովուրդների մեծ գաղթը
Համաշխարհային պատմության մեջ IV–VII դարերն անվանում են ժողովուրդների մեծ
գաղթի դարաշրջան:
2. Փորձեք ներկայացնել մեծ գաղթի պատճառները: Որ ցեղերն էին հիմնականում մասնակցում տեղաշարժերին

Աճող բնակչության պահանջները բավարարելու համար նրանք անընդհատ տեղաշարժվում և նոր տարածքներ էին յուրացնում: Եվրոպայի և Ասիայի բնակչության տեղաշարժի վրա ազդեց նաև կլիմայի սառեցումը, որը սկսվել էր դեռևս II դարից: Տեղաշարժերում մեծ դեր էին խաղում գերմանական և թյուրքական ցեղերը, իսկ
հետագայում՝ սլավոնները և այլ ցեղեր:
3. Որտեղ էին ապրում գոթերը: Ինչ ցեղային միությունների էին բաժանված նրանք:

Առաջինը տեղաշարժվեցին գերմանական գոթական ցեղերը: Նրանք հաստատվեցին
Դանուբ գետից մինչև Դնեպր գետն ընկած շրջաններում: Շուտով բաժանվեցին երկու
մեծ ցեղային միությունների՝ արևմտյան (վեստ) և արևելյան (օստ) գոթեր: IV դարում Եվրոպա ներխուժեցին թյուրքալեզու հոները: Նրանք դուրս մղեցին Սև ծովի հյուսիսային շրջաններում բնակվող արևելյան գոթերին: Արևմտյան գոթերը տեղափոխվեցին Հռոմեական կայսրության տարածք:
4. Վերհիշեք թե երբ է Հռոմեական կայսրությունը բաժանվել երկու մասի

Հռոմեական կայսրությունը 395 թ. բաժանվել էր երկու մասի:
5. 451թ ինչ հայտնի ճակատամարտ է տեղի ունեցել: Ինչ նշանակություն է ունեցել այն Եվրոպայի համար:

451 թ. հռոմեական բանակը գերմանական ցեղերի հետ միասին պարտության
մատնեց հոներին: Այս ճակատամարտը, որ հայտնի է «Ժողովուրդների ճակատամարտ» անվամբ, համաշխարհային պատմության կարևորագույն իրադարձություններից է: Դրա շնորհիվ Արևմուտքն ազատվեց քոչվոր հոներից: Սա կայսրության վերջին ռազմական հաջողությունն էր: Պետության գործերն արդեն տնօրինում էին ոչ թե կայսրերը, այլ բանակի բարբարոս հրամանատարները:

Design a site like this with WordPress.com
Get started